«Մտածողություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 145.
 
Դրանք որոշում են ճանաչողական պահանջմունքի առաջացման սահմանները: Պրոբլեմային իրավիճակ չի առաջանում, եթե խնդրի լուծման համար կան բավականաչափ յուրացված գիտելիքներ կամ էլ առկա գիտելիքները հնարավորություն չեն տալիս մարդուն հասկանալ իր առջև դրված ինտելեկտուալ խնդիրը:Պրոբլեմային իրավիճակը բնութագրվում է դժվարության աստիճանով, գործողության կայացման փուլերով և գործողության կառուցվածքային բաղադրիչներով:Խնդրի իրական լուծումը օբյեկտի և սուբյեկտի փոխհարաբերություն է, որի ընթացքում փոփոխվում է ոչ միայն խնդիրը՝ մտածողության օբյեկտը, այլև սուբյեկտը:
=== Կյուլպե. Մտածողության հոգեբանություն ===
Ըստ Կյուլպեի՝ մտքերն էապես տարբերվում են պատկերացումներից։ Եթե այդպես չլիներ, ապա, օրինակ, բանասատեղծություններ սովորելու ընթացքում [[Միտք|մտք]]երը նույնքան դժվարությամբ կմտապահվեն, որքան պատկերացումները։ Բանաստեղծությունն ուշադիր կարդալը բավարար է, որպեսզի հնարավորություն ունենալ նորից վերհիշելու մտքերի բովանդակությունը։ Միայն այս եղանակով մենք հասնում ենք այն զգալի արդյունքերին, որոնք առկա են դասավանդման, բեմի վրա [[խաղ]]ի և այլնի ընթացքում մեր մտքերի բովանդակության ռեպրոդուկցիայի ժամանակ։
 
Մտածողության տարրական գործունեության ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կարող է գիտակցվել այն, ինչ չունի պատկերավոր, ակնառու բնույթ. հակառակ երևույթների դիտման՝ [[ինքնադիտում]]ը թույլ է տալիս ընկալել և սահմնել այնպիսի երևույթներ և [[գիտակցություն|գիտակցության]] հստակ արտահայտված վիճակներ, որոնք չունեն [[գույն]], [[ձայն]], պատկեր և զգայական երանգավորում։
 
Գիտակցության մեջ ընդհանուր և վերացարկված արտահայտությունների նշանակությունը հայտնաբերվում է նույնիսկ այն դեպքում, երբ բառերից բացի գիտակցության մեջ ոչ մի այլ պատկերավոր բան տրված չէ, և ապրվում ու վերհիշվում է է ինքն իրեն՝ անկախ բառերից։
 
Զգայապես չզննվող երևույթների շարքին են պատկանում ոչ միայն այն, որ մենք գիտակցում ենք, մտածում ենք կամ այն, ինչի մասին մտածում ենք ՝իրենց հատկություններով, [[Հարաբերություն|հարաբերություններով]], այլև հենց [[դատողություն|դատողության]] ակտերի էությունը և մեր գործունեության բազմազան դրսևորումը. Գիտակցության տվյալ բովանդակության նկատմամբ մեր հարաբերության ֆունկցիաները՝ խմբավորումը և սահմանումը, ճանաչումը կամ ժխտումը։
 
Մտքերը ոչ միայն համարվում են մաքուր նշաններ զգայությունների համար, այլև նրանք միանգամայն ինքնուրույն «կառույցներ», մտքերի մասին կարելի է խոսել նույնքան որոշակի, որքան զգայական տպավորությունների մասին, նրանց կարելի է համարել ավելի դրական, քան կայուն և անկախ, քան զգայական պատկերներին՝ պայմանավորված հիշողության և [[երևակայություն|երևակայության]] գործունեությամբ։ Բայց, իհարկե նրանց չի կարելի դիտարկել նույնքան անմիջական, որքան դիտման օբյեկտները, պատկերավոր առարկաները։
 
Փորձնական ճանապարհով ապացուցվել է, որ հնարավոր չէ մտածել՝ ամբողջովին տրվելով մտքերին, խորասուզվել մտքերի մեջ և միևնույն ժամանակ դիտել այդ մտքերը. [[հոգեկան]]ի նման տարանջատում մինչև վերջ հնարավոր չէ՝ սկզբում մեկը, հետո մյուսը։
 
