«Կարմեն (նովել)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 42.
Ավելի ուշ Մերիմեն Կորդովա քաղաքում ծանոթանում է Կարմենսիտայի (նշանակում է` ''սատանայի աղախին'') հետ, ով աղքատիկ հագնված փոքրամարմին աղջիկ է, աշխատում է որպես գրիզենտուհի` արդուզարդի ու նորաձևության արհեստանոցի բանվորուհի: Իր հանդիպած ամենագեղեցիկ գնչուհին էր Կարմենը, որ պղնձագույն մաշկ ուներ, շեղ, բայց լայն բացված աչքեր, մի քիչ հաստ շրթունքներ, սև մազեր: Դա անսովոր ու վայրենի գեղեցկություն էր, մի դեմք, որ առաջին հայացքից զարմացնում է, բայց որ չէր կարելի մոռանալ:
 
Կարմենի ուշադրությունը գրավեց Մերիմեի ժամացույցը: Մերիմեն Կարմենի հետ գնում են վերջինիս տուն, որ Կարմենը գուշակի նրա ապագան: Եկավ դոն Խոսեն: Մերիմեն ճանաչեց նրան: Կարմենն իրենց լեզվով փորձում էր համոզել դոն Խոսեին սպանել Մերիմեին, բայց Խոսեն նրան ուղեկցեց դուրս: Մերիմեն տեսավ, որ ժամացույցը կորել է, հայտնեց ոստիկանություն: Դոն Խոսեն շուտով բռնվեց, բայց Մերիմեն հրաժարվեց վկայություն տալ նրա դեմ: Բայց ասացին, որ նա, միևնույն է, կախաղան կբարձրացվի, քանի որ շատ հանցանքներ ունի: Մերիմեն այցելում է բանտ` տեսնելու դոն Խոսեին: Վերջինս պատմում է իր կյանքի պատմությունը:
 
== Ծանոթագրություններ ==