«Իրաքյան գրականություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ « '''Իրաքյան Գրականություն''' Միջնադարյան արաբ, գրականությունը առավել մեծ զարգացում է ապրել Բա...»:
(Տարբերություն չկա)

11:06, 1 Դեկտեմբերի 2014-ի տարբերակ

Իրաքյան Գրականություն

Միջնադարյան արաբ, գրականությունը առավել մեծ զարգացում է ապրել Բաղդադում: 19-20-րդ դարերում բանաստեղծներ Աբդ ալ-Մուհսին ալ-Քագիմին (1865—1935), Ջեմալ Աիդկի ազ-Զահավին (1863—1936) և Մաարուֆ առ-Ռուսաֆին (1875—1945) իրենց ստեղծագործություններում միահյուսել են լուսավորության և ազգային-ազատագրական պայքարի գաղափարները: 20 դարի 20-ական թվականներին ձևավորվեց նեո-դասական դպրոցը (Մուհամեդ Մահդի ալ-Ջավահիրի, ծնվել է 1905 թվականին, Մուհամեդ Սալիհ Բահր ալ-Ուլումի, ծնվել է 1911 թվականին): Ետպատերազմյան շրջանում հանդես եկան բանաստեղծներ Աբդալ-Վահաբ ալ-Բայաթին, Աբդ ալ-Մաշիդ առ-Ռադին, Ռաշիդ ալ-Յասին և ուրիշներ, որոնց մոտ առկա է նաև սոցիալական մոտիվը: Իրաքյան գրականության մեշ առաջին անգամ պատմվածքի և վիպակի ժանրերին է դիմել Մահմուդ Ահմեդ աս Աայիդին, որի վերջին ստեղծագործությունները համակված են սոցիալիստական գաղափարներով: 50-ական թվականների կեսերին ձևավորվել է վեպի ժանրը (Աբդել-Մալիք Նուրի, Ղաիբ Տուամ Ֆարման, Մահդի Իսա աս-Մակկար և ուրիշներ): Իրաքում կա նաև քրդերեն գրականություն:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։