«Գիտակցության հոսք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 16.
===== ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՍՔԸ ՈՐՊԵՍ ԳՐԱԿԱՆ ՄԵԹՈԴ =====
 
Գիտակցության հոսքը համարվում է 20-րդ դարի գեղարվեստական գրականության ամենահատկանշական առանձնահատկություններից մեկը: Այս մեթոդը կյանքի է կոչվել այնպիսի նշանավոր գրողների կողմից, ինչպիսիք են Ջ.[[Ջեյմս Ջոյս|Ջեյմս Ջոյսը]], Վ. Վուլֆը, Վ. Ֆոլքները, Դ. Ռիչարդսոնը,Թ. Էլիոթը և այլք:
 
«Գիտակցության հոսք» հասկացությունն իր արմատներով կապված է փիլիսոփայության և հոգեբանության հետ: Այս տերմինն առաջին անգամ կիրառվել է ամերիկացի փիլիսոփա և հոգեբան Վ. Ջեյմսի կողմից իր «''Հոգեբանության սկզբունքները''» ("The Principles of Psychology" (1890)) աշխատության մեջ: Նա նշում է, որ մարդկային գիտակցությունը նման է «գետի» կամ «հոսանքի», որում մտքերը, զգացմունքները, ապրումները, զուգորդումները շարունակաբար բաժանվելով և միախառնվելով հոսում են, հետևաբար, ճիշտ կլինի գիտակցության մասին խոսելիս կիրառել «գիտակցության հոսք» տերմինը (W. James:1890):