«Ինքնիշխանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 5.
===Հայեցակարգի պատմությունը===
 
Ինքնիշխանություն հասկացությունն իր աշխատություններում առաջին անգամ դիտարկել է 16-րդ դարի ֆրանսիացի փիլիսոփա և իրավունքի տեսաբան [[Ժան Բոդենը]] (1530-1596թթ.): Նրա կողմից այս հայեցակարգի մշակումը պայմանավորված էր այդ ժամանակվա արդիական պահանջներով. կրոնական անվերջանալի պատերազմները [[Ֆրանսիա]]յի համար լիակատար քաոս էին ստեղծել: Բոդենը փորձում էր գտնել հասարակական կարգի և քաղաքական կայուն վարչակարգի հիմքերը: Այսպիսի հիմք նա տեսավ ինքնիշխանություն հասկացության մեջ: Նրա կողմից առաջարկված գաղափարները դարձան Նոր ժամանակների եվոպական քաղաքական վերափոխումների հիմքը: Մայրցամաքում սկսեց ձևավորվել ինքնիշխան ազգային պետությունների համակարգ, որն իր վերջնական ամրագրումն ստացավ 1648թ. [[Վեստֆալյան դաշնագրում]]: Բոդենի “Վեց տրակտատ պետության մասին” դասական աշխատության մեջ ինքնիշխանությունը սահմանված է որպես պետության մշտական և բացարձակ իշխանությունն իր քաղաքացիների և ենթակաների նկատմամբ: Ինքնիշխանությունը մշտական է, անբաժան, բացարձակ և ինքնաբավ<ref>История политических и правовых учений, под общ. ред. В.С. Нерсесянц, М., 2006 2</ref>: Պրակտիկ ընկալմամբ ինքնիշխանությունը ենթադրում էր արտաքին ազդեցություններից (Հռոմի պապ, Հռոմեական սրբազան կայսրություն) պետության անկախ լինելը: Վեստֆալյան պայմանագրի արդյունքում Եվրոպայում հաստատվեց տարածքային քաղաքակական այնպիսի կարգ, որի հիմքում ինքնիշխան պետություններն էին: Սակայն Եվրոպայում այդ ժամանակ (17-րդ դար) անկախ պետությունները տարածքային միակ մոդելը չէին, գոյություն ունեին նաև [[համադաշնություններ]], [[կոմսություններ]], [[հերցոգություններ]] և այլն: Սակայն աստիճանաբար հենց ինքնիշխան տարածքային մոդելը դարձավ քաղաքական կյանքի կազմակերպման միակ հնարավոր ձևը:
 
===Ինքնիշխանության հիմնական հայեցակարգերը===
====Իրավական ինքնիշխանություն====
 
Բոդենի գաղափարները հետագա մշակում ստացան 19-րդ դարի անգլիացի հայտնի իրավագետ [[Ջոն Օսթինի]] կողմից` իրավական ինքնիշխանության հայեցակարգի տեսքով: Ըստ նրա, բոլոր օրենքները հաստատված են սուվերենի կողմից և պարտադիր են կատարման համար, հակառակ դեպքում սուվերենը կարող է ուժ կիրառել: Ոչ մի արտաքին ուժ չի կարող ազդել ինքնիշխանության վրա, հետևապես միջազգային օրենքները հնարավոր չեն, քանի որ չկա սուվերեն, որը կապահովեր դրանց կատարումը<ref>Бусыгина И., Захаров А., Sum ergo cogito: Политический мини-лексикон, М., 2006 3</ref>: Այս հայեցակարգը, սակայն, քննադատության ենթարկվեց, քանի որ ներառում էր աբսոլյուտիզմի տարրեր:
 
====Ժողովրդական ինքնիշխանություն====
 
Ինքնիշխանության նկատմամբ առավել դեմոկրատական հայացքներ ի հայտ եկան [[Ժոն Լոկի]] աշխատություններում: Ըստ նրա ինքնիշխանության աղբյուրը ոչ թե պետությունն է, այլ ժողովուրդը<ref>История политических и правовых учений, под общ. ред. В.С. Нерсесянц, М., 2006 4</ref>: Փաստորեն, պետական և իրավական ինքնիշխանությունից զատ կարելի է խոսել նաև ժողովրդական ինքնիշխանության մասին, որը հետագայում զարգացավ ֆրանսիացի լուսավորիչ [[Ժան-Ժակ Ռուսոյի]] աշխատություններում: Ժողովուրդը հանդիսանում է գերագույն իշխանության միակ և իրավասու կրողը:
 
 
Տող 20.
 
