«Հրեշտակ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: ` → ՝ (80) oգտվելով ԱՎԲ
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
Տող 11.
* Թվյալ կրոններից ամենահնի՝ Հուդայականության մեջ հրեշտակների դերի և ազդեցության մասին առաջին աղբյուրը Հրեական Սուրբ գիրքն է՝ Թանաքը և որոշ պարականոն գրքեր, ապա հիշյալ գրքերի մեկնաբանությունները։ Ուսումնասիրողները, սակայն կարծում են, որ Հուդայական հրեշտակաբանության ձևավորման վրա ուրույն ազդեցություն ունի Զրադաշտականությունը որ իր հետքը թողել է Ք.ա. 7-րդ դարից սկսյալ։ Այդ ազդեցությունը հատկապես ընդգծուն է չար և բարի հրեշտակների պատմություններում (Ենոքի պարականոն) և Բեռեշիթ (Ծննդոց) գրքի առաջին գլուխներում։ Մարգարեկան շրջանի հրեշտակաբանությունը (հրեշտակների ակնարկներ անում են Եսայի, Եզեկիել, Զաքարիա, Դանիել մարգարեները) իր վրա կրում է բաբելոնական մշակույթի ազդեցություն. այս շրջանում է, որ Հուդայական հրեշտակաբանության մեջ շրջանառության մեջ է մտնում հիերարխիկ սուբորդինացիան։ Համաձայն վերջինի գոյություն ունեն երկինքներ որոնցից վեր բազմում է ինքը Յահվեն, քիչ ներքև հրեշտակներն են իրենց զանզան դասակարգումներով, ապա դևերը, ինչից հետո մարդիկ։ Մովսիսական հրեշտակաբանության մեջ քիչ չեն նաև եգիպտական ու հունահռոմեական տարրերը։<br />Ընդհանուր առմամբ հրեշտակներն այս կրոնում միջնորդներ են Աստծո և մարդու միջև և Աստծո կամքի կատարողներն են։ Միևնույն ժամանակ նրանք խորհրդանշում ու գործնականացնում են Աստծո ներկայությունը մարդկանց կյանքում, հանդես են գալիս թե որպես մարդկանց պաշտպաններ, թե պատժողներ։
* Քրիստոնեական հրեշտակաբանությունը, որի վրա լայն ուշադրություն դարձվեց միան 20-րդ դարի սկզբին, մեծապես ազդված է Մովսիսականությունից, քանի որ հրեական Սուրբ Գիրքը՝ Հին Կտակարանը քրիստոնեական Աստվածաշնչի բաղկացուցիչ և կարևոր մասն է կազմում։ Այսուհանդերձ Նոր Կտակարանում էլ բազմիցս հանդիպում ենք հրեշտակների։ Առհասարակ քրիստոնյա աշխարհում հրեշտակաբանությունը ծագել և զարգացվել է ավանդական եկեղեցիների ծոցում և հիմնականում հիմնվում է Դիոնիսիոս Արիոպագացու (Կեղծ Դիոնիսիոս) «Երկնային քահանայապետության մասին» աշխատության վրա։ Բողոքականության ծագմամբ հետաքրքրությունը հրեշտակների հանդեպ աստիճանաբար սառեց, քանի որ հրեշտակները սկսվեցին դիտվել որպես լոկ կրավորական դեր ունեցող արարածներ, իսկ հաճախ էլ նրանց վերաբերյալ վարդապետությունը մերժելի համարվեց (Կալվին), քանի որ մեծավ մասամբ բացահայտվում էր ավանդությամբ։ Ավանդական եկեղեցիների, այդ թվում Հայ Առաքելական Եկեղեցու վրա, սակայն, հրեշտակաբանությունը բավականին զգալի հետք ունի թողած. այն իր ուրույն տեղն է զբաղեցնում սրբախոսական գրականության և վանական կյանքի ձևավորման ու զարգացման գործում։
