«Համակարգչային գրաֆիկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 14.
== Ֆրակտալ գրաֆիկա ==
[[Պատկեր:Fractal tree.png|մինի|Ֆրակտալային ծառ]]
Ֆրակտալը պատկեր է, որը կազմված է իրար հետ կիացված էլեմենտներից։ Գոյություն ունեն մեծ քանակությամբ պատկերներ, որոնք իրենցից ներկայացնում են ֆրակտալներ։ Այդ պատկերներից են Սարտինսկու եռանկյունը, Կոխի փաթիլը, Հայտեր- Հեյտուեյի «թևավոր հրեշը» և այլն։ Ֆրակտալային նկարների կառուցումն իրականացվում է որևէ ալգորիթմով կամ էլ կոնկրետ բանաձևի հաշվարկների օգնությամբ պատկերների ավտոման գեներացիայի ճանապարհով։ Ալգորիթմների կամ բանաձևերի փոփոխություննրը հանգեցնում են այդ պատկերների փոփոխությունների։ Ֆրակտալային գրաֆիկայի գլխավոր առանձնահատկությունն այն է , ֆրակտալային պատկերների ֆայլերում պահպանվում են միայն նրանց ալգորիթմներն ու բանաձևերը։
Ինֆորմացիայի ընկալման համար ամենաարդյունավետ և հարմար ձևը եղել է կա և տեսանելի ապագայում կլինի գծանկարչական տեղեկատվությունը։ Պատճառը պարզ է և բացատրվում է մարդկային հոգեբանությամբ և ֆիզիոլոգիայով։ Այս առանձնահատկությունների շնորհիվ քննվող պատկերները շատ արագ վերածվում են ակնթարթորեն կապվում են ամբողջ կյանքի ընթացքում հանդիպած պատկերների հետ և ճանաչվում։ Բոլոր պատկերները որոնց միջոցով աշխատում են համակարգչային գծանկարչության ծրագրերը բաժանվում են երկու խմբի՝ կետային և վեկտորային։
 
Համակարգչային գծանկարչության մեջ կետային պատկերներ են անվանում պիքսելների զանգվածը՝միևնույն չափ ու ձև ունեցող երկրաչափական պատկերները, որոնք տեղադրված են կանոնավոր ցանցի վրա։ Յուրաքանչյուր պիքսելի համար առաջարկվում է իր գույնը։ Համակարգչի հիշողության մեջ կետային պատկերների ներկայացումը բոլոր պիքսելների գույնի մասին տեղեկատվությունների զանգված է՝ կանոնակարգված այս կամ այն ձևով։ Համակարգչային ցանկացած մոնիտորի էկրանին հայտնվող պատկերը կետային է , և դա լավ է երևում խոշորացույցով։ Համակարգչային գծանկարչության մեջ վեկտորային պատկեր են անվանում երկրաչափական մարմինների ավելի բարդ ու բազմապիսի ամբողջությունը։ Վեկտորային գծանկարչության կարևորագույն առանձնահատկությունն այն է , որ յուրաքանչյուր օբյեկտի համար որոշվում է կարգավորիչ բնութագրող մեծությունները։ Գրեթե միշտ վեկտորային պատկերներն արտածումից առաջ վերածվում են կետայինի , համակարգչային գծագրության մեջ այս գործընթացը կոչվում է ռենդերինգ։