«Սրբուհի Տյուսաբ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
Տող 10.
 
Մի շարք ուսումնասիրողներ անդրադարձել են բանաստեղծի անպատասխան սիրուն իր աշակերտուհու հանդեպ, որը երևում է նրա որոշ բանաստեղծություններում։ Ա. Շարուրյանի համոզմամբ, որոշ հիմքեր կան կարծելու, որ Սրբուհին նույնպես խոր և քնքուշ զգացմունքներ է ունեցել իր ուսուցչի հանդեպ։ Պեշիկթաշլյանի վաղաժամ մահվան բոթը ծնունդ է տվել «Ի հիշատակ պ. Մ. Պեշիկթաշլյանի» ողբերգին։
1864 թ., երբ Նաբանաստեղծուհու մայրը՝ Նազլը Վահանը հիմնում է Աղքատախնամ տիկնանց ընկերությունը և դառնում նրա ատենապետուհին, Սրբուհին`Սրբուհին՝ որպես օգնական ատենադպիր, աջակցում է մորը, մասնակցում տարբեր միջոցառումների կազմակերպմանը։
 
[[1869]] կամ [[1870]]-ական թվականներին Սրբուհին ամուսնացել է իր երաժշտության ուսուցիչ, ֆրանսիացի դաշնակահար, «ամուսիններուն լավագույնը» Պոլ Տյուսաբի հետ, որը ժամանակագրի կողմից հիշվում է որպես բեյ, այնուհետև փաշա տիտղոսով և վարում էր արքունական երաժշտախմբի ղեկավարի պաշտոնը։
 
Տյուսաբը հասարակական ասպարեզ իջավ 1880-ական թվականներին։ 1880 թ. մայիսից նա Դպրոցասեր հայուհյաց ընկերության գործուն անդամներից էր`էր՝ Ընդհանուր ժողովի ատենապետը։
 
1887թ. հետո քրոնիկական գլխացավերի պատճառով դադարում է զբաղվել գրական գործունեությամբ։ Հանգանակություններ է կատարում Դպրոցասեր տիկնանց ընկերության և [[Երզնկա]]յի դպրոցի օգտին, օժանդակում է Գալֆայան որբանոցին, այցելում մի շարք դպրոցներ։ Նրա շնորհիվ ձեռք է բերվում [[Հովհաննես Այվազովսկի|Հովհ. Այվազովսկու]] նկարներից մեկը և դրվում Միացյալ ընկերության վիճակահանության։ Տյուսաբը հովանավորում է նաև Ասիական ընկերության լսարանները`լսարանները՝ կազմակերպելով գրական-երաժշտական հանդեսներ, ղեկավարում [[Պետրոս Ադամյան]]ի բեմական գործունեության 25-ամյա հոբելյանի տոնակատարության մասնախումբը։
 
1889 թ. նոյեմբերին Տյուսաբը դստեր հետ մեկնում է [[Փարիզ]]`՝ բուժվելու: Ճանապարհին կանգ է առնում [[Պլովդիվ]] քաղաքում, որտեղ նևրոպաթոլոգ Ժան Մարտեն Շարկոն նրա մոտ հայտնաբերում է նյարդային սուր բորբոքումներ և իր նշանակած բուժումով էապես թեթևացնում նրա վիճակը: Տյուսաբը մոտ երկու տարի մնում է Փարիզում: 1891 թ.՝ [[Կոստանդնուպոլիս|Պոլիս]] վերադառնալուց մի քանի ամիս անց, [[թոքախտ]]ից մահանում է նրա դուստը`դուստը՝ 18-ամյա Դորին։
 
Տյուսաբը մահացել է [[1901]] թ. [[հունվարի 3]] (16)-ին՝ 60 տարեկան հասակում՝ [[քաղցկեղ]]ից։ Նրա աճյունն ամփոփվում է [[Շիշլի]]ի Լատինաց գերեզմանատանը՝ դստեր կողքին։ Հարազատների կողմից նրա շիրմին կանգնեցվում է համեստ մի հուշարձան ֆրանսերեն տապանագրով. «Հրաշալի կնոջն ու մորը, նրան, որ ուներ սրտի բոլոր առաքինությունները և մտքի բոլոր շնորհները։ Հավերժ հարգանք ու ափսոսանք»։