Ըստ այն հեղինակի՝ մենք ուղղում ենք մեր [[աչք]]երը ինչ-որ բանի և դրա հետ մեկտեղ լարում մեր [[մկան]]ները, քանի որ ցանկանում ենք այն տեսնել. ակտիվությունը գալիս է առաջին պլան,իսկ ընկալման ակտը և պատկերացման
մեխանիզմը երկրորդ պլան։
 
Կյուլպեն տվել է նաև «դետերմինանտ միտում» [[հասկացություն]]ը. բառ-գրգռիչները ակտիվացնում են ռեպրոդուկտիվ միտումների շարք, որոնք գիտակցության մեջ առանձնացնում են մեծ թվով բառեր, հասկացույթուններ, [[գիտելիք]]ներ՝ կապված բառ-գրգռիչի հետ։ Ընդ որում, պետք է նաև հավելյալ մեխանիզմ, որն ունի ընտրողական բնույթ, որի հետևանքով որոշ զուգորդություններ ուժեղանում են, որոշներն ակտիվանում։
 
Մտածողության գործընթացում կարևոր դեր խաղացող վերացարկումը, կոմբինացիան, սահմանումը, դատողությունը, եզրահանգումը, համեմատումը, տարբերակումը, որոնումը, հարաբերությունների հաստատաումը նույնպես ունեն դեետերմինանտ միտման բնույթ։
=== Մարքս Վերթհայմեր. Պրոդուկտիվ մտածողություն ===
Վերթհայմերի հետազոտությունների [[նպատակ]]ը մտածողությանը նպաստող կամ խոչընդոտող ձևական մեխանիզմների և օպերացիաների, արտաքին գործոնների ուսումնասիրումը չէր։ Նա խնդիր էր դրել գտնելու մտածողության գործընթացի ստեղծագործական, ապացուցող և կենդանի իմաստը, ընդ որում, հստակ գիտակցելով, որ կենդանի գործընթացը հակադրվում է կոնցեպտոուալիզացիային։
 
Ըստ Վերթհայմերի՝ խնդրային իրավիճակը մեկուսացված չէ, հենց դրա համար էլ այն տանում է որոշման, կառուցվածքային եզրափակման։ Նմանապես, լուծված խնդիրը չպետք է լինի իր մեջ եզրափակված։ այն նորից կարող է գործարկվել որպես մաս, որը ստիպում է դուրս գալու նրա սահմանններից, դիտարկելու և իմաստավորելու ավելի ընդարձակ դաշտ։ Հաճախ վերջինս երկարատև գործընթաց է,որը բնորոշվում է խոչընդոտների հաղթահարմամբ։ Այս առիթով, Վերթհայմերը նշում է, որ ասվածը ճիշտ է ոչ միայն առնձին [[անհատ]]ների, այլև [[սոցիում]]ի համար, քանի որ մեծագույն խնդիրները փոխանցվում են սերնդեսերունդ, և անհատը գործում է նախ և առաջ ոչ թե որպես անհատ, այլ որպես խմբի անդամ՝ ներառված ինչպես սոցիալական, այնպես էլ պատմական դաշտի մեջ։
 
[[Գեշտալտ հոգեբանություն|Գեշտալտ հոգեբանության]] հիմնախնդիրներից մեկը հակադրվել է հետևյալ տեսակետներին.
 
* Մտածողության գործընթացի ձևական մեկնաբանումը որպես [[զգայություն]]ների, [[ընկալում]]ների և [[փորձ]]ի այլ տարրերի [[զուգորդություն]]ներ
* Խնդրի լուծման ձևական-տրամաբանական նկարագրումը և վերլուծությունը որպես տրամաբանական օպերացիաների հաջորդականություն
* Դիդակտիկ կանոններին ձևական հետևումը. շարադրանքի հաջորդականությունը, ակնառու լինելը, գիտելիքների մեխանիկական-ձևական բնույթը
* Մտավոր զարգացման ձևական ախտորոշումը
* Ուսման մեջ սովորողների ձեռքբերումների ձևական գնահատումը։
Վերթհայմերը կարևորում է մտածողության գործընթացի կենդանի ընթացքը, դինամիկան։ [[Ինտուիցիա]]ն և [[ինսայթ]]ը այդ գործընթացի պահն են միայն։
 
Պրոդուկտիվ մտածողության գործընթացում կարելի է առանձնացնել հետևյալ փուլերը.
 