* Մահմեդականության մեջ հրեշտակների հանդեպ գոյություն ունի խոր հավատք. հրեշտակները երկրորդ տեղն են զբաղեցնում հավատքի ենթակա 5 իրողությունների շարքում։ Համաձայն պահպանողական մահմեդականության, երկնային այդ արարածները Աստծո՝ Ալլահի փառաբանիչներն են և նրա պատգամի փոխանցողները։ Նրանք ինքնուրույն են ու ազատ և կարողանում են տարբեր դեմքեր ընդունել։ Այսքանից ավել հրեշտակների մասին իմանալը, համաձայն պահպանողական Իսլամի, շեղում է ճշմարիտ հավատքից։ Այսուհանդերձ Իսլամի ոչ պահպանողական ճյուղերը զարգացրել են իրենց հրեշտակաբանությունը, որի համաձայն հրեշտակները ստեղծվել են լույսից, լեցուն են կյանքով, բանական արարածներ են և ի տարբերություն ջիների (չար ոգիներ)`՝ սուրբ են: Միևնույն ժամանակ նրանք, չնայած իրենց գերբնականությանը, շատ ավելի ցածր են քան մարդիք և նրանց գործերից մեկն էլ մարդկանց օգնելն ու երկրպագելն է: Այս վերջին պայմանի խախտումով էլ բացատրվում է չարի`չարի՝ սատանայի առաջացումը Իսլամում. Սատանան, որ սկզբում բարի հրեշտակ էր, հրաժարվեց երկրպագել Ադամին, ինչ համար էլ Ալլահը նրան վտարեց երկնքից։
 
== «Հրեշտակ» բառի ստուգաբանությունը և կիրառությունը Աստվածաշնչում ==
Տող 25.
Թեև [[Սուրբ Գիրք]]ը ակնհայտորեն չի նշում հրեշտակների արարման մասին, այնուամենայնիվ, Հին և Նոր Կտակարանների գրքերը միաձայն մեզ վկայում են, որ հրեշտակներն իսկապես գոյություն ունեն։ Այդ է վկայում նաև [[Ավանդություն]]ը։
Այն, որ [[Ծննդոց]]ում [[Մովսես]]ը (եթե նրան ընդունենք որպես [[Հնգամատյան]]ի հեղինակ) լռում է հրեշտակների արաչության մասին, հետևանքն է այն բանի, որ մարգարեն ավելի շատ նպատակ է ունեցել ընդհանուր արարչագործությունից հասնել մարդու արարմանը, ուստիև հրեշտակները, այսպես ասած, դուրս են մնացել նրա նկարագրությունից։
Հրեշտակների արարման բացակայությունը Սուրբ Գրքից տեղիք է տվել այն կարծիքին, թե հրեշտակներն արարված չեն և որպես անեղներ համահավասար են [[Սուրբ Երրորդություն|Սուրբ Երրորդությանը]]։ Այս կարծիքին դեռևս Բ դարում հակառակվեց [[Իրենեոս Լիոնացին (Լուգդոնացի)]]։ Նա, հիմնվելով [[Ավետարան ըստ Հովհանեսի|Հովհաննու Ավետարանի]]. ''«Նրանք … Աստծուց ծնվեցին»'' (Հովհ. 1։3) հատվածի վրա, հրապարակեց, որ ամեն ինչ, լինեն դրանք հրեշտակներ կամ [[հրեշտակապետ]]եր, աթոռներ, թե տերություններ, հաստատված են Աստծո կողմից և արարված [[Հիսուս Քրիստոս|Լոգոսի`Լոգոսի՝ Որդու]] կողմից։ Այս միտքը առկա է [[Պողոս Առաքյալ]]ի`ի՝ կողոսացիներին ուղղված նամակում. ''«Նրանով ստեղծվեց այն ամենը, ինչ որ երկնքում է և ինչ որ`որ՝ երկրի վրա, ինչ որ երևում է և ինչ որ չի երևում»'' (Կող. 1:16), ինչը իր վերջնական հաստատումը գտավ [[Նիկիական հանգանակ|Նիկիո Ա Տիեզերաժողովի (325թ.) հավատո հանգանակում]], ուր Աստծո մասին ասվում է. «Արարիչ երևելեաց եւ աներևութից»:
