«Տեսողական պատրանք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 28.
Պատրանքները [[հալյուցինացիա]]ներից ( զգայապատրանքներից, զգայախաբկանքներից ) տարբերվում են նրանով, որ այս դեպքում ընկալվող օբյեկտները իսկապես կան և գտնվում են մարդու առջև։
Պատրանքն ունի ռեալ հիմք, հալյուցինացիան լիովին հնարված է, հոգեկան պաթոլոգիայի արդյունք է։ Պատրանքները ամենից առաջ լինում են ընկալման գործընթացներում։
 
 
== Էյմսի սենյակ ==
 
Ալբերտ Էյմս կրտսերի մտածած սենյակը, 1946 թ., եռաչափ տեսողական պատրանքի օրինակ է: Սենյակը այնպես է պատրաստված, որ դիմացից դիտելիս՝ կարծես թե նորմալ է.ուղղահայաց պատեր և առաստաղ:Իրականում սենյակի ձևը սեղան է, որի ավելի երկար պատը շատ սուր անկյան տակ է գտնվում մյուս պատի հետ և, համապատասխանաբար, բութ անկյան տակ՝ մյուս պատի հետ: Աջ անկյունը այս ձևով զգալիորեն ավելի մոտ է դիտորդին, քան ձախը:
Համապատասխան աղավաղված շախմատի տախտակի պատկերով պատկերազարդված հատակին և պատերին, տեսողական պատրանքի շնորհիվ, մարդը, ով կանգնած է առջևի անկյունում, կարծես մի հսկա է՝ համեմատած ավելի հեռվում կանգնած մարդու հետ: Երբ մարդը մի անկյունից մյուս անկյուն է շարժվում, դիտորդին թվում է, թե նա կտրուկ մեծանում, կամ փոքրանում է:
 
 
 
== Պատկերասրահ ==