* Թեմայի առաջացում. այս փուլում ծագում է աշխատանքը սկսելու անհրաժեշտ զգացումը. ուղղորդված լարվածության զգացում, որը մոբիլիզացնում է ստեղծագործական ուժերը։
* Թեմայի ընկալում, իրավիճակի վերլուծություն, խնդրի գիտակցում. այս փուլի հիմնական խնդիրը իրավիճակի ամբողջական, ինտեգրալ պատկերի ստեղծումն է, կոնցեպտուալ մոդելի ստեղծում, որը ադեկվատ է այն իրավիճակի համար, որում ծագել է՝ կապված թեմայի ընտրության հետ, և որը համարվում է լուծման ենթակա խնդրի ‹‹բյուրեղացման›› ոլորտ։
* Աշխատանք խնդրի լուծման ուղղությամբ. այն մեծամասամբ ընթանում է անգիտակցաբար, թեև նախնական, լարված գիտակցական աշխատանքն անհրաժեշտ է։ Այդ նախնական աշխատանքը կարող է դիտարկվել որպես խնդրի լուծման հատուկ միջոցների ստեղծման միջոց։
* Որոշման գաղափարի առաջացում՝ ինսայթ. այս փուլը լավագույնս նկարագրված է տարբեր հեղինակների կողմից, սակայն էությունը հայտնի չէ։
* Կատարողական փուլ
 
Իրավիճակը պետք է լինի ոչ հստակ, առաջացնի ուղղորդված լարվածություն, դրդի իր վերափոխման միջոցների որոնման, հստակ, ավարտված իրավիճակի փոխակերպման։ Վերջինս մտածողության անհրաժեշտ պայմաններն են։
 
Մտածողությունը կառուցվածքային առանձնահատկությունների և պահանջների դիտարկումն է, գիտակցումը և գործողությունների իրագործումը, որոնք համապատասխանում եմ այդ պահանջներին, և դրանով հանդերձ ուղղված են այդ կառուցվածքի բարելավմանը։ Դա նշանակում է, որ պետք է դիտարկել ոչ հստակ մասերը, շեղումները, արտաքին հատկանիշները և այլն, խնդրային իրավիճակում ինրենց տեղի, [[ֆունկցիա]]յի, դերի հետ համապատասխանությամբ։ Ներքին կառուցվածքային հարաբերությունները պետք է հաստատվեմ և տվյալ իրավիճակի մեջ ամբողջութայմբ, և նրա առանձին մասերի միջև։ Անհրաժեշտ է իրագործել կառուցվածքային խմբավորման և մեկուսացման օպերիացիաներ դինամիկ կառուցվածքում։ Փնտել ոչ թե առանձին ճշմարտություն, այլ կառուցվածքային ճշմարտություն։
 
Բազմազան գործոններ, ուժեր, պայմաններ կարող են պայմանավորել սուբյեկտի համար կառուցվածքը. [[Սովորություն]]ների իներցիան, առաձին տարրերի նկատմամբ [[ուշադրություն]]ը։ Եթե իրական կառուցվածքը հասկանալու ցանկությունը թույլ է, ապա մեծանում է ձգտումը՝ պարզեցնելու կառուցվածքը․ Մյուս կողմից՝ նաև խնդրի ճիշտ դրվածքը առավել կարևոր է լուծումից։
 
Գիտության մեջ առկա են դժվարություններ այն հարցի կապակցությամբ, թե ինչպես են մտածողության գործընթացում միավորվում իրենց էությամբ տարբեր առարկաներ կամ, առանձնացվում առարկաներ, որոնք իրականում սերտորեն կապված են միմյանց հետ։ Երկու խումբ օբյեկտներ, որոնք նույնական են ատոմիստական տեսանկյունից , կառուցվածքայնորեն կարող են նշանակել տարբեր իրեր., կարող են միանգամայն տարբեր լինել իրենց էությամբ։ ճիշտ է նաև հակառակ պնդումը. Ատոմիստական տեսանկյունից տարբեր օբյեկտների գործողություններ կարող են կառուցվածքայնորեն միանման լինել։՚
Մտածողության իրական [[գործունեություն|գործունեության]] մեջ տարրերը խիստ նույնական չեն մնում և պահանջում են փոփոխություն, բարելավում։ Տարրի ֆունկցիոնալ նշանակության փոփոխությունը առաջնային դեր է խաղում, առանց դրա մտածողությունը դառնում է անարդյունք։ Առանց ասպիսի փոփոխության գիտակցման մենք չենք կարողանա հասկանալ զարգացման ուղղվածությունը՚։ Մտածողության կենդանի գործընթացներըն ուղղված են տվյալ իրավիճակի բարելավմանը։
=== Ժան Պիաժե «Մտածողության գենետիկական տեսություն, Ինտելեկտի էությունը ===
Պիաժեն ընդգծել է [[ինտելեկտ]]ի երկակի բնույթը. միաժամանակ տրամաբանական և կենսաբանական։ Ուսումնասիրության նպատակն է ցույց տալ երկուսի միասնությունը։
 
