«Համակարգչային գրաֆիկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 6.
Վեկտորային գրաֆիկայով աշխատելու համար նախատեսված ծրագրային միջոցների դեպքում հակառակն է, դրանք նախատեսված են առաջին հերթին իլյուստրացիաներ (նկարազարդումներ) ստեղծելու համար և որոշ չափով միայն դրանք մշակելու համար։ Այդպիսի միջոցները հիմնականում կիրառվում են գովազդային գործակալություններում, դիզայներական բյուրոներում, խմբագրություններում և տպագրություններում։ Որոշ աշխատանքներ, որոնք հիմնված են տառատեսակների և պարզագույն երկրաչափական էլեմենտների կիրառման վրա, ավելի հեշտ են իրականացվում վեկտորային գրաֆիկայի միջոցներով։ Գոյություն ունեն գեղարվեստական ստեղծագործությունների օրինակներ, որոնք ստեղծված են վեկտորային գրաֆիկայով, բայց դրանք ավելի շուտ բացառություններ են, քանի որ վեկտորային գրաֆիկայի միջոցներով իլյուստրացիաների գեղարվեստորեն պատրաստումը շատ դժվար է։ Եռաչափ գրաֆիկան լայնորեն կիրառվում է ինժեներական ծրագրում, ֆիզիկական օբյեկտների և երևույթների համակագչային մոդելավորման մեջ, մուլտիպլիկացիաների ստեղծման ոլորտում, կինեմատոգրաֆիայում և համակագչային խաղերում։ Ֆրակտալ գրաֆիկայով աշխատելու ծրագրային միջոցները նախատեսված են մաթեմատիկական հաշվարկների ճանապարհով պատկերների ավտոմատ կերպով գեներացիայի համար։ Ֆրակտալային գեղարվեստական կոմպոզիցիաների ստեղծումը կայանում է ոչ թե նկարելու կամ ձևավորելու մեջ, այլ կայանում է ծրագրավորման մեջ։ Ֆրակտալային գրաֆիկան հազվադեպ են կիրառում հրատարակման համար նախատեսված փաստաթղթերի կամ էլեկտրոնային փաստաթղթերի ստեղծման համար, սակայն այն շատ հաճախ են օգտագործում ժամանցային ծրագրերում։
== Ռաստերային կամ կետային գրաֆիկա ==
[[Պատկեր:Pixel-example.png|մինի|Ռաստերային գրաֆիկայի օրինակ]]
Ռաստերային կամ կետային գրաֆիկայի հիմնային տարրը հանդիսանում է կետը։ Եթե պատկերը էկրանային է , ապա այդ կետը կոչվում է պիքսել։ Ռաստերային պատկերի յուրաքանչյուր պիքսել հատկությունները։ Այդ հատկություններն են տեղադրվածությունը և գույնը։ Որքան շատ է պիքսելների քանակը և , միաժամանակ, որքան փոքր է նրանց չափը, այնքան ավելի լավ որակ ունի պատկերը։ Պատկերների մեծ ծավալը ռաստերային (կետային) պատկերների օգտագործման ժամանակ առաջացող ամենամեծ խնդիրն է։ Մեծ ծավալներ ունեցող իլյուստրացիաների հետ աշխատանքի համար պահանջվում են համակարգիչներ, որոնք ունեն ավելի մեծ օպերատիվ հիշողություն (128 Mb ևավելին )։ Բնականաբար, այդպիսի համակարգիչները պետք է ունենան մեծ թողունակությամբ պրոցեսորներ։ Ռաստերային պատկերների օգտագործման ժամանակ առաջացող երկրորդ խնդիրը դա նրա առանձին մասերը դիտելու համար պատկերը խոշորացնելու հնարավորություն չունենալն է։ Քանի որ պատկերները կազմված են առանձին կետերից, այդ իսկ պատճառով պատկերի խոշորացումը հանգեցնում է այդ կետերի մեծացմանը, որի հետևանքով էլ պատկերը նմանբում է խճանկարի։ Ռաստերային պատկերների խոշորացման ժամանակ ոչ մի առանձին , լրացուցիչ մաս դիտել չի հաջողվում։ Բացի այդ ռաստերային (կետային) գրաֆիկայի կետերի խոշորացումը տեսանելիորեն խեղաթյուրում է պատկերը և այն դարձնում է ավելի կոպիտ։ Այդ էֆֆեկտը կոչվում է պիքսելավորում։
 
== Վեկտորային գրաֆիկա ==
[[Պատկեր:Orc.svg|մինի|Վեկտորային նկարի օրինակ]]