Քրիստոնեական Եկեղեցու հայրերից ոմանք այն կարծիքին են, թե հրեշտակներն արարվել են մինչև աշխարհի արարվելը: Նրանք հիմնվում են [[Հոբ]]ի գրքի ''«Երբ աստղերը ցիրուցան եղան, աստղերի բոլոր հրեշտակները միաձայն օրհնեցին ինձ, իմ բոլոր հրեշտակներն էլ գովեցին»'' (Հոբ 38:7) հատվածի վրա: Ըստ հայրերի ([[Բարսեղ Կեսարացի|Բարսեղ Մեծ]], [[Գրիգոր Աստվածաբան]], [[Հովհան Ոսկեբերան]], [[Ամբրոսիոս Մեդիոլանացի]], [[Հերոնիմոս]]) արարչության վկաները հրեշտակներն են`են՝ աստղերի հրեշտակները, ովքեր առաջինը տեսան երկրագունդը, երբ խավարը բաժանվեց լույսից և առաջինը օրհնեցին Տիրոջը: Սակայն Սուրբ Գրքում բազմիցս ակնարկվում է հրեշտակների`հրեշտակների՝ արարչագործության վեցօրեքի ընթացքում ստեղծված լինելու մասին: Այն, որ հրեշտակները ստեղծվել են հենց արարչագործության ընթացքում, վկայում է նույն վերոհիշյալ Հոբ 38:7 համարը: Այս հատվածը վկայում է, որ հրեշտակները եղել են մինչև աստղերի արարումը, այսինքն`այսինքն՝ մինչև արարչագործության 4-րդ օրը (հմմտ. Ծննդ. 1:16): Այս է վկայում երեք մանուկների օրհնությունը (Դան. 3:57-59), ուր ողջ արարչագործությանը զուգահեռ Աստծուն փառաբանելու են հրավիրվում նաև հրեշտակները`հրեշտակները՝ «Տիրոջ հրեշտակնե՛ր, օրհնեցեք Տիրոջը»: Նույնն է պատկերը նաև [[Դավիթ մարգարե|Դավթի]] սաղմոսում (Սաղմ. 148:1-5). ''«Օրհնեցե՛ք Տիրոջը երկնքից, օրհնեցե՛ք նրան բարձունքներից: Օրհենցե՛ք նրան, նրա բոլո՛ր հրեշտակներ, օրհնեցե՛ք նրան, նրա բոլո՛ր զորություններ: Օրհնեցե՛ք նրան, արեգա՛կ և լուսի՛ն, օրհնեցե՛ք նրան, բոլոր աստղեր և լույս: Օրհնեցե՛ք նրան, երկինքների՛ երկինքներ, և ջրե՛ր`ջրե՛ր՝ որ վեր եք երկնքից։ Օրհնեցե՛ք անունը Տիրոջ, քանզի նա ասաց՝ և դրանք ստեղծվեցին, նա հրամայեց՝ և դրանք հաստատվեցին»։
Հիմնական կարծիքը հրեշտակների արարման ժամանակի շուրջ այն է, որ նրանք ստեղծվել են «երկնքի ու երկրի» հետ. ''«Ի սկզբանե Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը»'' (Ծննդ. 1։1), քանի որ Աստվածաշնչում հաճախ (Գ Թագ. 22։19, Մատթ. 18։10) «երկինք» բառի գործածությունը նշանակում է նաև երկնաքաղաքացիներ, երկնաբնակներ, այսինքն՝ հրեշտակներ։
Մեկ այլ կարծիքի համաձայն հրեշտակների արարումը տեղի է ունեցել դարձյալ առաջին՝ երկուշաբթի օրը, բայց ոչ երկնքի հետ, այլ՝ լույսի. «Եվ Աստված ասաց.«Թող լույս լինի»» (Ծննդ. 1: 3), ինչի համար էլ հրեշտակներին երբեմն անվանում են «լույսի որդիներ» (հմմտ. Ղուկ. ԺԶ 8)։
 
== Հրեշտակների ազատությունը և անկումը`անկումը՝ ըստ Աստվածաշնչի և Եկեղեցական Ավանդության ==
 
