«Սերգեյ Խուդյակով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 20.
'''Սերգեյ Ալեքսանդրի Խուդյակով''', իսկական անունը՝ '''Արմենակ Արտեմի Խանփերյանց''' ([[հունվարի 7]] [[1902]] [[Մեծ Թաղլար]], [[Հադրութ]], [[Արցախ]] — [[ապրիլի 18]] [[1950]] [[Մոսկվա]], [[Ռուսաստան]]) [[Սովետական Միություն|Սովետական Միության]] ավիացիայի մարշալ, կարմիր բանակի ռազմաօդային ուժերի հրամանատարի տեղակալ և շտաբի պետ ([[1944]]):
 
== Մարտական ուղի ==
Սերգեյ Խուդյակովը (իսկական անուն-ազգանունը՝ Արմենակ Խանփերյանց) 1916 թվականին տեղափոխվել է [[Բաքու]], աշխատել նավթահանքերում: [[1917]] թվականի նոյեմբերին կամավոր անդամագրվել է Կարմիր գվարդիային, 1918 թվականին մասնակցել է [[Բաքվի կոմունա]]յի պաշտպանությանը, 1918–20 թթվականին՝ Ռուսաստանի քաղաքացիական պատերազմին: Մարտերից մեկում մահացու վիրավորված ռուս ընկերոջ և հրամանատարի՝ Սերգեյ Խուդյակովի խնդրանքով Խանփերյանցը համաձայնել է նրա փոխարեն և նրա անունով ղեկավարել մարտը: Ռազմավարական հմուտ գործողությունների շնորհիվ Խանփերյանց-Խուդյակովը ջոկատը դուրս է բերել շրջափակումից:
Խանփերյանցը 1922 թվականին ավարտել է Թիֆլիսի հրամկազմի վերապատրաստման ու կատարելագործման հեծելազորային դասընթացները, 1931–1936 թթվականին՝ Մոսկվայի Նիկոլայ Ժուկովսկու անվան ռազմաօդային ակադեմիան: 1936–1941 թթվականին ծառայել է Բելոռուսական հատուկ ռազմական օկրուգի ռազմաօդային ուժերի (ՌՕՈւ) շտաբում, եղել է նաև շտաբի պետ, 1938-1940-ին՝ Բելոռուսիայի հատուկ ռազմական օկրուգի ՌՕՈւ-ի թիկունքի պետ: 1940 թվականին մասնակցել է Արևմտյան Բելոռուսիայի և Արևմտյան Ուկրաինայի վերամիավորման համար մղված մարտերին: Հայրենական մեծ պատերազմի (1941–45 թթ.) ժամանակ եղել է Արևմտյան ռազմաճակատի ՌՕՈւ-ի շտաբի պետ, 1942 թվականի փետրվարից՝ ՌՕՈւ-ի հրամանատար, ապրիլից` խորհրդային բանակի ՌՕՈւ-ի շտաբի պետ, հունիսի 1-ից՝ Արևմտյան ռազմաճակատի Առաջին օդային բանակի հրամանատար, 1943 թվականի մայիսից՝ խորհրդային բանակի ՌՕՈւ-ի շտաբի պետ և հրամանատարի տեղակալ: