«Վիրտուալ մասնիկներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Վիրտուալ մասնիկներ''',[[տարրական մասնիկներ]], որոնք գոյություն ունեն միայն փոխազդեցության պրոցեսների միջանկյալ վիճակներում և չեն կարող գրանցվել մասնիկների դետեկտորներով կամ հաշվիչներով։ Վիրտուալ մասնիկ հասկացությունը [[դաշտի քվանտային տեսություն|դաշտի քվանտային տեսության]] և [[տարրական մասնիկների ֆիզիկա|տարրական մասնիկների տեսության]] հիմնական հասկացություններից է։ Վիրտուալ մասնիկի բնորոշ առանձնահատկությունն այն է, որ դրանց առաքման և կլանման պրոցեսում խախտվում են [[էներգիա]]յի և [[իմպուլս]]ի պահպանման [[օրենք]]ները։ Հարաբերականության հատուկ տեսության մեջ դա հավասարազոր է մասնիկի հանգստի զանգվածի, [[իմպուլս]]ի և էներգիայի միջև եղած առնչության խախտմանը։ Նշված խախտումը, ինչպես և վիրտուալ մասնիկների բուն գոյությունը, որոնք դասական [[ֆիզիկա]]յի տեսանկյունից անհնար են, անորոշությունների քվանտամեխանիկական սկզբունքի դրսևորումներից են։ Միևնույն ժամանակ, [[անորոշությունների առնչություններըառնչություններ]]ը սահմանափակում են վիրտուալ մասնիկների միջին գոյատևողությունը։
 
{{ՀՍՀ}}