«Քալկոգեններ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
չ (մանր-մունր, փոխարինվեց: : → ։ (14), → (2))
{{միացնել|Խալկոգեններ}}'''Քալկոգեններ''', Մեդելեևի պարբերական աղուսյակում 6-րդ խմբի ոչ մետաղներ։ Այս խմբին են պատկանում թթվածինըˋ O, ծծումբըˋ S, սելենըˋ Se, տելուրըˋ Te։ [[Ծծումբ]]ը, [[սելեն]]ը, [[թթվածին]]ը և [[տելուր]]ը հանդիպում են մետաղների հետ առաջացրաց միացությունների տեսքով միացությունների ձևով (օրինակˋ [[երկաթի սուլֆիդ]]ˋ FeS, [[կապարի սուլֆիդ]]ˋ PbS)։ Սելենը և տելուրն առաջացնում են մետաղների սլենիդներ և տելուրիդներ։ Երկրի կեղևում այդ տարրերը գտնվում են պղնձի հանքերի ձևով, այդ պատճառով նրանց տրվել է «քալկոգեններ» անվանումը, որը հունարենից թարգմանաբար նշանակում է «պղինձ ծնող»։
Չեզոք ատոմների արտաքին էլեկտրոնային շերտում գտնվում է 6 էլեկտրոն։ Քալկոգենների առավելագույն վալետականությունը համընկնում է խմբի համարին և հավասար է վեցի, բացառությամբ թթվածնի, որը որպես կանոն երկվալենտ է։
Թթվածին տարրից բացի, 6-րդ խմբում է նաև մարդու համար կարևոր ծծումբը։ Այդ խմբին պատկանող ոչ մետաղներˋ սելենը և տելուրը, պատկանում են հազվագյուտ տարրերի թվին։
[[Պոլոնիում]]ը ռադիոակտիվ է և բնության մեջ չի հանդիպում։
Պարբերության համարի մեծացման հետ ավելանում է էլեկտրոնային շերտերի թիվը և, հետևաբար, մեծանում են տարրերի շառավիղները, ոչ մետաղական հատկությունները թուլանում են և փոխարենը ուժեղանում են մետաղական հատկությունները։ Օրինաչափորեն փոխվում են նաև համապատասխան պարզ նյութերի ֆիզիկական հատկությունները։ 6-րդ խմբում տարրերի կարգաթվի մեծացման հետ օրինաչափորեն մեծանում են այդ տարրերի առաջացրած պարզ նյութերի հալման ու եռման ջերմաստիճանները, փոխվում են ագրեկատային վիճակն ու գույնը։ Քիմիական միացություն առաջացնելիս 6-րդ տարրերի ատոմները կարող են ընդունել 2 էլեկտրոն և ցուցաբերել -2-ի հավասար օքսիդացման աստիճանը։
16

edits