«Կորտիկոստերոիդներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
'''Կորտիկոստերոիդներ''', մակերիկամների կեղևում առաջացող կենսաբանորեն ակտիվ միացություններ։ Հայտնի են մոտ 40 կորտիկոստերոիդներ, որոնցից առավել ակտիվ են 8-ը։ Մակերիկամների իսկական հորմոններից են՝ [[միներալոկորաիկոիդ ալդոստերոն]]ը, [[գլյուկոկորտիկոիդներ]]ից՝ [[հիդրոկորտիզոն]]ը, [[կորտիզոն]]ը։ Ալդոստերոնը մասնակցում է Na+ և K+ իոնների, հիդրոկորտիզոնը՝ [[ածխաջրեր]]ի փոխանակության կարգավորմանը։ Կորտիկոստերոիդներն ազդում են նաև [[ճարպեր]]ի ու [[սպիտակուցներ]]ի փոխանակության վրա։ Կորտիկոստերոիդների անբավարարությունն օրգանիզմում հանգեցնում է Ադիսոնյան հիվանդության զարգացման, ավելցուկը՝ Իցենկո-Կուշինգի հիվանդության ախտանշանների առաջացման։ Մարդու օրգանիզմում օրական առաջանում է 15-25 մգ հիդրոկորտիզոն, 1-5 մգ կորտիկոստերոն, 0, 1-0, 2 մգ [[ալդոստերոն]]։ Արյան մեջ Կորտիկոստերոիդներ մասամբ կապված են [[արյան պլազմա|պլազմա]]յի [[սպիտակուցներ]]ի հետ։ Կորտիկոստերոիդներ և նրանց փոխանակության արգասիքներն օրգանիզմից արագ հեռանում են [[մեզ]]ի միջոցով։ Բժշկության մեջ կորտիկոստերոիդները կիրառվում են որպես հակաբորբոքային և հակաալերգիական միջոցներ։ {{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Հորմոններ]]