Ինչպես հրեշտակների հետ կապված հարցերի մեծամասնությունը, այնպես էլ նրանց ազատ կամքի հարցը բացակայում է Սուրբ Գրքից, ինչի պատճառով էլ շատ հաճախ հրեշտակաբանությունը դասվում է չբացահայտված վարդապետությունների շարքում։ Դրա, այսպես ասած պակասը, բացահայտվում է մարդկանց շնորհված կամքի ազատության քննարկման ժամանակ. որպես բանավոր էակներ՝ հրեշտակներն էլ ստացել են Աստծո՝ Իր էակների հանդեպ սիրո բարձրագույն դրսևորումը՝ ազատ կամքը, և որպես անդրանիկ արարածներ՝ ստեղծված մարդուց առաջ, նրանք եղան կամքի ազատության առաջին կրողները։ Սա նշանակում է, որ հրեշտակները կարող էին նպատակաուղղվել թե՛ առ բարին և թե՛ չարը։ Թեև նրանք սպասավոր ոգիներ են, սակայն ոչ երբեք ստրուկ, քանզի [[Աստված|Աստծուն]] նրանք ծառայում են ու փառավորում կամովին՝ մղված Նրա ունեցած անսահման սիրուց։ Սակայն այս վիճակում էլ հրեշտակները ունեին բարուց հեռանալու ազատություն։ Ահա հենց այդ էլ սկիզբ դրեց չարի առաջացմանն աշխարհում. հրեշտակներից որոշները չպահպանեցին իրենց ինքնիշխանությունը, չմնացին հավատարիմ իրենց նախնական նշանակությանը, ինչը որոշել էր Աստված նրանց ստեղծելիս։ Թեև [[Աստվածաշունչ|Սուրբ Գիրքը]] լռում է հրեշտակների մի մասի անկման և դրանով չարի՝ աշխարհ խուժելու մասին, հրեշտակներին վերաբերող վարդապետությունը՝ հենվելով ավանդության վրա, վկայում է, որ չարն աշխահ եկավ հրեշակներից մեկի՝ նրանցից ամենագեղեցիկի և փառավորի կողմից։ Այսպես, երբ հրեշտակներից ամենաառաջինը՝ անդրանիկը՝ Արուսյակը, որն Աստծուն կանգնած էր այնքան մոտ, որքան Արուսյակ աստղը արևին, տեսնում ու զգում է իր գեղեցկությունը և կատարելությունը, շլանում է ինքն իրենով և նրանում ամբարտավան, գոռոզ (հմմտ. Ա Տիմ. 3։6) ձգտում ու ցանկություն է առաջանում աստվածանալու և հավասարվելու Աստծուն՝ իր Արարչին։ [[Եսայի մարգարե]]ն, Բաբելոնն այլաբանորեն ներկայացնելով որպես սատանայի մարմնացում (սա հատվածի ավանդական ամենատարածված մեկնությունն է), բացահայտում է Արուսյակի միտքը. ''«Երկինք կբարձրանամ, իմ գահը կդնեմ երկնային աստղերից ավելի վեր. կնստեմ բարձր լեռան վրա, հյուսիսի բարձր լեռների վրա. կբարձրանամ ամպերից էլ վեր, կնմանվեմ Բարձրյալին»'' (Ես. 14։13-14)։ Այսպես, սակավ համարելով իրեն տրված փառքը և Աստծո հանդեպ լցվելով նախանձով՝ Արուսյակը շահագործում է իրեն շնորհված ազատությունը և իրեն համախոհ մի շարք հրեշտակների հետ (ապստամբների թիվը՝ համապատասխան դատապարտված հրեշտակների թվին, համարվում է ընդհանուր հրեշտակաց բազմության 1/3-ը՝ ըստ[[Հայտնություն|Հայտնության]] գրքի (12։4) այլաբանական մեկնության) պատերազմով ապստամբում է Տիեզերական Տիրակալի դեմ։
Հակառակվողների դեմ է ելնում հավատարիմ մնացած հրեշտակների մի բազմություն Միքայել [[հրեշտակապետ]]ի գլխավորությամբ, որը ահեղաձայն գոչելով «Ո՞վ է Աստծո նման»`՝ (եբր.`՝ Մի՞ կա Էլ - այստեղից էլ հրեշտակապետի Միքայել անվանումը) պարտության է մատնում փառատենչներին և վտարում է աննյութական՝ իմանալի երկնքից։
Արուսյակն իր արարքի համար վաստակում է սատանա՝ (եբր.`՝ հակառակորդ) անվանումը: Սուրբգրային տարբեր հատվածներում հակառակորդ սատանան անվանվում է նաև Սադայել, Հին Օձ, Վիշապ, Բելիար, Բեեղզեբուղ, Բանսարկու, այս աշխարհի Իշխան, Օդի Իշխան (սա հիմնականում կապված է այն մտքի հետ, որ անկյալ հրեշտակները բնակվում են օդում`օդում՝ երկնքի և երկրի միջև տարածվող ոլորտում), այս աշխարհի աստված, ստության հայր (Մատթ. 12։24, Բ Կորնթ. 6։15, Հոբ 12։31, Եփես. 2։2, Բ Կորնթ. 4։4)։
