«Կլոնավորում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 17.
 
Բակտերիաների համար կլոնավորումը հանդիսանում է բազմացման միակ միջոցը: Սովորաբար, երբ ասում են բակտերիաների կլոնավորում, հասկանում են ինչ-որ բակտերիայի նպատակաուղղված բազմացումը, երբ նրանից ստանում են կլոն:
 
== Բնական կլոնավորում (բնության մեջ) բարձրակարգ օրգանիզմների մոտ ==
 
Կլոնավորումը լայն տարածված է բնության մեջ տարբեր օրգանիզմների մոտ: Բույսերի մոտ բնական կլոնավորում տեղի է ունենում վեգետատիվ բազմացման տարբեր եղանակներով: Կենդանիների մոտ կլոնավորում տեղի է ունենում պարթենոգենեզի կամ երկվորյակների առաջացման ժամանակ: Կլոնավորմամբ բազմացման արդյունքում առաջացել են ողանաշարավորներից մողեսների մի քանի տեսակներ, որոնք ստացվել են պարթենոգենեզով բազմացող մեկ էգից: մարդկանց մոտ բնական կլոններ են միաձվանի երկվորյակները: Զրահակիրների որոշ տեսակների մոտ ծնվում են 4-ից 9 մաձվանի երկվորյակներ: Կլոնավորմամբ բազմացումը լայն տարածված է հոդվածոտանիների և միջատների մոտ: Բնական կլոնավորումը, որպես բազմացման միակ տարբերակ, վերջերս բացահայտվել է մրջյունների մոտ - էլեկտրական մրջյուն (Wasmannia auropunctata), իգական և արական ինքնուրույն կլոնավորվող օրգանիզմների մոտ, այսպիսով` երկու սեռերի գենոֆոնդերը չեն խառնվում իրար:Ըստ այդմ գիտաշխատողները տարբերակում են բեղմնավորված ձու, արգանդ և չբեղմնավորված դիպլոիդ ձու: Որոշ ձվաբջիջների, բեղմնավորված արուների մոտ մայրական բոլոր քրոմոսոմները ոչնչանում են և հենց այդպիսի հապլոիդ ձվերից զարգանում են արուները:
 
== Մոլեկուլային կլոնավորում ==
 
Մոլեկուլային կլոնավորումը(անգլ. Molecular cloning, Gene cloning) — ԴՆԹ-ի կլոնավորումն է (այդ թվում նաև գեների, գեների հատվածների, գեների խմբերի, գեներ չպարունակող ԴՆԹ-ի շղթայի), այլ կերպ ասած — ԴՆԹ-ի ամբողջական նմանակների առաջացումը:Շնորհիվ XIX-XX դարերում կենսաբանության հիմնական բացահայտումների, մասնավորապես հյուսվածքների բջջային կառուցվածքի, բջջի կորիզի, քրոմոսոմների, ԴՆԹ-ի, գեների կառուցվածքների բացահայտման հնարավոր դարձավ այն, ինչը հիմա անվանում են մոլեկուլային կլոնավորում: Այս տեխնոլոգիան կիրառվում է կենսաբանական փոքրագույն օբյեկտների` ԴՆԹ-ի մոլեկուլի, նրա մասերի և նույնիսկ առանձին գեների կլոնավորման համար: ԴՆԹ-ի մոլեկուլային կլոնավորման համար (սովորաբար փոփոխության այս կամ այլ միջոցներով) ներդրվում են վեկտորներ (օրինակ` բակտերիոֆագերի գեները): Բազմանալով, բակտերիաները և ֆագերը բազմապատկում են ներդրված ԴՆԹ-ի քանակը, նույնությամբ պահպանելով նրա կառուցվածքը:
 
 
== Աղբյուրներ ==