«Կարմեն (նովել)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 41.
 
Ավելի ուշ Մերիմեն Կորդովա քաղաքում ծանոթանում է Կարմենսիտայի (նշանակում է` ''սատանայի աղախին'') հետ, ով աղքատիկ հագնված փոքրամարմին աղջիկ է, աշխատում է որպես բանվորուհի: Իր հանդիպած ամենագեղեցիկ գնչուհին էր Կարմենը, որ պղնձագույն մաշկ ուներ, շեղ, բայց լայն բացված աչքեր, մի քիչ հաստ շրթունքներ, սև մազեր: Դա անսովոր ու վայրենի գեղեցկություն էր, մի դեմք, որ առաջին հայացքից զարմացնում է, բայց որ չէր կարելի մոռանալ:
[[Պատկեր:Sewilla-pomnikCarmen.jpg|մինի|ձախից|Կարմենի արձանը Սևիլյայում]]
Կարմենի ուշադրությունը գրավեց Մերիմեի ժամացույցը: Մերիմեն Կարմենի հետ գնում են վերջինիս տուն, որ Կարմենը գուշակի նրա ապագան: Եկավ դոն Խոսեն: Մերիմեն ճանաչեց նրան: Կարմենն իրենց լեզվով փորձում էր համոզել դոն Խոսեին սպանել Մերիմեին, բայց Խոսեն նրան ուղեկցեց դուրս: Մերիմեն տեսավ, որ ժամացույցը կորել է, հայտնեց ոստիկանություն: Դոն Խոսեն շուտով բռնվեց, բայց Մերիմեն հրաժարվեց վկայություն տալ նրա դեմ: Բայց ասացին, որ նա, միևնույն է, կախաղան կբարձրացվի, քանի որ շատ հանցանքներ ունի: Մերիմեն այցելում է բանտ` տեսնելու դոն Խոսեին: Վերջինս պատմում է իր կյանքի պատմությունը:
 
Տող 48.
Կարմենի պատճառով Խոսեն կռվեց մի լեյտենանտի հետ: Կարմենն օգնեց փախչել, վերքերը բուժելուց հետո հեռացան լեռները: Խոսեն աշխատում էր նրանց խմբում, նավերից բեռներ էին դատարկում, տեղափոխում ապահով տեղեր: Ոչ ոք չգիտեր, որ Կարմենը նրա սիրուհին է: Կարմենը երկար տարիների փորձերից հետո վերջապես կարողանում է ազատել ամուսնուն (Գարսիա Միականի), ով միանում է նրանց խմբին:
 
Մի անգամ Կարմենը երկար ժամանակ մնաց քաղաքում: Խոսեն գնաց նրա հետևից, պարզվեց, որ Կարմենն անպրում է մի հարուստ սպայի տանը: Շուտով գնչուհին լուր ուղարկեց, որ իրենք գնալու են զբոսնելու, թող սպանեն սպային ու կողոպտեն:
 
Թղթախաղի պատճառով Խոսեն կռվեց Գարսիայի հետ, սպանեց նրան: Սպային կողոպտեցին: Կարմենն ասաց, թե Գարսիան Խոսեից ուժեղ էր, և եթե նրա օրհասն եկել է, Խոսեինն էլ կգա: