«Գևորգ Ե Սուրենյանց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
Տող 26.
 
=Կենսագրություն=
Սովորել է Թիֆլիսի դասական գիմնազիայում (1865–68)։ Ձեռնադրվել է վարդապետ՝ [[1872]] թվականին, եպիսկոպոս՝ [[1882]] թվականին։ [[1874]]-ին նշանակվել է [[Էջմիածնի Գևորգյան ճեմարան]]ի ուսուցիչ, [[1875]] թվականին՝ [[Արցախ]]ի թեմի առաջնորդ և դպրոցների տեսուչ։ [[1877]] թվականին ստանձնել է [[Սուրբ Թովմա առաքյալ վանք (Ագուլիս)|Ագուլիսի Սբ. Թովմա առաքյալ վանքի]] վանահայրությունը, [[1878]]-ից՝ առաջնորդական փոխանորդ [[Ալեքսանդրապոլ]]ում, [[1881]]-ին նշանակվել է [[Երևան]]ի փոխթեմակալ։ [[1886]]-ից՝ [[Աստրախան]]ի թեմի առաջնորդ։ [[1894]]-ին նշանակվել է [[Վրաստան]]ի թեմի առաջնորդ։ [[1907]] թ. նշանակվել է կաթողիկոսական տեղապահ, [[1911]] թ.`՝ ընտրվել կաթողիկոս։ [[1912]]-ին, երբ [[Հայկական հարց]]ը վերստին մտնում է միջազգային դիվանագիտության օրակարգ, նրա նախաձեռնությամբ կազմվել է [[Հայ ազգային պատվիրակություն]]ը ([[Պողոս Նուբար]]ի ղեկավարությամբ), որի վրա դրված էր [[Հայ դատ]]ը եվրոպական կառավարությունների առջև պաշտպանելու առաքելությունը։
 
Նրա ջանքերով թեմում նորոգվել են եկեղեցիներ, կառուցվել նորերը, բացվել են նոր դպրոցներ, ուսումնական հաստատություններ, ստեղծվել է «Թիֆլիսի հայ քահանաների միաբանությունը»։ <br/>Հովանավորել է [[Մակար Եկմալյան]]ին և նրա մշակած քառաձայն պատարագը մտցրել եկեղեցի։