Իրենց ապստամբությամբ ու ամբարտավանությամբ անկյալ հրեշտակները, որ անվանվեցին դևեր, կորցրեցին իրենց երբեմնի աստվածտեսությունը, իսկ հավատարիմ արդարները, մերժելով կուրությունը և անմտությունը, հաստատվեցին կատարելության մեջ։ Նշենք, որ գոյություն ունի կարծիք, թե անցնելով փորձության միջով, հրեշտակաց երկու դասերն էլ՝ թե՛ արդարները և թե՛ մեղավորները, չեն կորցնում իրենց ազատությունը, այլ մի տեսակ բնական ընտրությամբ վերջնականապես որոշում են իրենց դիրքը, վիճակը, ինչով էլ և բացատրվում է հրեշտակների բարությունը և դևերի չարությունը, երբ առաջինների դեպքում ասում են, թե այլևս չեն կարող ծառայել չարին, իսկ վերջինների համար, թե այլևս չեն կարող դառնալ դեպի բարին։
 
Տող 42.
Դառնալով հրեշտակների ձևին ու նյութին՝ պետք է ուշադրություն դարձնել պատկերներում և քանդակներում նրանց տրվող արտաքին բնութագրին։ Հիմնականում հրեշտակները պատկերվում են որպես շողարձակող երիտասարդներ, ովքեր հաճախ փոքր-ինչ կանացի դեմքեր ունեն, ճերմակ հանդերձներ և ճերմակ փետրավոր թևեր։ Երբեմն պատկերվում են նաև փոքրիկ մանկական գլուխներ՝ շրջապատված 4, 6 կամ 8 թևերով։ Սրանք օրինակներն են սերովբեների և քերովբեների։
Արևմտյան ռենեսանսի շրջանում (14-16 դդ.) հրեշտակները պատկերվում էին հունական կուպիդոնների (մերկ մանուկներ՝ փոքրիկ փետրավոր թևերով) տեսքով։ Սա կրում էր [[Հեթանոսություն|հեթանոսության]] ազդեցությունը և ոչ մի ընդհանրություն չունի [[Հայ Առաքելական Եկեղեցու]] հրեշտակաբանության հետ։
Հրեշտակները Սուրբ Գրքում հիմնականում հայտնվում են մարդկային տեսքով, ինչպես ասենք [[Յուղաբեր կանայք|Յուղաբեր կանանց]] հայտնվելիս (Ղուկ. 24։4), [[Սոդոմ]]ում`ում՝ [[Ղովտ]]ին այցելելիս (Ծննդ. 19:5) կամ Տուբիի վարձած մարդու պարագայում, որն իրականում [[Հրեշտակապետ|Ռափայել հրեշտակապետ]]ն էր (Տոբ. 5:5):
Ըստ [[Հովհան Դամասկացի|Հովհան Դամասկացու]] (8-րդ դար) հրեշտակները մարդուն հայտնվում են այն տեսքով, ինչպես որ մարդը պատրաստ է նրանց ընդունել:
Լուսեղեն լինելու պարագան էլ մի քանի տեղերում շեշտված է [[Աստվածաշունչ]] մատյանում (Դան. 10:6, Մատթ. 28:3, Ղուկ. 24:4). վստահաբար սա կապվում է նաև նրանց ճերմակ հանդերձների հետ (հմմտ. Մարկ. 16:5, Հովհ. 20:12):
Պատկերներում հրեշտակներին տրվող կանացի կամ ոչ առնական դեմքերը հաստատում են այն կարծիքը, որ հրեշտակները չունեն սեռ, ինչպես այդ բացահայտ վկայում է Քրիստոսը`Քրիստոսը՝ ասելով. ''«Ո՛չ կին են առնում և ո՛չ էլ մարդու գնում… ինչպես հրեշտակները»'' (Մատթ. 22։30 հմմտ. Ղուկ. 20։35-36)։ Սրանից ակնհայտ է, որ հրեշտակները ո՛չ ծնվում ու բազմանում են, ո՛չ մահանում ու պակասում. նրանք անմահ են ու մշտնջենավոր, չունեն կենսաբանական պայմանավորվածություն։ Այս վերջինը ապացուցում է այն հանգամնքը, որ նրանք չեն սնվում. անգամ մարդկային կերպարանքով հայտնվելիս նրանց՝ սննդի և ըմպելիքի օգտագործումը թվացյալ է (հմմտ. Տոբ. 12։19)։