Ցանկացած վարքային դրսևորում հանդես է գալիս որպես [[ադապտացիա]], կամ այսպես կոչված ռեադապտացիա։ անհատը գործում է միայն այն դեպքում, երբ ունի գործողության [[պահանջմունք|պահանջմունք,]] այսինքն, եթե կարճ ժամանակով խախտվել է [[օրգանիզմ]]ի ու [[միջավայր]]ի հավասարակշռությունը։ այս դեպքում գործողությունն ուղղված է վերկանգնելու այդ [[հավասարակշռություն|հավասարակշռությու]]նը։ Այս կերպ, վարքը արտաքին աշխարհի և սուբյեկտի միջև փոխազդեցության յուրահատուկ ձև է։ [[Հոգեբանություն|Հոգեբանության]] մեջ վարքը դիտարկվում է որպես արտաքին և ներքին աշխարհի ֆունկցիոնալ փոխանակություն, որն իրականացվում է [[Տարածություն|տարածության]] (ընկալում) և [[ժամանակ]]ի (հիշողություն) մեջ՝ բարդ ուղեգծով։
 
Ֆունկցոնալ փոխանակության իմաստով հասկացվող վարքը, իր հերթին, ենթադրում է երկու՝ միմյանց հետ սերտորեն կապված ասպեկտներ՝ աֆեկտիվ և կոգնիտիվ։
 
Աֆեկտիվ և կոգնիտիվ ասպեկտները անբաժան են, բայց միաժամանակ տարբեր։ Նույնիսկ մաթեմատիկական ոլորտում հնարավոր չէ դատել առանց որոշակի [[զգացմունք]]ների, ընդհակառակը, անհնարին է տարբեր զգացմունքների գոյությունն՝ առանց հասկացման և տարբերակման։
 
Կոգնիտիվ և աֆեկտիվ ասպեկտները սերտ փոխկապակցված են ինտելեկտի կառուցվածքում. ինտելեկտը հավասարակշռության յուրահատուկ ձև է, որին ձգտում են ընկալման, հմտության և տարրական սենսոմոտար մեխանիզմների վրա հիմնված կառուցվածքները։ Այն կարևոր դեր է խաղում ոչ միայն մարդու հոգեկանում, այլև առհասարակ կյանքում։ Ինետելեկտը [[վարք]]ի ճկուն և միաժամանակ կայուն կառուցվածքային հավասարակշռություն է, որն իր էությամբ առավել կենսունակ և ակտիվ օպերացիաների համակարգ է։ Որպես հոգեբանական ադապտացիաների մեջ ամենակատարելագործվածը՝ ինտելեկտը ծառայում է սուբյեկտի կողմից շրջապատող միջավայրի հետ փոխազդեցության անհրաժեշտ և արդյունավետ գործիք։ Մյուս կողմից, ինտելեկտն ի սկզբանե անբաժան է սենսոմոտոր ադապտացիայից, և նրա սահամաններում կենսաբանական ադապտացիայից։
 
Ինտելկետը, որպես ադապացիա, ապահովում է միջավայրի և օրգանիզմի հավասարակշռությունը։ Այդ ադապտացիան իրականացվում է երկու փոխկապակցված գործընթացների միջոցով. ասիմիլյացիա և ակոմոդացիա։ Հոգեկան ասիմիլյացիան վարքային սխեմաների մեջ օբյեկտների ներառումն է, այսինքն՝ արտաքին աշխարհի օբյեկտների հարմարումը օրգանիզմին։ Միջավայրի հակառակ ազդեցությունը օրգանիզմի վրա, այսինքն գործընթացըմ երբ օրգանիզմն է համարվում միջավայրի օբյեկտներին, կոչվում է ակոմոդացիա։ Կենդանի էակը երբեք չի ենթարկվում միջավայրի կողմից հակառակ ազդեցությանն անմիջականորեն, այսպիսի գործողությունն ուղղակիորեն փոխում է ասիմիլյատիվ ցիկլը՝ ակոմոդացնելով միջավայրի հարաբերության նկատմամբ։ Միջավայրի ազդեցությունը հոգեկանի վրա միշտ եզրափակվում է ոչ թե պասիվ ենթարկմամբ, այլ իրենից ներակայացնում է այդ իրերին ուղղված պարզ գործողությունների մոդիֆիկացիա։
 
