«Մանկավարժ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
'''Մանկավարժ''', հանրակրթական դպրոցի [[ուսուցիչ]], պրոֆտեխնիկական, հատուկ միջնակարգ կամ բարձրագույն ուսումնական հաստատության դասատու, նախադպրոցական հիմնարկի, գիշերօթիկ դպրոցի, մանկատան, դաստիարակչական գաղութի դաստիարակ, արտադպրոցական հիմնարկի և այլ աշխատող, ինչպես նաև մանկավարժության, որպես գիտության, պրոբլեմներ մշակող գիտական աշխատող:
== Մանկավարժը որպես «մարդ-մարդ» համակարգի մասնագետ ==
=== Մանկավարժություն մասնագիտությունը ===
[[Մանկավարժական հոգեբանություն]]ը ավանդաբար ներառում է հատուկ բաժին՝ «ուսուցչի [[հոգեբանություն]]», որում ընդգծվում են ուսուցչի մասնագիտական դերի կարևորությունը դիտարկվում նրա ֆունկցիաները, [[ընդունակություն]]ները, կարողությունները, վերլուծվում նրան ներկայացվող պահանջները և [[հասարակություն|հասարակության]] կողմից նրան ներկայացված սոցիալական սպասելիքները: Ինչպես նշում է Աէլիտա Մարկովան, «մասնագիտությունները [[Գործունեություն|գործունեության՝]] պատմականորեն հաստատված ձևեր են, որոնք անհրաժեշտ են հասարակությանը, որոնց իրացման համար [[մարդ]]ը պետք է օժտված լինի [[գիտելիք]]ների և [[հմտություն]]ների համագումարով, ունենա համապատասխան [[ընդունակություններ]] և մասնագիտական կարևոր որակներ»:
Ուսուցչի, Մանկավարժի մասնագիտությունը, ինչպես և [[Բժիշկ|բժշկին]]ը հնագույներից է: Նրանում կուտակված են սերունդների հազարամյա փորձը, ըստ էության՝ մանկավարժը սերունդներին կապող օղակն է, հասարակական-պատմական փորձի կրողը: [[Ժողովուրդ|Ժողովրդ]]ի հասարակական-մշակութային ամբողջականությունը մեծապես պայմանավորված է [[Դպրոց]]-Ուսուցիչ դերով: Հազարամյակների ընթացքում ուսուցչի մասնագիտությունը, որպես այդպիսին, մնացել է անփոփոխ, չնայած նրա բովանդակությունը, աշխատանքային պայմանները, քանակական և որակակն կազմը փոխվում է:
 
Որպես մանկավարժական գործունեության անհատական [[սուբյեկտ]]՝ մանկավարժը միաժամանակ հասարակական սուբյեկտ է՝ հասարակական գիտելիքների և [[արժեք]]ների կրող: Դրա շնորհիվ՝ մանկավարժի սուբյեկտային բնութագրում միշտ միավորվում են ակսիոլոգիական (արժեքային) և կոգնիտիվ ասպեկտները: Ընդ որում երկրորդն ընդգրկում է երկու պլան՝ ընդհանուր-մշակութային և առարկայական-մասնագիտական գիտելիքներ: Համարվելով անհատական սուբյեկտ՝ մանկավարժը միշտ հադես է գալիս որպես [[անձ]]՝ անհատական-հոգեբանական, վարքային և կոմմունիկատիվ որակների բազմազանությամբ:
=== Մանկավարժությունն այլ մասնագիտությունների շարքում ===
Մասնագիտությունների բազմազանությունն ըստ Եվգենի Կլիմովի կարելի է ներկայացնել՝ ըստ [[Բնություն|բնության]], շրջապատող մարդկանց, [[Տեխնիկա|տեխնիկայ]]ի և այլնի նկատմամբ մարդու [[հարաբերություն]]ների բնույթի: Նրա կողմից առաջադրված մասնագիտությունների վերլուծության [[մեթոդ]]ը թույլ է տալիս դասակարգել դրանք աշխատանքի առարկայի, նրա [[նպատակ]]ների, [[գործողություն]]ների բնույթի, աշխատանքային գործիքների և նրա պայմանների համաձայն:
 
Ըստ Աշխատանքի առարկայի՝ բոլոր մասնագիտությունները բաժանվում են.
 
