«Քնարական հերոս»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
No edit summary
No edit summary
{{վիքիֆիկացում}}Քնարական [[Բանաստեղծություն|բանաստեղծության]] մեջ հանդես եկող մարդկային կերպարը, որի բնավորությունը բացահայտվում է որևէ տիպական զգացմունքի կամ տրամադրության միջոցով, կոչվում է քնարական հերոս: Քնարական հերոսը տարբերվում է վեպի, պատմվածքի կամ դրամայի մեջ պատկերվող կերպարներից նրանով, որ նա մեր առջև հանդես է գալիս ոչ թե ամբողջական գործողության, այլ հոգեկան-զգացմունքային առանձին վիճակների մեջ, բնութագրվում է իր ներաշխարհի, ապրումների տեսակետից: Քնարական հերոսի կերպարը (որը շատ հաճախ համընկնում է բանաստեղծի անձնավորության հետ) ավելի ամբողջական տեսք է ստանում, երբ մենք ծանոթանում ենք հեղինակի ոչ թե մեկ, այլ մի շարք բանաստեղծությունների հետ: Օրինակ, [[Տերյան Վահան|Տերյանի]] «'''Մթնշաղի անուրջներ'''» գրքում մենք չենք գտնի իրենց կոնկրետ արարքներով և փոխհարաբերություններով բնութագրվող կերպարներ: Բայց այնտեղ կա քնարական հերոս, որը տարբեր բանաստեղծություններում դրսևորում է իր հոգեկան-զգացմունքային աշխարհի բազմազան կողմերը (մենակության, թախծի զգացմունքներ, գարնան կարոտ և աշնանային գույների յուրօրինակ իմաստավորում, անբաժան սիրո տառապանքներ, անորոշ իդեալի որոնում և այլն), որոնք ամբողջացնում են այդ հերոսի քնարական կերպարը:
 
Սակայն չպետք է կարծել, թե բանաստեղծության մեջ հանդես եկող ''ես''-ը միշտ անպայման ինքը՝ հեղինակն է: Բանաստեղծը կարող է թափանցել նաև ուրիշ մարդկանց ներաշխարհը, նրանց անունից բացահայտել այս կամ այն տրամադրությունը: Օրինակ, երբ մենք կարդում ենք [[Թումանյան Հովհաննես|Թումանյանի]] «'''Գութանի երգը'''» կամ [[Ավետիք Իսահակյան|Իսահակյանի]] «'''Մաճկալ ես, բեզարած ես...'''», ապա պարզ է, որ այստեղ խոսում է ոչ թե հեղինակը, այլ հայ գյուղացին կամ գեղջկուհին, որոնք պատմում են իրենց հոգսերի ու հույզերի մասին: Այդ երևույթը հատուկ է նաև ժամանակակից պոեզիային, ուր հաճախ քնարական ''ես''-ի շրջանակները լայնանում են, իբրև քնարական հերոսներ հանդես են գալիս ժողովրդի տարբեր խավերի ներկայացուցիչներ:
 
== Աղբյուրներ ==
* Գրականության տեսություն, [[Էդվարդ Ջրբաշյան|Էդ. Ջրբաշյան]], Երևան, 1980