Հրեշտակներին վերագրվող փետրավոր թևերը, ամենայն հավանականությամբ, զուտ արտաքին պատկերավոր միջոցներ են՝ նրանց արագ ընթացքը, անսահմանափակ տեղաշարժը մատնացույց անելու համար։
Թեև Աստվածաշնչում պատմվում է հրեշտակների՝ մարդկային կերպարանքով մարդկանց հայտնվելու մասին, սակայն նրանք նյութկան մարմիններ՝ մաշկեղեն հանդերձներ չունեն, այլապես մշտապես տեսանելի կլինեին և չէին հայտնվի մարդկանց հատուկ կերպով։ Ուստի հրեշտակները անմարմին են, աննյութական և հոգեղեն։ Նրանք այն վիճակում են, ինչ որ մարդիկ պետք է լինեն հարության ժամանակ (հմմտ. Ղուկ. 20։35-36)։ Հրեշտակների աննյութականության վկայությունն է սաղմոսը՝ վկայակոչված [[Պողոս առաքյալ]]ի կողմից. ''«Նա իր հրեշտակներին հոգիներ դարձրեց և իր ծառաներին`ծառաներին՝ կրակի բոց»'' (Եբր. 1։7 հմմտ. Սաղմ 103։4)։ Թե՛ Սուրբ Գիրքը, թե՛ եկեղեցական հայրերի մեկնությունները մատնացույց են անում, որ հրեշտակներն ունեն գերազանց գոյություն, աննյութական մարմին, որը չի ենթարկվում նյութի սեփական պայմաններին, ինչի համար էլ ընդունված է հրեշտակներին անվանել նաև աննյութական, անմարմին, հոգեղեն, անտեսանելի և այլն։ Որպես հրեշտակային բնության բնորոշիչներ՝ հայրերը առաջ են քաշում այնպիսի պատկերներ, ինչպիսիք են լույսը, հուրը, օդը և եթերը։
Ըստ [[Բարսեղ Կեսարացի|Բարսեղ Մեծի]]`՝ երկնային զորությունների էությունը եթերային է, հոգի է և աննյութական կրակ, ինչի համար նրանք սահմանափակված են տարածքով և լինում են անտեսանելի`անտեսանելի՝ հայտնվելով մարդկանց և հատկապես սրբերին՝ մարդկային տեսքով։ Հրեշտակներից յուրաքանչյուրը գտնվում է որոշակի տեղում. այսինքն այն հրեշտակը, որ հայտնվել էր [[Կոռնելիոս]]ին, միևնույն ժամնակ չէր կարող հայտնված լինել [[Փիլիպպոս]]ին (տես Գործք. 10։3, 8։ 26), ինչպես նաև Զաքարիային՝ [[Հովհաննես Մկրտիչ|Հովհաննես Մկրտչի]] հորը, հայտնված հրեշտակը միևնույն ժամանակ երկնքում չէր այլ «խնկերի սեղանի աջ կողմում» (Ղուկ. 1։11)։
Այն, որ հրեշատկները կրակ են և աստվածային ոգիներ, որ արագորեն փոխադրվում են երկնքում, վկայում է նաև [[Գրիգոր Աստվածաբան]]ը։ Ելնելով այն հանգամանքից, որ հրեշտակների համար մարմնի, ժամանակի և տարածության երկրային օրենքները չեն գործում, հայրերից ոմանք առանց երկմտանքի առաջ քաշեցին դրույթ հրեշտակների երկնային մարմինների մասին։ Սակայն հրեշտակները զուտ հոգեղեն էակներ չեն. գոյություն ունի որոշակի հրեշտակային մարմնականություն։
Այսպիսով հրեշտակների հատկությունների վերաբերյալ կարելի է անել հետևյալ եզրակացությունները. Հրեշտակները՝
Տող 58.
