«Կլոնավորում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 24.
== Մոլեկուլային կլոնավորում ==
 
Մոլեկուլային կլոնավորումը(անգլ. Molecular cloning, Gene cloning) — ԴՆԹ-ի կլոնավորումն է (այդ թվում նաև գեների, գեների հատվածների, գեների խմբերի, գեներ չպարունակող ԴՆԹ-ի շղթայի), այլ կերպ ասած — ԴՆԹ-ի ամբողջական նմանակների առաջացումը:Շնորհիվ XIX-XX դարերում կենսաբանության հիմնական բացահայտումների, մասնավորապես հյուսվածքների բջջային կառուցվածքի, բջջի կորիզի, քրոմոսոմների, ԴՆԹ-ի, գեների կառուցվածքների բացահայտման հնարավոր դարձավ այն, ինչը հիմա անվանում են մոլեկուլային կլոնավորում: Այս տեխնոլոգիան կիրառվում է կենսաբանական փոքրագույն օբյեկտների` ԴՆԹ-ի մոլեկուլի, նրա մասերի և նույնիսկ առանձին գեների կլոնավորման համար: ԴՆԹ-ի մոլեկուլային կլոնավորման համար (սովորաբար փոփոխության այս կամ այլ միջոցներով) ներդրվում են վեկտորներ (օրինակ` բակտերիոֆագերի գեները): Բազմանալով, բակտերիաները և ֆագերը բազմապատկում են ներդրված ԴՆԹ-ի քանակը, նույնությամբ պահպանելով նրա կառուցվածքը: Որպեսզի հետո այդ քանակի ԴՆԹ-ները տարբերակվեն, անհրաժեշտ է մնացածից առանձնացնել այն բակտերիաները և ֆագերը, որոնք կրում են ներմուծված ԴՆԹ-ն: Այդ իսկ պատճառով էլ կիրառում են կլոնավորում, որն իրենից ներկայացնում է անհրաժեշտ ԴՆԹ-ի մոլեկուլները կրող բակտերիաների և ֆագերի առանձնացում և բազմացում:
 
== Բազմաբջիջ օրգանիզմների կլոնավորում ==
 
Գիտնականների և հասարակության ուշադրությունը գրավում է բազմաբջիջ օրգանիզմների կլոնավորումը, որը հնարավոր է դարձել գենային ինժեներիայի առաջխաղացման շնորհիվ: Ստեղծելով հատուկ պայմաններ և մուտք գործելով բջջի կորիզ մասնագետները ստիպում են նրան առաջացնել անհրաժեշտ հյուսվածքը կամ նույնիսկ ամբողջական օրգանիզմը: Այս միջոցը թույլատրվում է օգտագործել նաև մեռնող օրգանիզմների համար, նրա գենետիկական նյութը պահպանելու պայմանով:
 
Տարբերում են օրգանիզմների կլոնավորման երկու եղանակ` ամբողջական(վերարտադրողական) և մասնակի: Ամբողջական կլոնավորման դեպքում առաջանում են ամբողջական օրգանիզմներ, իսկ մասնակիի դեպքում` օրգանիզմի որոշ հյուսվածքներ:
 
Վերարտադրողական կլոնավորումը ենթադրում է, որ արդյունքում պետք է առաջանան ամբողջական օրգանիզմներ: Գիտական նպատակներից բացի, այն կարող է կիրառվել նաև վերացող տեսակների վերականգնման և հազվադեպ հանդիպող տասակների պահպանման մեջ:
 
Բժշկության մեջ բջջային թերապիան հյուսվածքների կլոնավորման հեռանկարային ծրագրերից մեկն է: Այդպիսի հյուսվածքները, որոնք ստացվում են հաճախորդի ցողունային բջիջներից, կարող են փոխհատուցել սեփական օրգանիզմի հուսվածքների պակասը և թերությունները և չեն մերժում փոխպատվաստումը:
 
Թերապեֆտիկ կլոնավորման ժամանակ նպատակաուղղված չեն առաջանում ամբողջական օրգանիզմներ: Օրգանիզմների զարգացումը կանգ է առնում ամենասկզբում, առաջանում են սաղմնային ցողունային բջիջներ, որոնցից կարելի է ստանալ ցանկացած հյուսվածք կամ այլ կեսաբանական արտադրանք: Թորձերը ցույց են տալիս, որ թերապետիկ կլոնավորումը կարող է հաջող կիրառություն ունենալ որոշ հիվանդությունների բուժման գործում, որոնք նախնիկում համարվում էին անբուժելի:
== Աղբյուրներ ==
* «Clone»: the history of a euphonious scientific term. Ursula Mittwoch (англ.)