«Հասարակություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 21.
Հասարակական տարբեր ձևերի համար բնորոշ են միևնույն երևույթները. համատեղ գործունեություն, խուսափում, մեղադրում ({{lang-en|scapegoating}}), մեծահոգություն, ռիսկերի բաժանում, վարձատրություն և այլն։ Օրինակ, հասարակությունը կարող է պաշտոնապես ճանաչել անհատի կամ խմբի արժանիքները` նրանց որոշակի կարկավիճակ շնորհելով, եթե վերջիններս իրականացնում են ցանկալի կամ հավանության արժանացած որոշակի գործողություն։ Բացառապես բոլոր խմբակցություններում դիտվում է խմբի հետաքրքրությունների շրջանակում անձնազոհ գործողությունների իրականացում և այլն։
 
== Հասարակության մեկնաբանման պարադիգմաներ ==
[[Սոցիալական փիլիսոփայություն|Սոցիալական փիլիսոփայության]] պատմության մեջ կարելի է առանձնացնել հասարակության մեկնաբանման հետևյալ պարադիգմաները.
 
# Հասարակության նմանեցումը օրգանիզմի հետ ու սոցիալական կյանքը բացատրելու փորձը կենսաբանական օրինաչափություններով: [[20-րդ դար]]ում օրգանիզմի կոնցեպցիան կորցրեց իր դիրքերը: <ref> Ալեքսանդր Ստրոնին ([[1826]]-[[1889]])՝ «Պատմություն և մեթոդ», «Քաղաքականությունը որպես գիտություն», «Պատմությունն ու հասարակայնությունը» </ref>
# Հասարակության՝ որպես անհատների կամայական համաձայնեցման արդյունքի կոնցեպցիան:
# Հասարակության ու մարդու՝ որպես բնության մասի, մարդաբանական դիտման սկզբունքը: Գոյության արժանի է ընդունվում միայն հասարակությունը, որը համապատասխանում է մարդու իրական, վեհ, անփոփոխ բնությանը: Արդիական պայմաններում փիլիսոփայական մարդաբանության առավել ամբոջական հիմնավորումը տվել է [[Մաքս Շելեր]]ը:
# [[20-րդ դար]]ի 20-ական թվականներին ձևավորված սոցիալական գործողության տեսությունը (հասկացող [[սոցիոլոգիա]]): Համաձայն այդ տեսության՝ սոցիալական հարաբերությունների հիմքում ընկած է միմյանց գործողությունների նպատակների ու մտադրությունների «իմաստի» (հասկանալու) գաղափարը: Մարդկանց փոխազդեցության մեջ ամենակարևորն է նրանց կողմից ընդհանուր նպատակների ու խնդիրների հասկանալն ու այն, որ գործողությունը ճիշտ ընկալվի սոցիալական հարաբերությունների մյուս մասնակիցների կողմից:
# Գործառնական մոտեցում ([[Թոլկոթ Փարթոնս]], [[Ռոբերտ Մերթոն]]): Հասարակությունն ընդունվում է որպես համակարգ:
 
«Հասարակություն» հասկացությունը ենթադրում է մարդկանց միասնական կյանքի օբյեկտիվ օրինաչափությունների ընկալումը: Արդեն հին ժամանակներում ընկալվեցին հասարակության էության հասկանալու հիմնական խնդիրները.
 
# Որքան է հասարակությունը տարբերվում բնությունից (որոշ մտավորականներ ընդհանրապես հանում էին բնության ու հասարակության միջև եղած սահմանը, իսկ մյուսները բացարձակացնում էին դրանց միջև տարբերությունները)
# Ինչպիսին է խմբակային ու անհատական սկզբունքների հարաբերությունը հասարակության կյանքում (որոշները ներկայացնում էին հասարակությունը որպես անհատների համախումբ, իսկ մյուսները այն դիտում էին որպես ինքնաբավական ամբողջություն)
# Ինչպես են կապակցվում հասարակության զարգացման մեջ կոնֆլիկտն ու համերաշխությունը (որոշները համարում են հասարակության զարգացման շարժիչն իր ներքին հակամարտությունը, մյուսները՝ հետաքրքրությունների հարմոնիայի ձգտումը)
# Ինչպես է փոփոխվում հասարակությունը (նկատվում է արդյոք կատարելագործումը, առաջընթացը, թե հասարակությունը զարգանում է ցիկլիկապես):
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}