«Մտածողություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 278.
* այս փուլում ներառված են անգիտակցական և ոչ կամածին կամ նախագիտակցական և նախակամածին մտավոր իրադարձությունների մի ամբողջ շարք։
Ցանկացած խնդրի գիտակցական իմաստավորման կամածին ինքնազսպումը կարող է ընդունել 2 ձև. ինքնզսպումը կարող է դրսևորվել այլ խնդիրների հետ գիտակցական աշխատանքում կամ որպես ռելաքսացիա՝ որևէ մտավոր աշխատանքից ընդհանրապես ազատում։ Հասունացման առաջին տեսակը խնայում է ժամանակ և հաճախ նախընտրելի է։ Մենք կարող ենք հասնել լավ արդյունքների, եթե սկսում ենք լուծել մի քանի խնդիր իրար հետևից և կամածին թողնում որոշ ժամանակ՝ զբաղվելով այլ գործերով։ Սակայն ստեղծագործական մտածողության առավել բարդ ձևերում ոչ միայն մարդը կարիք ունի տվյալ թեմայի մասին մտածելուց ազատ ժամանակահատվածի, այլ ցանկալի է որ ոչինչ չխանգարի ազատ անգիտակցական աշխատանքին։ Այս դեպքերում հասունացման փուլը պետք է մեծամասամբ կազմված լինի իսկական մտավոր ռելաքսացիայից։ Այսպիսով նախապատրաստական, ստուգման, հասունացման որոշակի փուլերում գիտակցական [[կամք]]ը ունի կարևոր նշանակություն։
=== Մտածողությունն ըստ Ռուբինշտեյն ===
Մտածողությունն իրենից ներկայացնում է վերլուծության, համադրության, վերացարկման և ընդհանրացման գործընթացների ամբողջություն։ Վերլուծությունը և համադրությունը միևնույն մտածողական գործընթացի երկու կողմերն են։ Նրանք փոխկապակցված և փոխպայամանվորված են։ Վերլուծությունը մեծամասամբ իրականացվում է համադրության միջոցով.ինչ-որ ամբողջի վերլուծությունը միշտ պայմանավորված է մնրանով, թե ինչ հատկանիշների հիման վրա են նրա մասերը միավորված։ Ցանկացած ամբողջի ճիշտ վերլուծությունը համարվում է ոչ միայն նրա մասերի, տարրերի, հատկությունների, այլև նրա կապերի կամ հարաբերությունների վերլուծություն։ Այն հանգեցնում է ոչ թե ամբողջի բաժանմանը, այլ վերջինիս վերափոխմանը։ Ամբողջի այդպիսի վերափոխումը, նրա առանձին բաղադրիչների վերլուծության հարաբերակցումը հենց համադրումն է։ Այնպես, ինչպես վերլուծությունը իրագործվում է համադրման միջոցով, համադրումը իրագործվում է վերլուծության միջոցով՝ ներառելով մասեր, տարրեր, հատկություններ՝ իրենց փոխադարձ կապերով և հարաբերություններով։ Զգայական ճանաչողության մեջ վերլուծությունն արտայատվում է օբյեկտի զգայական որևէ հատկության առանձնացման մեջ։ Վերլուծության ճանաչողական նշանակությունն այն է, որ առանձնացնում և ընդգծում է էականը։ Այս դեպքում վերլուծությունը անցում է կատարում վերացարկման։ Վերացարկումը վերլուծության յուրահատուկ ձև է, որը վերլուծությունը ձեռք է բերում հասկացություններում՝ վերացական մտածողության անցման ժամանակ։ Համադրությունը տարբեր տարրերի միջև կապերի հաստատումն է, հարաբերակցումը։ Զգայական ճանաչողության, ընկալման մեջ համադրությունը հանդես է գալիս զգայական տարրերի, նրանց կոնֆիգուրացիայի, կառուցվածքի, ձևի փոփոխմամբ, նրանց իմաստային բովանդակության վերլուծության միջոցով առանձնացված բաղկացուցիչ մասերի հարաբերակցման արդյունքում։
Էմպիրիկ ճանաչման մակարդակում վերլուծության և համադրության միասնականությունը հանդես է գալիս համեմատության մեջ։ Շրջապատող միջավայրի ճանաչման սկզբնական փուլերում իրերը առաջին հերթին ճանաչվում են համեմատման միջոցով։ Համեմատումը վերլուծության և համադրության փոխկապվածության կոնկրետ ձև է, որի արդյունքում կատարվում է երևույթների էմպիրիկ ընդհանրացումը և դասակարգումը։ Համեմատման դերը հատկապես մեծ է էմպիրիկ ճանաչման մակարդակում, նրա սկզբնական փուլերում՝ մասնավորապես երեխաների մոտ։ Համադրությունը անընդհատ անցում է կատարում վերլուծության և հակառակը։ Նրանք մեկ միասնական գործընթացի երկու կողմերն են։ Մտածողության յուրաքանչյուր կատեգորիա կոնկրետ իրականության վերլուծության վերացական արդյունքն էև դրա հետ մեկտեղ համադրական գործընթացի օղակ։ Վերացարկման տարրական ձևը մնում է զգայական սահմաններում, չի հանգեցնում առարկաների նոր, զգայապես չտրված հատկությունների հայտնաբերման։ Վերացական մտածողությունը բնութագրող վերացարկման առանձնահատկությունն այն է, դուրս է գալիս զգայականի սահմաններից։ Վերացարկումը երևույթի անմիջական հատկությունների ոչ միայն ընտրությունն է, այլև նրանց վերափոխումը։ Ընդհանրացումը նույնպես հանդես է գալիս երկու հստակ տարբեր ձևերով՝ գեներալիզացիայի և բուն ընդհանրացմանը։ Ընդհանրացման տարրական ձևերն իրագործվում են տեսական վերլուծությունից անկախ։ Այն սկզբում իրականանում է ուժեղ հատկանիշների հիման վրա։ Դրանք անմիջականորեն էական են և զգայապես հանդես են գալիս ընկալման առաջնային պլանում։ Գիտական ընդհանրացումը ներառում է ոչ թե մի շարք երևույթների համար ընդհանուր կամ նման հատկություններ, այլ նրանց համար էականները, որոնք առանձնանում են վերլուծության և վերացարկման արդյունքում։ Սակայն ինչ-որ բան էական է ոչ թե այն պատճառով, որ հանդիպում է մի շարք երևույթների մոտ, այլ էականի է, որի պատճառով էլ ընդհանուր է մի շարք երևույթների համար։
 
== Աղբյուրներ ==