# Թեև սահմանափակ են, նրանց համար անմատչելի չեն պատերը, դռները, փակերը
 
Պատկերների մեջ [[դևեր]]ին`ին՝ անկյալ հրեշտակներին տրվող կերպարը միանգամյան տարբերվում է լուսո հրեշտակներից, չնայած որ արտաքին որևէ տարբերակիչ նրանց միջև չպետք է լինի: Միակ տարբերությունը ներքին է`է՝ կամքի ոչ ճիշտ օգտագործումը։ Դևերը պատկերվում են շատ հաճախ սև ու մռայլ, ունենում են նոսր մազածածկույթ, փոքրիկ պոզեր, թևեր, ոչ սակավ այծի ոտքեր և սմբակներ (սա սերտորեն կապված է սատանայապաշտության հետ), երբեմն նաև պոչ։ Սա հավանաբար կապված է դիտողի մոտ չարի, վատ կերպարի պատկերավոր կերտման նպատակի հետ։
Այսպիսով՝ հրեշտակները հոգևոր են և անմարմին կամ հնարավոր է ունենան որոշակի եթերային մարմին։ Եթե նրանք տեսանելի կերպարանք են ընդունում, ապա այդ պատահական ձև է, այլ ոչ թե մշտական կեցություն։ Հրեշտակների համար գոյություն չունեն մեր՝ մարդկանց, տարածական պայմանականությունները, սակայն նրանք ամենագո չեն։ Նրանք ավելի կատարյալ են, քան նախաստեղծ մարդը, սակայն կատարելության մեջ սահմանփակված են. չնայած բանականության ստուգությանը և խորությանը, նրանք ամենագետ չեն։
 
Տող 91.
Հրեշտակային դասակարգման յուրաքանչյուր եռյակի (առաջին, միջին, վերջին) անդամները իրենց քահանայական կոչումի մեջ հավասար են և համապատիվ, սակայն եռյակները իրենց արտաքին հարաբերության մեջ զանազանվում են. սերովբեները, քերովբեները և աթոռները [[Աստված]]ային լույսին հաղորդակցվում են անընդմիջաբար, տերությունները, զորությունները և իշխանությունները՝ նախորդի՝ առաջին նվիրապետության շնորհիվ, իսկ վերջինները՝ պետությունները, հրեշտակապետերը և հրեշտակները՝ միջինների շնորհիվ։ Այս վերջինների շնորհիվ էլ Աստծո լույսին հաղորդ են լինում երկրային արարածները։ Իսկ այս արարածների՝ մարդկանց, աղոթքները Աստծուն են հասնում ճիշտ հակառակ ձևով՝ ստորին եռյակից բարձրանում են միջինը, միջինից՝ առաջին և հասնում են Աստծուն։ Յուրաքանչյուր եռյակ հրեշտակների համար գոյություն ունի գործունեության մասնավոր դաշտ։ Այսպես՝ առաջինները սովորեցնում են (իմացական են), միջինները՝ սովորում և սովորեցնում (իմացական և իմանալի), իսկ վերջինները միայն սովորում են (իմանալի)։
 
Հրեշտակները, համաձայն Հայոց Եկեղեցու դավանանքի, մասն են կազմում Սուրբ [[Եկեղեցի|Եկեղեցու]]`՝ զբաղեցնելով Անդրանկաց կամ Հաղթանակած եկեղեցու դասը:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի տոն նվիրված հրեշտակապետներին և բոլոր հրեշտակներին`հրեշտակներին՝«Սուրբ հրեշտակապետներ Գաբրիելի և Միքայելի ու բոլոր երկնային զորքերի տոնը»։
 
== Աղբյուրներ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հրեշտակ» էջից