«Խորհրդավոր ընթրիք (Լեոնարդո դա Վինչի)»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
Թեման բավականին ավանդական էր սեղանատան համար, չնայած Լեոնարդոյի նկարելու ժամանակ այն դեռևս սեղանատուն չէր։ Լեոնարդոյի նկարում պատկերված է այն պահը, երբ [[Հիսուս Քրիստոս]]ն առաքյալների հետ ընթրիքի ժամանակ ասում է, որ նրանցից մեկը իրեն կմատնի։ Ուսուցչի խոսքերը վիթխարի տպավորություն են գործում, և [[12 առաքյալներ]]ից ամեն մեկն ըստ իր բնավորության է արձագանքում, տարբեր աստիճանների բարկությամբ ու զարմանքով։ Առաքյալների դեմքերը հստակորեն որոշվել են, երբ XIX դարում գտնվել է Լեոնարդո դա Վինչիի ձեռագիրը։ Ֆիգուրները դինամիկ են, լի շարժումով, բայց այդ շարժումը զուսպ է, ավելի ներքին է, քան արտաքին։ Դիտողը դա զգում է առաջին իսկ հայացքից, բայց երբ խորանում է իր տպավորության մեջ, զարմանքով նկատում է, որ նկարիչը այդ էֆեկտին բացառիկ ժլատ միջոցներով է հասել։ Տեսարանում չկա իրարանցում, չկա ոչ մի չափազանցված կեցվածք, չկան ճչալու պատրաստ բաց բերաններ, չռված աչքեր, վեր բարձրացած ձեռքեր։ Բայց շարժումը շատ-շատ է։ Այդ տպավորությանը Լեոնարդոն հասել է նկարի կոմպոզիցիայով։
Խորը սենյակը լուսավորված է առջևից, դիտողի կողմից։ Երկար ու նեղ սեղան՝ վրան ամանեղեն։ Սեղանը ծածկված է նախշազարդ սփռոցով, երևում է, որ առաջին անգամ է օգտագործվում՝ նկատելի են բոլոր ծալքերը։ Սեղանի մոտ նստած են 13 մարդ՝ երկուսը ծայրերին՝ կիսադեմով, մնացածները դեմքով դեպի դիտողը։ Մեջտեղում՝ մնացածներից անջատ, պատուհանից թափանցող լույսի ֆոնին Քրիստոսն է։ Երկու կողմերն առաքյալներն են։ Քրիստոսը հենց նոր արտասանել է դավաճանության մասին խոսքերը։ Դեմքին մեղմ, հեզ թախիծ կա։ Աչքերը խոնարհված են։ Աջ ձեռքը դեռ թրթռում է զսպված շարժումից, ձախը՝ մի տեսակ անուժ, ափը վեր, ընկած է սեղանին։ Աշակերտները լսածից ընկճված են։
[[Պատկեր:Leonardo da Vinci - Ultima cena - ca 1975.jpg|200px250px|rightձախից|Որմնանկարը 1970-ական թվականների]]
Ինչպե՞ս կարելի էր ուժեղացնել այդ ընկճվածության տպավորությունը։ Լեոնարդոն ամեն ինչ հաշվել է։ Ծայրի երկու ֆիգուրները բոլորովին ձիգ են, մնացածները՝ տարբեր թեքվածությամբ։ Բոլորը միասին բաժանված են 4 խմբի՝ յուրաքանչյուրում 3 մարդ։ Քրիստոսին մոտիկ երկու խմբերն ավելի սերտ են՝ եռանկյունու մեջ, երկու հեռավորներն ավելի ազատ են՝ քառանկյան շրջագծում։ [[Բարդուղիմեոս]]ը, [[Հակոբոս Ալփյան]]ը և [[Անդրեաս]]ը ձևավորում են առաջին խումբը։ Նրանք երեքն էլ զարմացած են։ [[Հուդա]]ն, [[Պետրոս]]ը և [[Հովհաննես]]ը մյուս եռյակն են։ Հուդան հագել է կանաչ և կապույտ և ստվերում է՝ զարմանքից ետ քաշված իր պլանի հանկարծակի բացահայտումից։ Նրան՝ դավաճանին, Լեոնարդոն դիտմամբ լույսի ակունքին թիկունքով է նստեցրել, և նրա դեմքը մութ է ստացվել։ Նա իր ձեռքին մի փոքրիկ պայուսակ ունի, որ հավանաբար այն արծաթն է, որի դիմաց նա մատնեց Քրիստոսին, կամ էլ ցույց է տալիս, որ 12 առաքյալների միջից նա է եղել գանձապահը։ Նա նաև հպվում է աղամանին։ Սա հավանաբար կապված է արևելյան մի արտահայտության հետ՝ «Աղը դավաճանել», ինչը նշանակում է Տիրոջը դավաճանել։ Հուդան միակ աշակերտն է, որ արմունկով հենված է սեղանին և նաև հորիզոնական ուղղությամբ նրա գլուխը բոլորից ցածր է։ Պետրոսը բարկացած տեսք ունի և մի դանակ է պահում ձեռքին, որն ուղղված է Քրիստոսին հակառակ, ինչը, հավանաբար, ցույց է տալիս նրա բարկությունը՝ Քրիստոսին [[Գեթսեման]]ում ձերբակալելու համար։ Ամենաերիտասարդ առաքյալը՝ Հովհաննեսը, կարծես ուշագնաց լինի։ Առաքյալներ [[Թովմաս]]ը, [[Հակոբոս]]ը և [[Փիլիպոս]]ը մյուս եռյակն են։ Թովմասը բացահայտ կերպով տխուր է, Հակոբոսն ապշած է՝ ձեռքերը օդում։ Մինչդեռ Փիլիպոսը կարծես ինչ-որ բացատրություն է հարցնում։ [[Մատթեոս]]ը, [[Թադեոս]]ը և [[Սիմոն Կանանացի]]ն վերջին եռյակն են կազմում։ Ե´վ Մատթեոսը, և´ Թադեոսը շրջված են Սիմոնի կողմը՝ հավանաբար որպեսզի պարզեն իրենց մի քանի հարցերի պատասխանները։
Շարժման տպավորությունը ստեղծվում է խմբերի այդ զարմանահրաշ բաժանումով ու յուրաքանչյուր խմբում դեմքերի, մարմինների, ձեռքերի խաղով։ Լույսն ընկնում է ինչ-որ տեղից՝ վերևից ու ձախից, և բոլոր դեմքերը լուսավորված են՝ ինչպես վերը նշվեց, բացառությամբ Հուդայի։