«Բնազդ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
(ավելացվեց Կատեգորիա:Վարքագիծ ՀոթՔաթ գործիքով)
[[Պատկեր:Konrad Lorenz.JPG|thumb|[[Կոնրադ Լորենց]]]]
[[Պատկեր:Nikolaas Tinbergen 1978.jpg|thumb|Նիկոլաաս Թինբերգեն 1978]]
'''Բնազդ''', ({{lang-lat|instinktus շարժառիթ}}) ժառանգական ոչ պայմանական ռեակցիաների ամբողջություն, [[վարք]]ի [[բնածին]] հարմարվողական ձև, որը հատուկ է տվյալ կենդանատեսակին: Դրսևորվում է այն ժամանակ, երբ կենդանին կամ մարդը հայտնվում է համապատասխան իրադրության մեջ:<ref> Mandal, F. B. (2010). Textbook of Animal Behaviour. PHI Learning. p. 47. ISBN 978-81-203-4035-0.</ref><ref>McCullough, Michael. 2010. Beyond revenge: the evolution of the forgiveness instinct. The Journal of Positive Psychology.</ref>
Ներկայումս բնազդի նշանակման համար ընդունված են հետևյալ հասկացությունները` ''տեսակային վարք, ստերեոտիպային վարք, բնածին վարք, ժառանգականությամբ ծրագրավորված վարք, ֆիքսված գործողությունների համալիր:''
 
== Առանձնահատկություններ ==
== Առանձնահատկությունները ==
# Բնազդային վարքը խիստ հարմարված է և չի պահանջում նախնական ուսուցում: Օրինակ` կապիկները բնածին վախ են տածում օձերի նկատմամբ:
# Կենդանիների բնազդների իմացությունը հնարավորություն է տալիս կառավարել նրանց: Բնազդային վարքը տեսակային է, այսինքն` բնորոշ է տվյալ տեսակի բոլոր կենդանիներին: Որոշ դեպքերում այդ հատկությունը կիրառում են կենդանիների կարգաբանության պարզաբանման համար:
Յուրաքանչյուր բնազդ կազմված է շղթայական ռեակցիաներից, որտեղ մեկ օղակի վերջը մյուսի սկիզբն է: Դրանք ծառայում են կենսաբանական պահանջմունքների բավարարման միջոցով տեսակի ինքնապահպանմանը:
 
== ՏեսակներըՏեսակներ ==
Բնազդների դասակարգման համար կան տարբեր մոտեցումներ: Ըստ առավել տարածված մոտեցման, բնազդները լինում են`
* ''սննդային'',
Կենդանիների և մարդու զարգացման տարբեր շրջաններում` նորածնությունից մինչև հասունություն, բնազդները փոխվում են, որոշ բնազդներ անհետանում են և դրանց փոխարեն ի հայտ են գալիս նորերը: Օրինակ` ծծելու ռեֆլեքսը փոխվում է սնունդ հայթայթելու ռեֆլեքսով, առաջանում են սեռական, ծնողական և այլ բնազդներ: Բարձրակարգ կենդանիների` հատկապես մարդկանց բնազդային գործունեությունը այս կամ այն չափով ենթարկվում է [[գիտակցություն|գիտակցությանը]]:
 
== Բնազդային վարքագծի գործոններըգործոններ ==
Տարբերում են բնազդային վարքագծի արտաքին և ներքին գործոններ: Բնազդային վարքագծի ներքին գործոններն են` [[հոմեոստազ]]ը և [[կենսառիթմ]]երը: Կենդանի օրգանիզմը միշտ ձգտում է պահպանել ներքին միջավայրի հարաբերական կայունությունը, իսկ վերջինիս ցանկացած շեղում գործարկում է այն մեխանիզմները, որոնք վերականգնում են հավասարակշռությունը:
Բնազդային վարքագծի արտաքին գործոններն արտաքին միջավայրի հիմնական գրգռիչներն են:
 
== Բնազդների հետազոտման մեթոդներըմեթոդներ ==
* '''Դիտարկման և գրանցման մեթոդ'''
Ամենատարածված եղանակներից է, սական այն հնարավորություն չի տալիս պարզել բնազդի ծագումը, դրա ֆիզիոլոգիական մեխանիզմները և այլ ցուցանիշներ: Այս մեթոդը ենթադրում է ինչպես կենդանիների ուղղակի դիտարկում, այնպես էլ փորձի ընթացքում հետազոտվող կենդանիների առջև զանազան խնդիրների առաջադրում: Բացի դիտարկումից, կարևոր է նաև [[վարք]]ի գրանցումը, որը կատարվում է տեսա- և ֆոտոխցիկներով, ֆիզիկաքիմիական եղանակներով:
Վարքի դիտարկման հարցում մեծ դեր է խաղում որոշակի իրավիճակում կենդանու շարժողական ակտիվության հաջորդական հետազոտումն ու գրանցումը ([[էթոգիր]]):<ref>Хайнд Р. Поведение животных. Синтез этологии и сравнительной психологии / под. ред. к.б.н. З.А. Зорина и к.б.н. И.И. Полетаевой. — Москва: "Мир", 1975.</ref>
 
* '''Ժամանակաչափման (քրոնոմետրաժի) մեթոդ'''
Կատարվում է բնազդային [[վարք]]ի առանձին շարժողական գործողությունների ժամանակի գրանցում տեսողական կամ հատուկ սարքավորումներով:
 
* '''Նորածնի մեկուսացման մեթոդ'''
Այս մեթոդը հնարավորություն է տալիս պարզել վարքագծի բնածին տարրերը` անկախ դաստիարակման և արտաքին միջավայրի ազդեցությունից:
* '''Խրտվիլակների օգտագործման մեթոդ'''
Այս մեթոդի ժամանակ օգտագործում են տարբեր տեսակի խրտվիլակներ և մուլյաժներ, որոնք նմանակում են ինչպես կենդանիներին և բույսերին, այնպես էլ կերը, հոտը, ձայնը և բնական գրգռիչները:
 
* '''Գլխուղեղի առանձին հատվածների քայքայում կամ գրգռում'''
Այս մեթոդի կիրառության հնարավորությունները մեծացել են հատկապես վերջին ժամանակներս` կապված [[նյարդաֆիզիոլոգիա]]յի զարգացման հետ:
 
[[Պատկեր:Hydraulic model scheme.svg|thumb|Լորենցի հիդրավլիկ մոդելի գծապատկերը. 1. ծորակ, 2. պահեստարան, 3. փական, 4. զսպանակ, 5. կշեռքի թաս, 6. սկուտեղ, 7. սանդղակ]]
 
== Լորենցի հիդրավլիկ մոդել ==
Բնազդների իրագործումը բացատրելու համար [[Կոնրադ Լորենց]]ն առաջարկել է մի մոդել, որը հայտնի է «հիդրավլիկ մոդել» անունով:
* Բնազդային գործողությունների կատարումը որոշ ժամանակով առաջ է բերում տվյալ բնազդային գործունեության «ինքնահյուծման»:
* Ռելիզերների նկատմամբ տվյալ բնազդային ակտիվության զգայնությունը հակադարձ համեմատական է այդ ակտիվության իրագործման վաղեմությանը:
 
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
== Արտաքին հղումներ ==
* [http://www.psychologos.ru/articles/view/instinkt Инстинкт]
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
[[Կատեգորիա:Նեյրոֆիզիոլոգիա]]