«Դիֆրակցիոն ցանց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր, փոխարինվեց: → (5)
Տող 1.
'''Դիֆրակցիոն խցիկ''', հավասարահեռ միանման զուգահեռ խազերով հարթ կամ գնդային սահմանափակ մակերևույթ, թափանցիկ կամ անդրադարձնող, լինում է նաև տարածական, ինչպես օրինակ [[բյուրեղային ցանց]]ը [[ռենտգենյան ճառագայթներ]]ի համար։ [[Դիֆրակցիա|Դիֆրացիոն]] ցանցն անկանոն է, եթե անցքերն ու արգելքները չունեն որոշակի դասավորություն։ Դիֆերակցիոն ցանցի հարևան խազերի հեռավորությունը կոչվում է ''ցանցի պարբերություն'' և նշանակվում է d տառով։ Ցանցի վրա ընկնող լույսի զուգահեռ ճառագայթների փունջը դիֆրակցիայի է ենթարկվում։
 
== Դիֆրակցիոն պատկեր ==
[[Պատկեր:Diffraction_pattern_schemeDiffraction pattern scheme.png|thumb|250px|Դիֆրակցիոն պատկերի մաքսիմումներ և մինիմումներ]]
[[Դիֆրակցիոն պատկեր]]ը կազմված է կտրուկ մաքսիմումներից, սրանց միջև ընկած են N-1 մինիմումներ և N-2 երկրորդային մաքսիմումներ, որոնց ինտենսիվությունը շատ փոքր է գլխավոր մաքսիմումների համեմատ։ Մաքսիմումների դիրքը որոշվում է ցանցի հիմնական հավասարումից՝
 
:<math>\Delta = d(sin \psi + sin \phi)=m \lambda</math>,
 
ուր Δ-ն հարևան խազերի (տարրերի) եզրային ճառագայթների ճանապարհների տարբերությունն է, ψ-ն ճառագայթների անկման, φ-ն դիտման անկյունն է, λ-ն՝ լուսային [[ալիքի երկարություն]]ը, իսկ m-ը ամբողջ թիվ է (m=0, ±1, ±2, ․․․) և կոչվում է սպեկտրի կարգ։
 
== Հատկությունները և բնութագրերը ==
[[Պատկեր:Diffraction_pattern_anglesDiffraction pattern angles.png|thumb|250px|Դիֆրակցիոն ճառագայթների անկման և դիտման անկյուններ]]
[[Պատկեր:Diffraction_pattern_angles2Diffraction pattern angles2.png|thumb|250px|Դիֆրակցիոն ճառագայթների անկման սխեման նեղ զուգահեռ ճեղքերով հարթ ցանցի դեպքում]]
Դիֆրակցիոն ցանցը բազմերանգ ճառագայթներով լուսավորելիս՝ յուրաքանչյուր m≠0 արժեքին օբյեկտիվի կիզակետային հարթության վրա համապատասխանում է ինքնուրույն [[սպեկտր]]։ Երբ m=0, ալիքի բոլոր երկարությունների համար գլխավոր մաքսիմումները համընկնում են, և սպեկտր չի դիտվում։ [[Ինտենսիվություն|Ինտենսիվության]] արդյունարար բաշխումը անվերջությունում կամ օբյեկտիվի կիզակետային հարթության վրա որշվում է
 
:<math>I_\phi = I' (d, \lambda, \psi, \phi) (\frac {sinNv} {sinv})^2 = I'I'' </math>
 
առնչությամբ, որտեղ N-ը ցանցի խազերի թիվն Է, իսկ v = πΔ/λ։ I' անդամը որոշում է ցանցի առանձին տարրի ազդեցությունը, I"-ը՝ ցանցի բոլոր N տարրերից եկող ալիքների փոխազդեցությունը։
 
Նեղ զուգահեռ ճեղքերով հարթ ցանցի համար
 
:<math>I' = I_0 (\frac {sinu} {u})^2 </math>
որտեղ
 
:<math>u = \frac {\pi a}{\lambda} (sin \phi + sin \psi) </math>
(a-ն ցանցի առանձին տարրի լայնությունն Է, իսկ I<sub>0</sub>-ն ինտենսիվությունն է u=0 դեպքում)։ m կարգի սպեկտրային գծերի I<sub>m</sub> ինտենսիվությունը համեմատական է N<sup>2</sup>/m<sup>2</sup> և նվազում է m-ի մեծացմամբ։ Խազերի հատուկ տեսքի դիֆրակցիոն ցանցով (էշելետ) հաջողվում է ստանալ ինտենսիվության կենտրոնացում (մինչև 70%) m≠0 որևէ սպեկտրում՝ թուլացնելով մնացած (գլխավորապես m=0) կարգերը։
[[Պատկեր:Rainbow on CD-ROM.jpg|thumb|left|Դիֆրակցիոն ցանց կարող է հանդիսանալ օպտիկական սկավառակի մակերևույթը]]
Որպևս սպեկտրային սարք օգտագործվող դիֆրակցիոն ցանցի հիմնական բնութագրերն են անկյունային [[դիսպերսիա]]ն՝
:<math>\frac {d\phi}{d\lambda} = \frac {m}{dcos\phi}</math>
և [[լուծունակություն]]ը՝