«Շանհայ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 27 բայտ ,  5 տարի առաջ
չ
մանր-մունր
չ (Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝))
չ (մանր-մունր)
=== Պատերազմը։ Շանհայի ազատագրումն ու զարգացումը ===
[[Պատկեր:Shanghai-pudong panorama.jpg|մինի|250px|աջից|Պանորամա. Պուդոնգ թաղամաս]]
[[Չին-ճապոնական երկրորդ պատերազմ]]ի երկրորդ ճակատամարտը տեղի է ունեցել Շանհայում։ [[1937]]թ.-ի թվականի [[նոյեմբերի 9]]-ին [[ճապոնական զինված ուժեր]]ը գրավում են ամբողջ քաղաքը, մինչև հեռավոր արվարձաններ, որտեղ էլ հետագայում բնակեցնում են չինացի փախստականներին։ Սակայն արվարձանները ևս չեն խուսափում ավերածություններից։ [[1949]]-ի [[մայիսի 27]]-ին համայնավարները [[Մաո Ցզե-Դուն]]ի գլխավորությամբ իրենց հսկողության տակ են վերցնում քաղաքը։ Նոր կարգերի արմատական վերափոխումների օրոք արտասահմանյան ֆիրմաները Շանհայից հարկադրված տեղափոխվում են [[Հոն Կոնգ]]։ Կոմունիստների իշխանության օրոք քաղաքում սկսվում են տնտեսական մեծ փոփոխություններ. աղքատ թաղամասերը ամբողջովին քանդվում են և սկսվում են բարձրահարկ բնակելիների շինարարությունը։ Հանցագործ բանդաները և մարմնավաճառները «վերադաստիարակվում» են։ Արտասահմանյան կապիտալը զգալիորեն հարկվում է կամ միանգամից բռնագանձվում է պետության կողմից։ <!-- հավաքվում է։ -->
[[1980]]-ականների կեսերին Շանհայը կրկին դառնում է Չինաստանի արդիականացման առաջատար։ Ներգրավվում են հսկայական արասահամյան ներդրումներ։ [[1990]]-ին հիմնվում է [[Պուդոնգ (Շանհայ)|Պուդոնգ]] թաղամասի տնտեսական հատուկ գոտին։ Քաղաքը կրկին դառնում է արևելյան Չինաստանի առևտրային գլխավոր կենտրոնը և իրեն է ձգում հզոր աշխատուժ ինչպես Չինաստանից, այնպես էլ ամբողջ աշխարից։<ref name="Պատմություն"/>
 
Քաղաքի տնտեսական նշանակության անկյունաքարերից մեկը գերազանց [[տրանսպորտ]]ն է։ Շանհայը արևելյան Չինաստանի [[Երկաթուղի|երկաթուղային]] գլխավոր հանգույցն է և երկաթուղով կապվում է երկրի հյուսիսին և հարավին։ Գլխավոր կայարանը գտնվում է [[Սուժու ջրանցք]]ի հյուսիսում։ Շանհայը Չինաստանի միակ քաղաքն է, որ ունի երկու [[օդանավակայան]]։ Միջազգային թռիչքները սպասարկում է [[Պուդոնգի միջազգային օդանավակայան]]ը, իսկ ազգային թռիչքները՝ [[Հոնգքիաոյի օդանավակայան]]ը։ [[2002]]թ. [[դեկտեմբերի 31]]-ին Շանհայում բացվում է [[Գերմանիա]]յի հետ համատեղ կառուցված տրանսրապիդ գնացքը <!-- (մագնեզիումով թռչող գնացք Magnetschwebebahn ) -->։ Շինարարությունը արժենում է մոտ 1,2 միլիարդ [[եվրո]]։ Այս տրանսրապիդ գնացքը բացում է ժամում առավելագույնը 430 կմ արագություն։
 
