«Ֆեռոմագնիսականություն»–ի խմբագրումների տարբերություն

չ
clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
չ (clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ)
|-
! Նյութ
! <br/>K
|-
| [[Co]]
|-
|}
'''Ֆեռոմագնիսականություն''', մագնիսակարգավորված վիճակ, որի դեպքում նյութը կազմող մասնիկների [[մագնիսական մոմենտ]]ները միմյանց զուգահեռ են, և նյութն օժտված է ինքնաբերական մագնիսացմամբ։ Վերջինս ի հայտ է գալիս միայն որոշակի [[ջերմաստիճան]]ից ([[Կյուրիի կետ]]) ցածր ջերմաստիճաններում: Այն նյութերը, որոնցում հաստատվել է ատոմային մագնիսական մոմենտների ֆեռոմագնիսական կարգավորվածություն, անվանում են ''ֆեռոմագնիսական նյութեր'' կամ ''ֆեռոմագնիսներ''։ Դրանց մագնիսական ընկալունակությունը դրական է (10<sup>4</sup>÷10<sup>5</sup>)։
 
== Ֆեռոմագնիսական նյութերի ֆիզիկական հատկություններ ==
[[Ֆեռոմագնիսական նյութեր]]ի ֆիզիկական հատկություններն Էապես կախված են ջերմաստիճանից։
Հագեցման մագնիսացումն առավելագույնն է Т=0 К դեպքում և ջերմաստիճանի աճի հետ մոնոտոն նվազում Է՝ դառնալով զրո Կյուրիի կետում։ Երբ Т >0, ֆեռոմագնիսական նյութն անցնում է [[պարամագնիսականություն|պարամագնիսական]], իսկ որոշ դեպքերում՝ [[Հակաֆեռոմագնիսականություն|հակաֆեռոմագնիսական]]։ Н=0 դաշտում այդ անցումը, որպես կանոն, երկրորդ կարգի ֆազային անցում Է։ Т=0 տիրույթում ֆեռոմագնիսական նյութի մագնիսական ընկալունակության ջերմաստիճանային կախումը տրվում է [[Կյուրի-Վեյսի օրենք]]ով։
Նյութը ֆեռոմագնիսական է, եթե դրա ատոմներն ունեն սեփական հաստատուն (H-ից անկախ) մագնիսական մոմենտներ։ Նշված պայմանն իրականանում է անցումային տարրերի՝ չլրացված ներքին էլեկտրոնային թաղանթներ ունեցող ատոմներից բաղկացած նյութերում։
 
== Ֆեռոմագնիսական նյութերն ըստ դասի ==
# Չլրացված f-թաղանթներով մետաղական բյուրեղներ [հազվագյուտ հողային տարրեր, որոնց 4f-թաղանթները լրացված չեն]։
# Ոչ մետաղական բյուրեղական միացություններ, որոնցում առկա է d- կամ f-անցումային տարրը։
# Դիամագնիսական մետաղական նյութում d- կամ f- անցումային տարրերի խիստ նոսրացված պինդ լուծույթներ։
 
Վերջին դեպքում մագնիսական կարգավորվածությունը կապված չէ բյուրեղական կարգավորվածության հետ, և ֆեռոմագնիսական նյութը մագնիսական տեսակետից ամորֆ համակարգ է մագնիսական մոմենտների չկարգավորված բաշխումով։ Մագնիսական կարգավորվածության առաջացումը պայմանավորված է փոխանակային փոխազդեցությամբ։ Ֆենոմենոլոգիական ձևով այն հաշվի է առնվում արդյունարար մոլեկուլային դաշտի միջոցով, որն ըստ [[Վեյսի տեսություն|Վեյսի տեսության]] պետք է համեմատական լինի նյութի մագնիսացմանը։ Վեյսի տեսությունը լավ է համընկնում փորձի հետ բարձր ջերմաստիճանների տիրույթում։
 
=== Մագնիսական դոմեններ ===
Արտաքին մագնիսական դաշտի բացակայության դեպքում [[Թերմոդինամիկական հավասարակշռություն|թերմոդինամիկական հավասարակշռության]] վիճակում գտնվող ֆեռոմագնիսական նմուշը տրոհված է համասեռ մագնիսացում ունեցող առանձին տիրույթների՝ [[մագնիսական դոմեն|դոմենների]], որոնց մագնիսացման վեկտորներն ունեն պատահական ուղղություններ, այնպես որ նմուշն ամբողջությամբ վերցրած զուրկ է մագնիսացումից։ Դոմենների առաջացումը պայմանավորված է փոխանակային և մ՚ագնիսական մոմենտների դիպոլային փոխազդեցությունների մրցակցությամբ։ Հարևան դոմենների միջև կա վերջավոր (10<sup>-5−5</sup> սմ հաստությամբ) անցումային շերտ (այսպես կոչված «Բլոխի պատ»), որտեղ մագնիսացման վեկտորն անընդհատորեն փոխում է ուղղությունը։ Արտաքին մագնիսական դաշտում տեղի է ունենում դոմենների մագնիսացման փոփոխություն ինչպես ծավալի փոփոսության (թույլ դաշտերում), այնպես էլ մագնիսացման վեկտորի կոդմնորոշման փոփոխության (ուժեղ դաշտերում) հետևանքով։
 
== Տես նաև ==
105 947

edits