* Մարդ-բնություն (բիոնոմիական)
* Մարդ-տեխնիկա (տեխնոմիական)
* Մարդ-նշան (սիգնոմիական)
* Մարդ-կերպար (արտոնոմիական)
* Մարդ-մարդ (սոցիոնամիական):
 
[[Մանկավարժություն]]ը դասվում է «Մարդ-Մարդ» մասնագիտությունների շարքին: Այս տեսակի մասնագիտություններին բնորոշ է մարդու հետևյալ որակները. մարդկանց հետ աշխատանքի ընթացքում կայուն, լավ ինքնազգացողությունը, [[Շփում|շփման]] [[պահանջմունք]]ը, [[էմպատիա]]ն, ուրիշների մտադրությունները, [[տրամադրություն]]ը, ձգտումներն արագ հասկանալու ընդունակությունը, լավ իմանալ և հիշել շատ մարդկանց անձնային որակների մասին ինֆորմացիան: Այս մասնագիտական սխեմային պատկանող մարդուն բնորոշ են ղեկավարելու, սովորեցնելու, դաստիարակելու, «այլ մարդկանց պահանջմունքների բավարարման համար օգտակար գործողությունների կատարման» կարողություններ, լսելու և լսվելու կարողություն, շատ լայն մտահորիզոն, խոսքային, կոմմունիկատիվ մշակույթ, դիտողականություն, ապրումակցման, ոչ ստանդարտ իրավիճակների լուծման ընդունակություն, [[ինքնակարգավորում|ինքնակարգավորման]] բարձր ընդունակություն, «խորը հավատ և օպտիմիստական համոզմունք ժողովրդին ծառայելու գաղափարի նկատմամբ», [[ինքնավստահություն]], որ մարդը միշտ կարող է դառնալ լավը:
 
Ընդ որում, եթե հաշվի առնենք, որ «Մարդ-Մարդ» սխեման բնութագրվում է տիպական նախընտրությունների, [[հետաքրքրություն]]ների, անձնային առանձնահատկությունների որոշակի հավաքով,, ապա մարդու մասնագիտական բնութագիրը դառնում խորը տիպականացված:
 
«Մարդ-Մարդ» սխեմայով աշխատող մարդու մասնագիտական գործունեությանը հակացուցված են [[խոսք]]ի դեֆեկտները, շփվողականության բացակայությունը, արտահայտիչ ֆիզիկական թերությունները, անտարբերությունը մարդկանց նկատմամբ, մարդկանց նկատմամբ անշահախնդիր հետաքրքրության բացակայությունը: Վերը թվարկված առանձնահատկությունները արտացոլում են այս մասնագիտության տիպին պատկանող սուբյեկտի ընդհանուր պատկերը: Այս սխեմայի մեջ մտնող մանկավարժի մասնագիտությունը առաջադրում է մի շարք հատուկ պահանջներ, որոնց շարքում հիմնականը մասնագիտական [[կոմպետենտություն]]ն է և դիդակտիկ մշակույթը:
 
Մանկավարժական գործունեության մեջ ներառված են նաև հարաբերությունների այլ սխեմաներ, և առաջին հերթին, «Մարդ-Նշան»: Նշանային, հատկապես լեզվական համակարգերը մանկավարժական գործունեության մեջ հասարաակական-պատմաական փորձի փոխանցման հիմնական միջոցն են, միևնույն ժամանակ հենց նշանային համակարգերը յուրացման առարկա են: ժամանակակից կրթական գործընթացում կարևոր դեր է խաղում և համակարգչային տեխնիկան: Մանկավարժն այն օգտագործում է որպես գիտելիքների փոխանցման միջոց, և որպես ուսումնասիրության առարկա, այնուհետև որպես ուսումնառության առարկա:
 
Կլիմովն առանձնացրել է յուրաքանչյուր մասնագիտության տեսակին բնորոշ [[գործողություն]]ների 4 խմբեր.
 
* Շարժողական-տեղափոխման, դիրքի և այլն
* Ճանաչողական – [[Ընկալում|ընկալման]], [[Երևակայություն|երևակայությա]]ն, տրամաբանական
* Միջանձնային շփման- դիագնոստիկ, գործողություն-պահանջ, ինֆորմացիոն կառավարման գործողություն
* Ջանքերի համաձայնեցման գործողություններ:
 
Մանկավարժը՝ որպես գործունեության սուբյեկտ, իրականացնում է բոլոր այս գործողությունները, ինչը վկայում է նրա ինտելեկտուալ և [[վարք]]ային կուլտուրայի բազմակողմանիության մասին:
 
Ըստ գործունեության սուբյեկտի առջև դրված նպատակների՝ մանկավարժական գործունեությունը ենթադրում է իր սուբյեկտից վերափոխման ([[զարգացում|զարգացման]], փոփոխության) խնդիրներ դնելու և լուծելու կարողություն, ինչպես նաև այդ խնդիրները լուծելու նոր միջոցների և եղանակների փնտրում:
 
Նշելով աշխատանքի ֆունկցոնալ գործիքների մասին՝ պետք է նշել, որ մանկավարժի խոսքը նրա գործունեության կարևորագույն բնութագրերից մեկն է:
 
Այսպիսով, մանկավարժի՝ որպես մասնագիտական գործունեության սուբյեկտի ընդհանուր բնութագիրը նրա նպատակների, առարկայի, միջոցների հիման վրա, ցույց է տալիս այս մասնագիտության ամբողջ բարդությունն ու բազմասպեկտությունը:
== Աղբյուրներ ==
* Зимняя И.А. Педагогическая психология,Москва • «Логос» • 2000.
* Айсмонтас Б. Б. Педагогическая психология, Москва 2004.
[[Կատեգորիա:Մանկավարժություն]]