«Կարմեն (նովել)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 40.
Կորդովայում Մերիմեն Անտոնիոյի ուղեկցությամբ շրջում է` տեսնելու Մունդայի ճակատամարտի վայրը: Մի աղբյուրի մոտ նա հանդիպում է առույգ, միջահասակ, բայց հուժկու արտաքինով մի երիտասարդի, ով ներկայացավ որպես դոն Խոսե: Անտոնիոն փորձում է զգուշացնել, որ հեռու մնա նրանից, որովհետև հանձին նրա ճանաչել էր հայտնի ավազակ Խոսե Նավառոյին: Մերիմեն, սակայն, մնում է գիշերելու նույն պանդոկում` մտածելով, որ իր հետ հաց կերած մարդն իրեն չի վնասի: Գիշերն Անտոնիոն գնում է ոստիկանություն կանչելու, բայց Մերիմեն զգուշացնում է դոն Խոսեին, և վերջինս փախչում է մինչ ոստիկանների գալը:
 
Ավելի ուշ Մերիմեն Կորդովա քաղաքում ծանոթանում է Կարմենսիտայի (նշանակում է` ''սատանայի աղախին'') հետ, ով աղքատիկ հագնված փոքրամարմին աղջիկ է, աշխատում է որպես գրիզենտուհի` արդուզարդի ու նորաձևության արհեստանոցի բանվորուհի: Իր հանդիպած ամենագեղեցիկ գնչուհին էր Կարմենը, որ պղնձագույն մաշկ ուներ, շեղ, բայց լայն բացված աչքեր, մի քիչ հաստ շրթունքներ, սև մազեր: Դա անսովոր ու վայրենի գեղեցկություն էր, մի դեմք, որ առաջին հայացքից զարմացնում է, բայց որ չէր կարելի մոռանալ:
 
Կարմենի ուշադրությունը գրավեց Մերիմեի ժամացույցը: Մերիմեն Կարմենի հետ գնում են վերջինիս տուն, որ Կարմենը գուշակի նրա ապագան: Եկավ դոն Խոսեն: Մերիմեն ճանաչեց նրան: Կարմենն իրենց լեզվով փորձում էր համոզել դոն Խոսեին սպանել Մերիմեին, բայց Խոսեն նրան ուղեկցեց դուրս: Մերիմեն տեսավ, որ ժամացույցը կորել է, հայտնեց ոստիկանություն: Դոն Խոսեն շուտով բռնվեց, բայց Մերիմեն հրաժարվեց վկայություն տալ նրա դեմ: ԲԱյց ասացին, որ նա, միևնույն է, կախաղան կբարձրացվի, քանի որ շատ հանցանքներ ունի:
 
== Ծանոթագրություններ ==