«Երիտասարդություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
'''Երիտասարդություն'''(20-23 տարեկանից-30 տարեկան), օնտոգենետիկ [[զարգացում|զարգացման]] փուլ, որն ընդգրկում է [[Պատանեկություն|պատանեկության]] ավարտից մինչև մոտավորապես 30 տարեկան, երբ [[մարդ]]ը այս կամ այն չափով հաստատվում է «հասուն» կյանքում: Երիտասարդությունն, առաջին հերթին, [[ընտանիք]]ի ստեղծման, ընտրած մասնագիտության յուրացման, հասարակական կյանքի և նրանում սեփական դերի նկատմամբ [[վերաբերմունք]]ի որոշարկման [[ժամանակ]]ն է:
 
Երիտասարդությանը հատուկ է [[օպտիմիզմ]]ը: Մարդը սկսում է իրացնել իր կյանքի մտահղացումը, նա լեցուն է ուժով և էներգիայով, իր [[նպատակ]]ներն ու իդեալներն իրագործելու ցանկությամբ: Երիտասարդության տարիքում առավել հասանելի են մասնագիտական [[գործունեություն|գործունեության]] ամենաբարդ տեսակները, առավել ամբողջական և ինտենսիվ ընթանում է [[շփում]]ը, առավել հեշտ հաստատվում և զարգանում են ընկերական և սիրային [[հարաբերություն]]ները:
[[Պատկեր:Paul Gibbs 2010 Media Photo Preferred.jpg|300px|մինի|աջից]]
Երիտասարդությունը ինքնաիրացման համար ամենաօպտիմալ ժամանակն է. ակտիվորեն փնտրվում են նպատակների իրականացման նոր հնարավորություններ:
 
Տող 12 ⟶ 14՝
 
Ընտանիքի ստեղծումը չափազանց կարևոր է անձնային զարգացման համար: Մարդն իրացնում է իր կոչումը, ձեռք բերում նոր հասարակական կարգավիճակ՝ կապված սերնդի շարունակության և ապագա սերնդր [[դաստիարակություն|դաստիարակության]] [[պատասխանատվություն|պատասխանատվության]] հետ, մտնում է իր կյանքի նոր փուլ: Միաժամանակ նա բավարարում է իր գլխավոր [[պահանջմունք]]ներից մեկը այլ մարդկանց հետ հարաբերությունների ոլորտում: Այն, թե ինչպես է կառուցվում ընտանեկան կյանքը, մեծապես կախված է մարդու ընդհանուր զարգացվածությունից՝ նրա հոգևոր աճը, [[ընդունակություններ]]ի զարգացումը:
[[Պատկեր:Kiss composite.jpg|300px|մինի|աջից]]
 
Հատկապես կարևոր նշանակություն ունի երեխաների ծնունդը: Երեխայի ծնունդից հետո կինն ու տղամարդը միաժամանակ հանդես են գալիս որպես մայր և հայր: Նրանց ստեղծած ընտանիքը ստանում է նոր որակ, ձեռք բերում [[սոցիալական ինստիտուտ]]ի վերջնական կարգավիճակ: Փոխվում է ընտանեկան կյանքի ամբողջ կառուցվածքը, ամուսինները ստանում են նոր պարտականություններ, պատասխանատվության նոր ասպեկտներ միմյանց ու իրենց երեխայի նկատմամբ:
Տող 20 ⟶ 23՝
=== Մասնագիտական գործունեություն ===
Երիտասարդության տարիքի զարգացման սոցիալական իրադրության երկրորդ կողմերից մեկը ընտրած մասնագիտության տիրապետումն է: Պատանեկության տարիքում տեղի է ունենում անձնային և մասնագիտական [[ինքնորոշում]], կյանքի ուղու ընտրություն: Երիտասարդության տարիքում մարդը հաստատում է իրեն իր [[աշխատանք]]ում, ձեռք բերում մասնագիտական վարպետություն: Երիտասարդության տարիքում ավարտվում է մասնագիտական նախապատրաստությունը, որի ժամկետները ներկայում չափազանց ընդլայնվել են՝ կապված գիտատեխնիկական առաջընթացի հետ: Երիտասարդը առավելագույնս աշխատունակ է, դիմացկուն ֆիզիկական և հոգեբանական ծանրաբեռնվածության նկատմամբ, առավել ընդունակ ինտելեկտուալ գործունեության բաևդ ձևերի յուրացմանը: Երիտասարդության տարիքում հեշտ են ձեռք բերվում ընտրված մասնագիտության համար անհրաժեշտ [[գիտելիք]]ները, կարողություններն ու [[հմտություն]]ները, զարգանում են պահանջվող անձնային և ֆունկցոնալ որակները:
[[Պատկեր:BenToddJealousFamily.jpg|250px|մինի|ձախից]]
 
Կյանքի ուղու հաջող ընտրության դեպքում արդեն երիտասարդության տարիքում մարդն իր մասնագիտությամբ հասնում է բավական բարձր վարպետության և օբյեկտիվ ճանաչման: Հաջող մասնագիտական ինքնորոշման և բարձր վարպետության միջոցով ձեռք է բերվում մասնագիտական [[կոմպետենտութուն|կոմպետենտության]] զգացումը, ինչը շատ կարևոր է այս տարիքում անձնային զարգացման համար: Հատկապես բարենպաստ է զարգացումն ընթանում այն դեպքում, երբ ընտրված մասնագիտությունը համապատասխանում է մարդու կոչմանը, դառնում է աշխարհի հետ էական կապ:
 
