Բացել գլխավոր ցանկը

Changes

== 64 թ. Հռոմի մեծ հրդեհը ==
Պատահել է 64 թ. հուլիսի լույս 19-ի գիշերը՝ քաղաքի հարավ-արևելյան մասում՝ դյուրավառ ապրանքների խանութներից։<br />
Ըստ [[Կոռնելիոս Տակիտոս|Տակիտոսի]], ով այդ ժամանակ եղել է ինը տարեկան, հրդեհը տարածվել է շատ արագ և տևել է հինգ օր։ Սվետոնիոսն ասում է, որ կրակը մոլեգնում էր վեց օր և յոթ գիշեր։<ref>''The Lives of Twelve Caesars'', Life of Nero 38;</ref> Այն ոչնչացրեց Հռոմի տասնչորս շրջաններից երեքը և մեծ վնասներ հասցրեց յոթին։<ref name="annals-xv-40"/> <br />
Հայտնի չէ, թե ով կամ ինչն է եղել հրդեհի պատճառը, կամ արդյոք այն եղել է պատահար, թե՝ կազմակերպված։ <ref name="tacitus-annals-xv.38"/> [[Սվետոնիոս]]ը և [[Դիոն Կասսիոս|Կասիոս Դիոնը]] հակված են կարծելու, թե դա եղել է Ներոնի արածը՝ պալատների համալիր կառուցելու նպատակով։ Տակիտոսը նշում է, թե քրիստոնյա հավատացյալները խոստովանել են իրենց մեղքը, սակայն, որևէ բան հայտնի չէ նրանց կտտանքների ենթարկելու մասին։<ref name="annals-xv-44">Tacitus ''Annals'' [[wikisource:The Annals (Tacitus)/Book 15#44|XV.44]].</ref> Պետք է ասել, որ հրդեհի պատահարները Հին Հռոմում եղել են սովորական երևույթ, ինչպես, օրինակ, 69 թ. և 80 թ. պատահած մեծ հրդեհները։ <ref name="tacitus-histories-I.2">Tacitus, ''Histories'' [[wikisource:The Histories (Tacitus)/Book 1#2|I.2]].</ref><ref>Suetonius, ''Lives of Twelve Caesars'', Life of Titus [http://penelope.uchicago.edu/Thayer/E/Roman/Texts/Suetonius/12Caesars/Titus*.html#8 8].</ref>
 
[[Սվետոնիոս]]ի և [[Դիոն Կասսիոս|Կասիոս Դիոնի]] պատմելով, քաղաքը վառվելու ժամանակ Ներոնը բեմական զգեստով կանգնել և երգում էր։<ref>Suetonius, ''The Lives of Twelve Caesars'', Life of Nero, [http://penelope.uchicago.edu/Thayer/E/Roman/Texts/Suetonius/12Caesars/Nero*.html#38 38]; Cassius Dio, ''Roman History'' [http://penelope.uchicago.edu/Thayer/E/Roman/Texts/Cassius_Dio/62*.html#16 LXII.16].</ref> Հայտնի լեգենդը պնդում է, թե Ներոնը հրդեհի ժամանակ նվագում էր [[ջութակ]], ինչն անախրոնիզմ է, քանի որ 1-ին դարի Հռոմում ջութակ չի եղել։
9129

edits