Ինքնիշխանության ավանդական ընկալման համար լուրջ մարտահրավեր են հանդիսանում արդի գլոբալ խնդիրները, որոնք անհնար է լուծել` մնալով ազգային պետության շրջանակներում: Այս խնդիրներից են` պատերազմի կանխում, խաղաղության պահպանում, հումքի և ֆինանասական շուկայի կայունության պահպանում, փախստականների թվի աճ, ահաբեկչության կանխում և այլն: Բոլոր այս խնդիրները ստիպում են վերանայել ինքնիշխանության ավանդական մեկնաբանությունը: Գլոբալացումը պայմանավորում է, որ վերանայվեն ինքնիշխանության տեսական դրույթները. այն այլևս չի դիտարկվում վերջնական, ամբողջական, կայուն:
Ինքնիշխանության համար լուրջ մարտահրավեր է տարածաշրջանային ինտեգրացիան, հատկապես այն տարածաշրջաններում, որտեղ ինտեգրացիոն գործընթացներն ամուր հիմքեր ունեն, օրինակ, [[Եվրոպական Միությունը]]: Եթե ինքնիշխանություն ասելով հասկանանք որոշակի տարածքում վերջնական իշխանություն, ապա պարզ է, որ նման իշխանությունը մնում է անդամ-պետությունների մոտ, քանի որ Միությունը լեգիտիմ բռնության իրավունք չունի, բացի այդ, վերջնական որոշումներ ընդունելու իրավունքը ևս մնում է անդամներին (օրինակ, Միությունից դուրս գալը): ԵՄ ինքը չի տիրապետում ավանդական ինքնիշխանության ոչ մի բնութագրիչ: Որոշ ոլորտներում որոշումները կայացվում են վերպետական սկզբունքով, սակայն պետության համար առավել կարևոր ոլորտներում (օրինակ, Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության) ոլորտում տիրապետող է միջկառավարական սկզբունքը<ref>Мещерякова О. М., Наднациональность как метод сотрудничества суверенных государств в эпоху глобализации, // Государство и право: вызовы ХХI века: Материалы международной научно-практической конференции «Государство и право: вызовы ХХI века (Кутафинские чтения). – М.: Изд. МГЮА, 2010 5</ref>: Նույնիսկ տարածքը, որն ինքնիշխանության համար առավել կարևոր բնորոշիչ է համարվում, ԵՄ-ի համար վիճելի է: ԵՄ անդամ-պետությունների թիվը 28 է, սակայն [[Տնտեսական և արժութային միությունն]] աշխարհագրորեն ավելի փոքր է: ԵՄ-ը պիտի խուսափի ունիվերսալությունից, այստեղ կարևոր է [[ճկուն ինտեգրման]] սկզբունքը: Ինքնիշխանության ավանդական եվրոպական հայեցակարգն ունիտար է, այսինքն` անբաժանելի, հետևապես կիրառելի չէ ԵՄ-ի նկատմամբ որպես բազմամակարդակ համակարգ: ԵՄ-ի շրջանակներում ինքնիշխանության խնդիրը դիտարկելիս շատ մտածողներ<ref>La souverainete cooperative en Europe, ou comment la Suisse pourrait être à la fois européenne et souveraine / Samantha Besson, La Suisse saisie par l'Union européenne. 2003, 6</ref> նպատակահարմար են համարում խոսել ինքնիշխանության մի մասի վերազգային համակարգին զիջման կամ փոխանցման մասին: Փաստացի մենք գործ ունենք ազգային և վերազգային մակարդակների միջև ինքնիշխանության բաժանելիության հետ: Շնորհիվ սրա, ԵՄ-ը հանդիսանում է արդի հասարակության տարածքային-քաղաքական կառուցվածքի էվոլյուցիայի նոր փուլ, որի նկատմամբ ինքնշխանության նախկին հայեցակարգը (տարածքային պետական ինքնիշխանություն) պիտի խիստ վերապահումով կիրառվի<ref>Бусыгина И. М., Европейский Союз: новые измерения концепции суверенитета, http://www.mgimo.ru/uploads/files/Busygina%20Sovereignty.doc 7</ref>:
 
===Ծանոթագրություններ===