«Տիկին Բովարի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: ) - → ), oգտվելով ԱՎԲ
չ մանր-մունր, փոխարինվեց: →
Տող 30.
|վիքիքաղվածք =
}}
'''«Տիկին Բովարի»''' կամ '''«Մադամ Բովարի»''' ({{lang-fr|Madame Bovary}}), [[Գյուստավ Ֆլոբեր]]ի [[վեպ]]ն է, որը առաջին անգամ տպագրվել է [[1856]] թվականին։ Համարվում է համաշխարհային գրականության գլուխգործոցներից մեկը։ Վեպի գլխավոր հերոսուհին՝ Էմմա Բովարին, բժշկի կին է, որն արտաամուսնական կապեր է հաստատում՝ հույս ունենալով ազատվել գավառական կյանքի դատարկությունից։ Թեև վեպի սյուժեն բավական պարզ է, անգամ բավական ժամանակակից, վեպի իրական արժեքը սյուժեի մանրուքների և մատուցման ձևի մեջ է։ Որպես գրող՝ Ֆլոբերը ցանկանում է ամեն գործ հասցնել կատարելության՝ ձգտելով ճիշտ մատուցել բառերը։ Վեպը տպագրվել է [[Փարիզ]]ի «Ռեվյու դը Պաղի» գրական ամսագրում [[1856]] թվականի [[հոկտեմբերի 1]]-ից [[դեկտեմբերի 15]]-ը։
 
Վեպի հրապարակումից հետո հեղինակին (ինչպես նաև վեպի 2 հրատարակիչներին) մեղադրեցին բարոյական նորմերն արհամարհելու մեջ և անգամ դատական գործ հարուցեցին հեղինակի և ամսագրի խմբագրի դեմ [[1857]] թվականի [[հունվար]]ին։ Ստեղծագործության շուրջ առաջացած սկանդալն ավելի հայտնի դարձրեց գիրքը, իսկ [[1857]] թվականի [[փետրվարի 7]]-ին կայացված արդարացման դատավճիռը հնարավոր դարձրեց վեպի` առանձին գրքով հրատարակումը։ Մեր օրերում այն համարվում է ոչ միայն [[ռեալիզմ]]ի կարևորագույն գործերից մեկը, այլև գրականության վրա խոշոր ազդեցություն թողած ստեղծագործություն։