Այսպիսով, երտասարդության տարքիում «կյանքի ընկերոջ» ընտրության և ընտանիքի ստեղմանը զուգահեռ մարդը զարգանում և իրացնում է ինքն իրեն՝ հաստատվելով իր գործում, ձեռք բերելով մասնագիտական վարպետություն և կոմպետենտություն: Այս տարիքի կենտրոնական նորագոյացություններն են ընտանեկան հարաբերություններն ու մասնագիտական կոմպետենտությունը:
[[Պատկեր:P1020177 (5349316438).jpg|250px|մինի|աջից]]
=== Ընկերություն ===
Երիտասարդության տարիքում կյանքի կարևոր կողմ է նաև ընկերական հարաբերությունների հաստատումն ու զարգացումը: Այս տարքիում [[ընկերություն]]ը, ինչպես և սերը, անցնում են նոր որակական մակարդակ: Այս տարիքում ընկերությունը ենթադրում է այս կամ այն չափով հոգևոր մերձություն: Ընկերությունը կարելի է սահմանել որպես կայուն, անհատական-ընտրողական միջանձնային հարաբերությունների տեսակ, որը բնութագրվում է նրա մասնակիցների փոխադարձ կապվածությամբ:
Տող 34 ⟶ 39՝
 
Դրա հետ մեկտեղ բավական սովորական է երիտասարդների ընկերական հարաբերությունները բարձր տարիքի մարդկանց հետ: Եվ այստեղ, և ընկերության այլ տեսակներում որոշիչ նշանակություն ունի կյանքի տարբեր կողմերի ներդաշնակությունը: Պետք է նշել, որ ավագ սերնդակիցների հետ ընկերությունը հատուկ է հատկապես այն երիտասարդներին, որոնք չեն ունեցել համապատասխան հարաբերություններ ընտանիքում:
[[Պատկեր:Bromances.jpg|300px|մինի|ձախից]]
 
Ընկերության սահմաանումը որպես աշխարհի հետ էական հարաբերությունների տեսակ, թույլ է տալիս խոսել նրա դրսևորման սպոնտանության, բնականության մասին: Ընկերությունը, ինչպես նաև սերը, նրա սուբյեկտների նեևդաշնակության արդյունք է:
Տող 58 ⟶ 64՝
 
Կյանքի մյուս կարևոր կողմը մասնագիտական գործունեությունն է, որն այս ուղղվածությամբ մարդկանց մոտ ուղեկցվում է մեծ հետաքրքրությամբ:
[[Friendship 4.jpg|300px|մինի|աջից]]
 
Ընկերական հարաբերութուններն՝ իրենց իրևական, էական դրսևորմամբ բնորոծ են հենց հոգևոր-բարոյական ուղղվածությամբ մարդկանց: Ընկերության մեջ որոշիչ է հենց երկու մարդկանց ներդաշնակությունը, հարաբերությունների էականությունը: Հոգևոր-բարոյական ուղղվածությամբ ընկերությունը ծագում է մասնակիցների համար նշանակալից գործունեության, [[կյանք]]ի կողմերի հիման վրա:
Տող 78 ⟶ 85՝
Իրապես, մենք ունենք ոչ թե հենց իմաստի խնդիր որպես այդպիսին, այլ դրդապատճառի [[դեպրիվացիա]]յի խնդիր: Այն ծագում է ոչ ճիշտ դրված նպատակների պատճառով, որոնց ձեռքբերումը պետք է իրացնի դրդապատճառը:
 
Կյանքի մտահղացումն իրենից ներկայացնում է նպատակների համագումար՝ ուղղված ներաշխարհի բարդության և արտաքին աշխարհի դժվարությունների հաղթահարմանը, այսիսնքն՝ կյանքի հնարավոր ներդաշնակեցմանը: Ըստ էության, խոսք է գնում աշխարհի հետ համաձանության ձեռքբերման նպատկաների մասին, թեև իրենց սուբյեկտիվ հասկացմամբ ոչ միշտ ադեկվատ մարդու բնությանը:[[Պատկեր:Adi Holzer Werksverzeichnis 850 Lebenslauf.jpg|300px|մինի|ձախից]]
 
Աշխարհի հետ համաձայնությունը, ինքն իրենով լինելը հենց այն դրդապատճառն է, որի դեպրիվացիան հանգեցնում է կյանքի իմաստի կորստին: Կյանքի իմաստի ամբողջական կորուստը՝ [[էքզիստենցիալ վակուում]]ը, հնարավոր է այն ժամանակ, երբ կենսաշխարհում չկա ոչ մի էական դրդապատճառ: Միայն էական դրդապատճառներն են ադեկվատ աշխարհի հետ համաձայնեցվածությանը: Ինչքան շատ են մարդու կյանքում էական կողմերը, այնքան քիչ են էքզիստենցիալ խնդիրները: