«Հարավային աստղ (վեպ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ մանր-մունր, փոխարինվեց: →
Տող 31.
Վեպի գլխավոր հերոսը ֆրանսիացի լեռնային ինժեներ Սիպրիեն Մերեն է։ Նա ուղևորվում է Գրիգոլանդ շրջան, որպեսզի ուսումնասիրի ադամանդի ծագումը։ Այնտեղ գտնվելու ընթացքում Սիպրիենը սիրահարվում է պարոն Ջոն Ուոտկինսի դստեր՝ Էլիսի վրա։ Նա ամուսնության առաջարկ է անում Էլիսին, սակայն մերժվում է նրա հոր կողմից՝ փողի պակասության և հասարակական դիրքի պատճառով։ Սիպրիենը հասկանում է, որ կարող է հարստանալ միայն ադամանդի արդյունահանումով և այդ պատճառով իր ընկեր Թոմաս Ստալի հետ որոշում է ադամանդի արդյունահանումով զբաղվել։ Նրանք հող են գնում և սկսում ադամանդ որոնել։ Այդ աշխատանքների համար նրանք վարձում են աֆրիկացիներ։ Սակայն աշխատանքների ժամանակ հանքահորը փլվում է և նրանց հաջողվում է փրկել միայն Մերես Մատակիին։
 
Սիպրիենը ընկճված է, քանի որ Էլիսի ձառքը խնդրող ավելի հաջողակ փեսացուներ էլ կան, քան ինքը։ Էլիսը խնդրում է նրան վերադառնալ իր աշխատանքներին և հետազոտություններին։ Սիպրիենը որոշում է րնհեստական ճանապարհով ադամանդ ստանալ։ Նա աշխատանքի է անցնում և օրերից մի օր վառարանում նկատում է սև ադամանդ։ Նրա փորձը, կարծես թե, հաջողությամբ է պսակվում։ Ադամանդը կշռում է 243 [[Կարատ|կարատ]] (48.6 գրամ)։ Էլիսի առաջարկով ադամանդին տալիս են «Հարավային աստղ» անվանումը։
[[Պատկեր:'The Vanished Diamond' by Léon Benett 36.jpg|225px|աջից]]
Սիպրիենը ադամանդը հանձնում է Ուոտկինսին՝ Էլիսի համար։ Ուոտկինսը խնջույք է կազմակերպում Սիպրիենի և նրա ստեղծած ադամանդի պատվին, որը ամբողջ խնջույքի ընթացքում գտնվում է պատվանդանի վրա։ Սակայն խնջույքի միջնամասում նրանք նկատում են, որ ադամանդը անհայտացել է։ Անհայտացել է նաև Մատակին։ Բոլոր կասկածները ընկնում են Մատակիի վրա։ Կատաղած Ուոտկինսը հայտարարում է, որ Էլիսին կնության կտա նրան ով կգտնի և կվերադարձնի «Հարավային աստղը»։ Սիպրիենը և Էլիսի ձեռքի հավակնորդ ևս երեք փեսացուներ ուղևորվում են ադամանդի հետևից։
Տող 39.
Թվում է ադամանդը վերջնականապես անհայտացել է։ Սակայն այն հայտնաբերվում է շատ անսովոր տեղում։ Պարզվում է այն կուլ է տվել Էլիսի սիրելի ջայլամ Դադան և այն գտնվում է նրա ստամոքսում։ Անզվայնացնելով ջայլամին, նրանք ստամոքսից հանում են ադամանդը։
 
Բոլոր ադամանդ հանքարդյունահանողները դժգոհ են արհեստական ադամանդ ստանալու Սիպրիենի հայտնագործությունից։ Նրանք ենթադրում են, որ արհեստական ադամանդ ստեղծելով նա լուրջ հարված է հասցնում նրանց և այդ մրցակցությունը իրենց օգտին չի լինի։ Սակայն Սիպրիենին փրկում է Մատակիի խոստովանությունը։ Մատակին խոստովանում է, որ ադամանդը իսկական է և նա է գտել այն հողի տակից՝ սողանքի ժամանակ։ Նա այն տեղադրել է Սիպրիենի վառարանի մեջ ի նշան երախտագիտության և նրա նկատմամբ սիրո։ Չանհանգստանալով ադամանդի ծագման մասին, պարոն Ուոտկինսը նոր խնջույք է կազմակերպում՝ ի նշան ադամանդի վերադարձի։
 
Պարոն Վանդերգաարտը, որը այդ հողերի նախկին սեփականատերն էր, խնջույքի ժամանակ ներխուժում է և ցույց տալիս վկայականը, ըստ որի, այդ հողերը նորից իր սեփականությունն են և պատկանում են իրեն։
 
Այդ միջադեպի ժամանակ ադամնադը փշուր-փշուր է լինում։ Պարոն Ջոն Ուոտկինսը, ցնցված այդ ամենից, հաջորդ օրը մահանում է։ Սիպրիենը և Էլիս Ուոտկինսը ամուսնանում են և ապրում երկար ու երջանիկ։
Տող 93.
* Վեպում նկարագրված ադամանդը ունեցել է իր նախատիպը։ 1869 թվականին հայտնաբերվել է 83.5 կարատ քաշով «Հարավային Աֆրիկայի Աստղ» ադամանդը, որը հղկվելուց հետո վեր է ածվել 47.7 կարատ քաշով մաքուր ադամանդի։
 
 
== Ֆիլմագրություն ==
* '''«Հարավային աստղ»''' ([[Ֆրանսերեն|ֆր.]] L'Étoile du sud) - [[1969]] թվական, [[Անգլիա]]-[[Ֆրանսիա]], ռեժիսոր Սիդնի Հայերս
* '''«Հարավային աստղ»''' - [[2001]] թվական, [[Ֆրանսիա]], անիմացիոն ֆիլմ, ռեժիսոր Արմանդո Ֆերրեյրա
 
Տող 165 ⟶ 164՝
'The Vanished Diamond' by Léon Benett 66.jpg|
</gallery>
 
 
== Աղբյուրներ ==