«Հերետիկոսություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 7.
 
==Շարժումը միջնադարում==
[[Պավլիկյաններ|Պավլիկյան]] շարժման ազդեցությամբ 10-րդ դարում [[Բուլղարիա]]յում առաջացած ''Բոգոմիլների'' աղանդն արտահայտում էր գյուղացիների բողոքը ճորտացման դեմ։ 9-10-րդ դարերում Հայաստանում ծավալված [[Թոնդրակյան աղանդավորական շարժում|Թոնդրակյան շարժումը]] հակաֆեոդալական պայքար լինելուց բացի ուներ նաև ''ազգային-ազատագրական'' բնույթ։ Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայում քաղաքականը տարածվեց 11-րդ դարի երկրորդ կեսից՝ կապված քաղաքների զարգացման հետ։ Ֆեոդալների և եկեղեցու դեմ ''բյուրգերության'' պայքարն արտահայտվեց ''կաթարների'' և ''ալբիգոյցիների'' քաղաքականներում։ Բյուրգերական հերետիկոսները պահանջում էին «էժան եկեղեցի»՝ պաշտամունքի պարզեցում, եկեղեցու հարստությունների և հողերի բռնագրավում, եկեղեցու քաղաքական իշխանության սահմանափակում։ Բյուրգերական հերետիկոսությունն արտահայտվել է նաև Առնոլդ Բրեշիացու, Ուիկլիֆի, Ցան Հուսի ուսմունքներում։ Բյուրգերական հերետիկոսությունը նախադրյալներ ստեղծեց ''Ռեֆորմացիայի'' համար։ Ի տարբերություն բյուրգերականի, «առաքելական եղբայրներ»-ը, ''դոլչինոականները'' ([[Իտալիա]]յում), ''լոլլարդները'' ([[Անգլիա]]յում), ''տաբորականները'' ([[Չեխիա]]յում) և այլ հերետիկոսները պայքարում էին ընդհանրապես դասային արտոնությունների, մասնավոր սեփականության, պետության վերացման, մարդկանց միջև բացարձակ հավասարության հաստատման համար՝ արտահայտելով չքավոր քաղաքային բնակչության և ընչազուրկ գյուղացիության ձգտումները։ Այդ հերետիկոսներըը նախապատրաստեցին 16-17-րդ դարերում [[Գերմանիա]]յում, [[Նիդերլանդներ]]ում, Անգլիայում բռնկված բուրժուական հեղափոխություններին մասնակցած ժողովրդական զանգվածների գաղափարախոսությունը։ Հայաստանում չքավոր գյուղացիության ձգտումների արտահայտություններ էին Դավիթ Ծարեցու (13-րդ դար) և Մեխչուի (16-17-րդ դարեր) գլխավորած շարժումները։ Հերետիկոսներըը ենթարկվել են կատաղի հետապնդման։ 11-12-րդ դարերից հերետիկոսներին հայտարարել են օրենքից դուրս, ենթարկել ողջակիզման։ 12-րդ դարի վերջին կաթոլիկ եկեղեցին, հերետիկոսների դեմ պայքարի ուժեղացման նպատակով, ստեղծեց [[ինկվիզիցիա|հավատաքննություն]]ը։ Հերետիկոսներըը նպաստել են [[ֆեոդալիզմ]]ի քայքայմանը։ [[Կապիտալիզմ|Կապիտալիստական]] հասարակարգում հերետիկոսները կորցրին իրենց առաջադիմական բնույթը, խոչընդոտ դարձան շահագործողների դասակարգային գիտակցության աճին ու միասնական պայքարի կազմակերպմանը։
 
== Գրականություն ==