«Դասական քաղաքատնտեսություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Դասական քաղաքատնտեսություն''', տնտեսագիտական մտքի ժամանակակից ուղղություններից մեկը։ Ակտիվորե...»:
 
չ մանր-մունր, փոխարինվեց: : → ։ (2), → (4)
Տող 1.
'''Դասական քաղաքատնտեսություն''', տնտեսագիտական մտքի ժամանակակից ուղղություններից մեկը։ Ակտիվորեն զարգացել է XVIII դարի վերջից մինչև [[XIX դար]]ի 30–ական թվականները։ Հիմնական հեղինակներներն են․ [[Ադամ Սմիթ]]ը, [[Ժան Բատիստ Սեյ]]ը, [[Դավիթ Ռիկարդո]]ն, [[Թոմաս Մալթուս]]ը և Ջոն Ստյուարտ Միլը։
Ֆիզիոկրատների հետևությամբ՝ բազային սկզբունքով սկսվեց քարոզվել տնտեսական ազատականությունը։ Ձևավորվեցին արժեքի աշխատանքային տեսության հիմքերը։
 
== Զարգացման պատմություն ==
Դասական քաղաքատնտեսության հիմնադիրը [[Ադամ Սմիթ]]ն է, նրա մոտակա հետևորդները՝ Ջ․ Անդերսոնը, կոմս Լոդերդեյլը (1759—1838), Թոմաս Մալթուսը, Տուկ Թոմասը, գնդապետ Ռոբերտ Տորենսը (1780—1864), Է․ Ուեսթը և Ջ․ Հ․ Մարսեթը։
Սմիթը ձևակերպեց այն տրամաբանական համակարգը, որը բացատրում էր ազատ շուկայի աշխատանքը՝ հիմնված տնտեսական մեխանիզմների վրա, այլ ոչ թե քաղաքական ուղղությունների։
 
Դասական դպրոցի զարգացման նոր փուլը ներկայացնում է Դավիթ Ռիկարդոն՝ իր արժեքի հասկացության զարգացմամբ և հողային ռենտայի ու միջազգային առևտրի օրիգինալ տեսություններով։ Դավիթ Ռիկարդոյի անմիջական հետևորդների թվին կարելի է դասել անգլիացի տնտեսագետներ Ջեյմս Միլը, Ջ․ Ռ․ ՄաքՔուլոհը և Թոմաս դե Կուինսին։ Բացի այդ՝ Ռիկարդոյի հետևորդներից են նաև Ուլիյամ Սենիորը և Գարեթ Մարտինոն։
 
Արժեքի աշխատանքային տեսությունը բերեց տնտեսագետների մի խմբի առաջացման, որոնք հանդես էին գալիս ի պաշտպանություն այն դասի, որոնք աշխատանքի միջոցով փող էին աշխատում։ Այդ գիտնականները պատմության մեջ հայտնի են «սոցիալ–ռիկարդիանցիներ» անունով։ Նրանց մեջ կարելի է առանձնացնել Թոմաս Գոդսկինին, Ուիլյամ Թոմպսոնին (մոտ.1785 — 1833), Չարլզ Հոլին (1745—1825), Ջոն Գրեյին (1799—1850), Ջոն Ֆրենսիս Բրեյին (1809—1895)։
Տող 14.
 
== Գրականություն ==
* ''Վ․ Ա․ Մեդվեդև'', ''Լ․ Ի․ Աբալկին'', Քաղաքական տնտեսագիտություն, М.:։ Պոլիտիզդատ, 1998.
* ''Ядгаров Я. С.'' История экономических учений. М.:։ Инфра-М, 2004. ISBN 5-16-001940-5