Բնակչության աճի և սաստիկ տնտեսական զարգացմանը զուգահետռ 1990-ական թթ.-իցթ թվականից Շանհայում սկսվում են խոշոր տրանսպորտային ենթակառուցվածքների շինարարությունները, որոնց շրջանակում կառուցվում են վեցշերտանի բարձրադիր մայրուղիներ և նոր [[կամուրջ]]ներ։ [[1995]]-ին հանդիսավոր կեպով բացվում է [[Շանհայի մետրոպոլիտեն]]ի 16,1 կմ երկարությամբ առաջին հատվածը։ Մինչև [[2020]]թ. նախատեսված է կառուցվող 300 կմ երկարությամբ [[Մետրոպոլիտեն|մետրոյի]] և 120 կմ տրամվայի երթուղիներ։
Շանհայում է գտնվում առանց ընդհատումների գործող աշխարհի ամենահին [[տրոլեյբուս]]ային ցանցը, որը Չինաստանում ամենամեծերից է։ Այն բացվել է [[1914]]թ. [[նոյեմբերի 14]]-ին։ Ամբողջ քաղաքում մեծ տարածում ունի նաև [[Ավտոբուս]]ը։<br />
[[2003]]-ին քաղաքի հարավում սկսվում է 36 կմ երկարությամբ աշխարհի ամենաերկար [[Հոնգ Չժու ծովախորշի կամուրջ]]ի շինարարությունը։ Կամուրջը ձգվում է Հոնգչժու ծովախորշի վրայով և Շանհայը կապում է ''Չժենջիանգ'' պրովինցիայի [[Նինգբո]] քաղաքի հետ։ Ներդրումների ծավալը կազմում է 11,8 միլիարդ յուան (1,42 միլարդ [[ԱՄՆ դոլար]])։ Վեցշերտանի կամուրջի շինարարությունը տևում է 5 տարի։ Հանդիսավոր բացումը տեղի է ունենում [[2008]]-ին, իսկ երթևեկելի մասի բացումը՝ [[2009]]-ին։<ref>[http://www.china-guide.de/china/shanghai/verkehr.html Չինաստանի գիդ. տրանսպորտ{{ref-de}}]</ref>
=== Թանգարաններ ===
[[Պատկեր:Shanghaimuseumexterior.jpg|մինի|250px|ձախից|[[Շանհայի թանգարան]]ը]]
Շանհայը հարուստ է [[թանգարան]]ներով։ «Պատմության և արվեստի թանգարանը» ներկայացնում է չինական պատմական և գեղարվեստական հարուստ հավաքածուներ ([[կերամիկա]], [[հախճապակի]], [[գեղանկարչություն]] ևն), իսկ «Բնական գիտությունների թանգարանը» ցուցադրում է բազմապիսի [[կենդանաբանություն|կենդանաբանական]] ցուցանմուշներ։ [[Շանհայի թանգարան]]ը քաղաքի մշակութային գլխավոր կենտրոններից է։ Ստեղծվել է 1952թ., իսկ 1992 թ.-ից թվականից տեղափոխվել է Շանհայի կենտրոնում գտնվող ''Ժողովրդական հրապարակի'' նոր շենք։
Շանհայի հիմնական տեսաժան վայրերից են համարվում նաև [[խեցեգործություն|խեցեգործության]] վարպետների ամեն օր 7 անգամ ցուցադրվող շոուերը, ''Գիժու''-ի գույնզգույն լաքապատ օպերային դիմակների հավաքածուն, չինական ազգային փոքրամասնությունները, ինչպես նաև սաղմոնի ձկան կաշվից կարված կոստյումները, ինչպիսին որ հագել են ''Դոնգբա''-ի ''Օրոքեն'' ժողովրդի ներկայացուցիչները։ Չինական կերպարվեստի պատմության պատկերասրահում ցուցադրվում են մարտնչող թագավորության <!-- Streitenden Reiche --> ժամանակաշրջանից սկսած, ''Սոնգ''-դարաշրջանով անցած, մինչև ''Քինգ''-ի դարաշրջանի արևմտյան ազդեցությունների կերպարվեստը։
 
274 658

edits