«Կարմեն (նովել)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 44.
Կարմենի ուշադրությունը գրավեց Մերիմեի ժամացույցը: Մերիմեն Կարմենի հետ գնում են վերջինիս տուն, որ Կարմենը գուշակի նրա ապագան: Եկավ դոն Խոսեն: Մերիմեն ճանաչեց նրան: Կարմենն իրենց լեզվով փորձում էր համոզել դոն Խոսեին սպանել Մերիմեին, բայց Խոսեն նրան ուղեկցեց դուրս: Մերիմեն տեսավ, որ ժամացույցը կորել է, հայտնեց ոստիկանություն: Դոն Խոսեն շուտով բռնվեց, բայց Մերիմեն հրաժարվեց վկայություն տալ նրա դեմ: Բայց ասացին, որ նա, միևնույն է, կախաղան կբարձրացվի, քանի որ շատ հանցանքներ ունի: Մերիմեն այցելում է բանտ` տեսնելու դոն Խոսեին: Վերջինս պատմում է իր կյանքի պատմությունը:
 
Ինքը` Խոսե Լիսարաբենգուան, նավառացի է, բասկ: Ծնողներն ուզում էին, որ հոգևորական դառնա, բայց մեկի հետ կռվեց, ստիպված փախավ, դարձավ զինվորական և, ի դժբախտություն իրեն, նշանակվեց Սևիլի ծխախոտագործարանի պահակ: Այդտեղ նա տեսնում է Կարմենին: Աղջիկը մի օր դանակով խաչեր էր գծել իրեն ծաղրած կնոջ երեսին, որի համար ոստիկանները բռնեցին նրան: Խոսեն նույնպես ուղեկցում էր նրան: Սակայն Կարմենը Խոսեին ասում է, որ թողնի փախչել, Խոսեն ոչինչ չասաց, բայց չխոչընդոտեց աղջկա հեռանալուն: Այդ դեպքի պատճառով Խոսեին բանտարկեցին ու աստիճանազրկեցին:
 
Կարմենի պատճառով Խոսեն կռվեց մի լեյտենանտի հետ: Կարմենն օգնեց փախչել, վերքերը բուժելուց հետո հեռացան լեռները: Խոսեն աշխատում էր նրանց խմբում, նավերից բեռներ էին դատարկում, տեղափոխում ապահով տեղեր: Ոչ ոք չգիտեր, որ Կարմենը նրա սիրուհին է: Կարմենը երկար տարիների փորձերից հետո վերջապես կարողանում է ազատել ամուսնուն (Գարսիա Միականի), ով միանում է նրանց խմբին:
 
== Ծանոթագրություններ ==