«Գրաֆների տեսություն»–ի խմբագրումների տարբերություն

չ
[[File:Wikipedia multilingual network graph July 2013.svg|thumb|Գագաթները [[Վիքիպեդիա]]յի լեզվական տարբերակներն են: Կողերով միացված են այն տարբերակները, որոնցում խմբագրումներ կատարել է միևնույն մասնակիցը 2013-ի ամռանը կատարված հետազոտության ժամանակ <ref>Scott Hale, Multilinguals and Wikipedia Editing, 2013 [http://arxiv.org/abs/1312.0976]</ref>]]
 
Գրաֆները կիրառվում են ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, սոցիալական և ինֆորմացիոն համակարգերի մոդելավորման մեջ: Այս և այլ ուղղություններումոլորտներում ծագող բազմաթիվ խնդիրներ արդյունավետ կերպով լուծվում են գրաֆային [[ալգորիթմ]]ներով:
 
Համակարգչային գիտություններում գրաֆներով մոդելավորում են համակարգչային ցանցերը, տվյալների կառուցվածքները, հաշվարկի ընթացքը և այլն: Օրինակ, որպես գագաթների բազմություն կարելի է ընտրել ինտերնետային կայքերը, իսկ կայքերի միջև հղումները կդառնան ուղղորդված կողեր գագաթների միջև: Գրաֆների միջոցով ներկայացվող տվյալները արդյունավետ պահելու և կառավարելու համար գոյություն ունեն գրաֆային [[տվյալների հենք]]եր: Գրաֆների տեսությամբ են մոդելավորվում գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծման ժամանակ առաջացող բազմաթիվ խնդիրներ (օրինակ՝ routing-ի խնդիրը):