«Էլեկտրամագնիսականություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 8.
 
Ըստ [[դաշտի քվանտային տեսություն|դաշտի քվանտային տեսության]]<ref>Դաշտի քվանտային տեսության այն բաժինը, որը նկարագրում է էլեկտրամագնիսական փոխազդեցությունը, կոչվում քվանտային էլեկտրադինամիկա: Այն դաշտի քվանտային տեսության և ընդհանրապես տեսական ֆիզիկայի առավել մշակված, ինչպես նաև առավել հաջողակ ու ճշգրիտ (փորձով ապացուցված) բաժինններից է:</ref>, էլեկտրամագնիսական փոխազդեցությունը հաղորդվում է զանգված չունեցող [[բոզոն]]ի՝ [[ֆոտոն]]ի միջոցով (ֆոտոնը կարելի է պատկերացնել որպես էլեկտրամագնիսական դաշտի քվանտային գրգռում)։ Ֆոտոնն ինքը չունի էլեկտրական լիցք, ուստի չի կարող անմիջականորեն փոխազդել այլ ֆոտոնների հետ։
Հիմնարար մասնիկներից էլեկտրամագնիսական փոխազդեցությանը մասնակցում են նաև էլեկտրական լիցք ունեցող մասնիկները՝ [[քվարկ]]ները, [[էլեկտրոն]]ները, [[մյուոն]]ները և [[տաու-լեպտոն]]ը ([[ֆերմիոն]] է), ինչպես նաև լիցք ունեցող [[տրամաչափային բոզոն|տրամաչափային]] W<sup>±</sup> բոզոնները։
 
Էլեկտրամագնիսական փոխազդեցությունը տարբերվում է [[թույլ փոխազդեցություն|թույլ]]<ref>Թույլ փոխազդեցությունն արագ նվազում է այն հաղորդողի՝ վեկտորական W կամ Z բոզոնի մեծ զանգվածի պատճառով</ref> և [[ուժեղ փոխազդեցություն|ուժեղ]]<ref>Հեռավորության աճին զուգընթաց ուժեղ փոխազդեցությունը քվարկների միջև ավելի դանդաղ է նվազում, ավելի ճիշտ, ըստ ամենայնի դատելով, այն հեռավորությունից կախված չի նվազում, սակայն ազատ վիճակում դիտարկվող բոլոր հայտնի մասնիկները չեզոք են «ուժեղ լիցքի»՝ [[գունային լիցք|գույնի]] հանդեպ, քանի որ կամ ընդհանրապես քվարկներ չեն պարունակում, կամ ներառում են մի քանի քվարկներ, որոնց գույների գումարը զրո է, այդ պատճառով հիմնականում ուժեղ փոխազդեցությունը՝ գլյուոնային դաշտը, կենտրոնացված է «գունավոր» քվարկների միջև՝ բաղադրյալ մասնիկի ներսում, իսկ դրանից դուրս տարածվող «մնացորդային մասը» շատ փոքր է և արագ նվազում է</ref> փոխազդեցություններից իր հեռազդեցության բնույթով՝ երկու լիցքերի փոխազդեցության ուժը նվազում է հեռավորության երկրորդ աստիճանի օրենքով (տե՛ս [[Կուլոնի օրենք]]ը)։ Նման օրենքով է նվազում նաև [[ձգողականություն|գրավիտացիոն փոխազդեցությունը]]: Լիցքավորված մասնիկների էլեկտրամագնիսական փոխազդեցությունը էապես մեծ է գրավիտացիոնից, և միակ պատճառը, որ էլեկտրամագնիսական փոխազդեցությունը մեծ ուժով չի դիտվում տիեզերական բնույթի մասշտաբներում, մատերիայի էլեկտրաչեզոքությունն է, այսինքն՝ Տիեզերքի յուրաքանչյուր տիրույթում դրական և բացասական լիցքերի հավասար քանակով առկայությունը։