«Արշակ Ա Պարթև»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{անաղբյուր}}'''Արշակ I''' (մ.թ.ա. 250 թ. - մ.թ.ա. 246 թ. կամ 211թ), պարթևական արքա, Պարթևական թագավորության և Արշակունի հարստության հիմնադիր։ Սերվում է սկյութական դահերի ցեղախմբին պատկանող պարն ցեղից։ Ըստ մ.թ.ա. 1-ին դարի պատմիչ Պոմպեոս Տրոգոսի «անհայտ ծագման, սակայն մեծ արիության մարդ»։ Արշակունի բոլոր թագավորները գահ բարձրանալիս իրենց հատուկ անվանը կցել են Արշակ անունը՝ դրոշմելով այն իրենց թողարկած դրամների վրա։ Այդ հանգամանքը էապես դժվարացնւմ է ժամանակակից ուսումնասիրողներին որոշել Պարթև արքաների գահակալության հաջորդականությունը՝ առաջացնելով ժամանակագրական շփոթ։
 
Մ.թ.ա 250 թ. Սելևկյան տերության նահանգ Պարթևաստանի կառավարիչ Անդրագորասը հռչակում է Սելևկյաններից իր անկախության մասին։ Մոտավորապես նույն ժամանակամիջոցում Արշակն ընտրվում է պարն ցեղի առաջնորդ և իր ցեղի հետ գրավում է Պարթևաստանի հյուսիսային Աստաբենե գավառը։ Անդրագորասը սպանվում է այն վերագրավել փորձելու ժամանակ, ինչը թույլ է տալիս Արշակին գրավել ամբողջ Պարթևաստանը։ Սելևյկան տերության արքա Սելևկոս II-ի Պարթևաստանը վերանվաճելու արշավանքը չի հաջողվում և Արշակն ու իր ցեղը կարողանում է ամրապնդվել իր նվաճված տարածքներում։