«Ստորակետ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 4.
[[Հայերեն]]ում ստորակետ դրվում է`
*գերադաս և ստորադաս [[նախադասություն]]ների միջև.
**''ծանոթություն'' - երբ տարբեր ստորադաս նախադասությունների կապող ստորադասական շաղկապները կամ շաղկապական բառերը գործածվում են իրար մոտ, ստորակետով տրոհումը կատարվում է ըստ տարբեր նախադասությունների.
**''ծանոթություն'' - եթե ստորադասական շաղկապը զեղչված է, գերադաս և ստորադաս նախադասությունների տրոհումը սովորաբար կատարվում է բութով.
*համադաս նախադասությունների միջև, երբ սրանք կապակցված են առանց շաղկապի, ինչպես նաև ''և''-ից, ''ու''-ից, ''կամ''-ից բացի, որևէ շաղկապով (''իսկ'', ''բայց'', ''սակայն'', ''մինչդեռ'' և այլն).
*''և'', ''ու'', ''կամ'' շաղկապներով կապակցված համադաս նախադասությունների միջև, որոնք չունեն ընդհանուր ենթակա.
Տող 12.
**''ծանոթություն'' - համադաս անդամների միջև ստորակետ է դրվում նաև այն դեպքում, երբ նրանցից մեկը դերբայական դարձված է։
*միջանկյալ բառերի, բառակապակցությունների, նախադասությունների և նախադասության մնացած մասի միջև.
**''ծանոթություն'' - խոսքի մասերից միջանկյալ կիրառությամբ առավելապես հանդես են գալիս ձայնարկությունները, վերաբերականների մի մասը.
*կոչականի և նախադասության հիմական մասի միջև.
*կրկնադիր ''և...և'', ''թե-թե'', ''կամ-կամ'', ''ոչ-ոչ'' շաղկապներով կապակցված բառերի, նախադասությունների միջև.
*միջադաս տրոհված դերբայական դարձվածից առաջ և հետո.
**''ծանոթություն'' - միջադաս դերբայական դարձվածի տրոհման կանոնը պահպանվում է նաև այն դեպքում, երբ դերբայական դարձվածին նախորդում կամ հաջորդում են միայն նրան համազոր անդամներ.
*''ըստ'', ''նայած'', ''համաձայն'', ''համապատասխան'', ''հակառակ'', ''հանդերձ'', ''չնայած'', ''չհաշված'', ''փոխանակ'', ''ի տարբերություն'', ''ի հեճուկս'', ''բացի'', ''զատ'', ''բացառությամբ'' կապերով ձևավորված հիմունքի ու զիջման միջադաս պարագաներից առաջ և հետո.
*[[Բացահայտիչ|բացահայտչից]] հետո, եթե նախադասությունը շարունակվում է.
**''ծանոթություն'' - բացահայտչից հետո ստորակետ չի դրվում.
***երբ հատկացուցչի բացահայտչին հաջորդում է նրանից տարբեր հոլովով բառ, որը չի կարող շփոթել բացահայտչի հետ.
***երբ [[Բացահայտիչ|բացահայտչի]] հետ գործածված է հետադաս կապ.
***երբ տրամաբանական շեշտը բացահայտչի վրա ընկնելու պատճառով ստորոգյալի հանգույցը կամ օժանդակ բայը դրվում է բացահայտչից հետո.
***երբ բացահայտչին հաջորդում է հավելական ''էլ'' շաղկապը.
**''ծանոթություն'' - բացահայտչից հետո ստորակետ չի դրվում, եթե նույն տեղում պահանջվում է դնել բութ կամ միջակետ.
*հետադաս տրոհված [[Որոշիչ (լեզու)|որոշչի]] հետո, եթե նախադասությունը շարունակվում է.
**''ծանոթություն'' - տրոհված որոշչից հետո ստորակետ չի դրվում, եթե նույն տեղում պահանջվում է դնել բութ կամ միջակետ.
*մեկնական բառից առաջ.
*մատենագիտական աղբյուրի նկարագրության մեջ ներկայացվող տվյալների միջև։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ստորակետ» էջից