«Պետրոս Ադամյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր, փոխարինվեց: : → ։
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
Տող 45.
[[1867]]-[[1869]] թթ. խաղացել է Ասիական ընկերության, Կամավոր ընկերության և հայկական մի քանի այլ թատրոններում։ [[1872]]-[[1875]]թթ. աշխատել է Պ. Մաղաքյանին թատերախմբում, խաղալով պատմական ողբերգություններում և մելոդրամաներում։ [[1877]]-[[1878]]թթ. [[Ռուս-թուրքական պատերազմ (1877-1878)|ռուս-թուրքական պատերազմի]] ժամանակ զբաղվել է ասմունքով՝ տարածելով Մ. Նալբանդյանի և [[Ռափայել Պատկանյան]]ի ազատասիրական ոճի ստեղծագործությունները։ [[1879]] թ. Պետրոս Ադամյանը հրավիրվում է [[Թիֆլիս]], իսկ մեկ տարի անց հյուրախաղերով հանդես է գալիս [[Ախալցխա]]յում։ [[1883]]-[[1885]]թթ. Ադամյանը արդեն որպես ճանաչված դերասան հրավերներ է ստանում խաղալու տարբեր քաղաքներում՝ [[Շուշի]], [[Նոր Նախիջևան]], [[Դոնի Ռոստով]], ավելի ուշ Մոսկվա, [[Պետերբուրգ]], [[Աստրախան]], [[Խարկով]], [[Կիև]], [[Բաքու]], [[Քութայիս]], [[Վլադիկավկազ]], [[Մոզդոկ]], [[Թեոդոսիա]], [[Կերչ]] և այլն։ Ռուսական մամուլում նրա մասին այսպես են գրել «Ադամյանը, իր տաղանդի չափով, այն արտիստներից է, որոնց նմանները նույնիսկ Եվրոպայում են քիչ»<ref>Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1, էջ 64, Պետրոս Ադամյան, («Новости», 1884, № 116)</ref>։ [[Օդեսա]]յում ընտրվել է Օդեսայի գիտնականների ու գրողների, և Գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ։ 1888 թվականին վերադարձել է Հայաստան։
 
[[1880]] թ. [[նոյեմբերի 20]]-ին հայ թատրոնի պատմության մեջ առաջին անգամ խաղացել է Համլետի դերը<ref>Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1, էջ 64, Պետրոս Ադամյան</ref>։ Ադամյանը նաև բանաստեղծություններ է գրել՝ կենցաղային, բարոյական, կրոնական, նաև իմասատասիրական բնույթի քնարական և երգիծական։ [[1887]] թ. Թիֆլիսում լույս է տեսնում նրա «Շեքսպիր և յու Համլետ ողբերգության աղբյուրն ու քննադատությունները»։ Զբաղվել է նաև գեղանկարչությամբ և գրաֆիկայով։ [[1888]]թ. [[դեկտեմբերի 30]]-ին Կ. Պոլսում նշվում է նրա բեմական գործունեության 25-ամյա հոբելյանը։ Վերջին անգամ բեմ է բարձրանում [[1889]]թ. [[դեկտեմբերի 10]]։ Կյանքի վերջին տարիները անցկացրել է նյութական ծանր վիճակում`վիճակում՝ տառապելով կոկորդի ցավերով, հոդացավով և թոքախտով։ Մահացել է [[հունիսի 4]] Պոլսի ռուսական հիվանդանոցում։ Թաղված է [[Շիշլի]]ի գերեզմանատանը։ [[Ստեփան Շահումյանի անվան հայկական պետական թատրոն|Թիֆլիսի հայկական թատրոնը]] կրում էր նրա անունը։
 
== Դերեր թատրոնում ==