«Իլիական»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 13 բայտ ,  5 տարի առաջ
չ
 
== «Իլիականի» և «Ոդիսականի» հիմքում ընկած հունական առասպելի համառոտ սյուժեն ==
[[Տրոյա]] քաղաք-պետության արքայազն Ալեքսանդրը (Պարիս) փախցնում է հույների [[Սպարտա]]յի թագավոր Մենելայոսի կնոջը՝ [[Հեղինե]]ին։ Հեղինեն [[Զևս]]ի դուստրն էր, որն ուներ առասպելական գեղեցկություն։ Ահա այս գեղեցկուհուն առևանգում է տրոյացի արքայազն Պարիսը, և այս հանգամանքը դառնում է [[տրոյական պատերազմ]]ի պատճառը (իսկ ավելի շուտ՝ պատրվակը)։ [[Հույներ]]ի (աքայացիների) զորքերի հրամանատարը Ագամեմնոնն է։ Նրանց կողմից են հերոսներ [[Աքիլես]]ը, Պատրոկլեսը, հնարամիտ [[Ոդիսևս]]ը և ուրիշներ։ Պատերազմը ձգձգվում է, և տաս տարի անց հակամարտության վերջը չի երևում։ Սակայն Ոդիսևսը իր հնարամտությամբ վերջ է դնում պատերազմին։ Նրա խորհրդով կառուցվում է փայտե մի մեծ ձի, որի մեջ թաքնվում են մի քանի հույն հերոսներ՝ Ոդիսևսը նրանց թվում։ Ձին թողնվում է քաղաքի դարպասների առաջ, իսկ հունական զորքը թաքնվում է հարևան կղզիներում, այդպիսով թողնելով տպավորություն որ հույները ընդունել են իրենց պարտությունը և վերադարձել տուն։ Տրոյացիները փայտե ձին ներս են տանում, և տոնում են իրենց «հաղթանակը»։ Գիշերով, երբ խրախճանքից հարբած տրոյացիները քնած են, հույն հերոսները դուրս են գալիս ձիուց, կոտորում քաղաքի պահակազորը, և բացում դարպասները։ Հունական զորքը ներխուժում է Տրոյա, որի բնակչությունը կամ սրի է քաշվում, կամ գերևարվում։ Հինավուրց քաղաքը կրակի է մատնվում և ավիրվում։ Հեղինեն վերադարձվում է ամուսնուն, իսկ հույները տուն են մեկնում հսկայական ավարով։
[[Պատկեր:Helene Paris Louvre K6.jpg|մինի|250px|աջից|Հեղինեն և Պարիսը]]
 
31 472

edits