«Ֆագոցիտոզ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 19 բայտ ,  9 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (5),   → (4) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
'''Ֆագոցիտոզ''' ({{lang-grc|φαγεῖν}} - խժռել և {{lang-grc2|κύτος}} - բջիջ), կենդանի բջիջների և անկենդան մասնիկների ակտիվ հափշտակումը և խժռումը միաբջիջ օրգանիզմներով կամ բազմաբջիջ կենդանիների հատուկ բջիջներով՝ ֆագոցիտներով։
 
Ֆագոցիտոզի երևույթը բացահայտել է [[Իլյա Մեչնիկով]]ը, որը և պարզել է նշված գործընթացի դերը մարդու ու բարձրակարգ կենդանիների պաշտպանական, հատկապես բորբոքային և իմունիտետի, ռեակցիաներում։ Ֆագոցիտոզը մեծ դեր է կատարում վերքերի ապաքինման պրոցեսում։ Մասնիկներ կլանելու և մարսելու ընդունակությունն ընկած է պարզունակ օրգանիզմների սննդառության հիմքում։ Էվոլյուցիայի ընթացքում այդ հատկությունն աստիճանաբար անցել է սկզբում մարսողական, ապա շարակցական հյուսվածքի առանձին մասնագիտացված բջիջներին։
 
Մարդու և կաթնասունների ակտիվ ֆագոցիտներն են [[արյուն|արյան]] նեյտրոֆիլները, մոնոցիտները և ռեթիկուլա-էնդոթելային համակարգի բջիջները, որոնք ընդունակ են վերածվելու ակտիվ մակրոֆագերի։ Նեյտրոֆիլները ֆագոցիտում են մանր (բակտերիաներ են), իսկ մակրոֆագերը՝ ավելի մեծ (մեռած բջիջներ, դրանց մահերը և այլն) մասնիկներ։ Մակրոֆագերը կարող են կլանել նաև օրգանիզմ ներթափանցած ներկանյութերի և կոլոիդային նյութերի բացասական լիցքավորված մասնիկները։ Մանր կոլոիդային մասնիկների կլանումը կոչվում է ուլտրաֆագոցիտոզ կամ կոլոիդոպեքսիա։
 
Ֆագոցիտոզը պահանջում է էներգիայի ծախս, այն կապված է բջջի թաղանթի և մեծ քանակությամբ հիդրոլիզային ֆերմենտներ պարունակիդ ներբջջային օրգանոիդների՝ լիցոսոմների[[լիզոսոմ]]ների ակտիվության հետ։
 
{{ՀՍՀ}}
2748

edits