Այսպիսով, կարելի է ասել, որն ադապտացիան ասիմիլյացիայի և ակոմոդացիայի, օբյեկտի և սուբյեկտի փոխազդեցության հավասարակշռությունն է։
 
Ինտելեկտն իր տրամաբանական օպերացիաներով, ապահովում է կայուն և դրա հետ մեկտեղ փոփոխական հավասարակշռություն մտածողության և միջավայրի միջև, եզրափակում ադապտացիոն գործընթացների համագումարը։ Այն դեպքում, երբ պարզագույն կոգնիտիվ գործընթացները՝ ընկալում, հիշողություն, շարունակում են այդ հավասարակշռությունը տարածության և ժամանակի մեջ, ինտելեկտը գործողությունն ազատում է «այստեղ» և «հիմա» ենթարկվածությունից։
 
Ինտելեկտի հոգեբանական բացատրությունը նրանում է, որպեսզի ընդգծել նրա [[Զարգացում|զարգացման]] ուղին, ցույց տալ, թե ինչպես է եզրափակվում բնութագրված հավասարակշռությամբ։ Այդ հավասարակշռությունը պետք է հասկացվի էվոլյուցիայի սահման, որի սահմաններն են.
 
* Սենսոմոր ինտելեկտ (0-2 տարեկան) շարունակվում է մինչև [[խոսք]]ի ի հայտ գալը, երբ երեխայի կազմակերպված [[շարժում]]ների արդյունքում շրջապատի առարկաներն ընկալվում են նրա կողմից բավական հստակ հատկանիշներով։
* Նախաօպերացիոնալ մտածողություն (2-7 տարեկան). Սիմվոլիկ և սեմիոտիկ ֆունկցիաների առաջացում․ Երեխան ունակ է ներկայացուցչական մտածողության՝ սիմվոլիկ ֆունկցիաների օգնությամբ։ Սակայն դեռ այս փուլում երեխան չի նկարողանում կատարել օպերացիաներ․ «Օպերացիան» ներքին գործողություն է, արտաքին առարկայական վերափոխման, ներքնայնացման արդյունք, ընդ որում դրանք դարձելի են, կարող են իրականացվել հակառակ ուղղությամբ։
* Կոնկրետ օպերացիաների առաջացում (7-11 տարեկան). Այս օպերացիաներն ուղղված են անմիջականորեն դեպի առարկաները՝ նրանց հետ գործողության ընթացքում։ Օրինակ՝ երեխան կարող է դասակրգել կոնկրետ առարկաներ, կարգավորել դրանք, գտնել դրանց միջև համապատսխանություն։
* Ֆորմալ օպերացիաներ (11-15 տարեկան). Օպերացիաներն իրականցվում են ոչ միայ կոնկրետ առարկաների միջոցով, այլև տարածվում են [[վարկած]]ների և դատողությունների վրա, որոնք երեխան կարող է որպես վերացարկված, նրանցից դուրս բերել հետևանքներ տրամաբանական և ձևական ճանապարհով։
=== Դեվիդ Կրեչ, Ռիչարդ Կրաչֆիլդ, Նորման Լիվսոն. Խնդրի լուծումը պայմանավորող գործոններ ===
* Ստիմուլի մոդել։ Խնդրի լուծման գործընթացը, ընդհանուր առմամբ, համանման է պերցեպտիվ գործընթացին։ Խնդրային իրավիճակի տարրերի տարածական դասավորությունը կարող է նպաստել կամ խոչընդոտել խնդրի լուծմանն այնպես, ինչպես նպաստում կամ խոչընդոտում է պերցեպտիվ կազմակերպվածությանը։
Այս էֆեկտն առավել բնորոշ է ծանոթ օբյեկտներին, երբ քանի որ հաճախ խնդիրների լուծման անհրաժեշտ է նրանց տալ նոր մեկնաբանություն։ Այս դեպքում օբյեկտների մոտիկությունը կմեծացնի նրանց սովորական նշանակությունը, որը կխանգարի խնդրի լուծմանը, և, ընդհակառակը, ֆունկցիոնալ կերպով կապված օբյեկտների տարածական առանձնացումը կնպաստի խնդրի լուծմանը։
* Ժամանակային կազմակերպում և դիրքորոշում։ Խնդիրների տարրերը ներկայացված են ոչ միայն տարածության, այլև ժամանակի մեջ։ Խնդրային իրավիճակի որոշակի մասեր նախորդում են ուրիշներին։ Նյութի ժամանակային կազմակերպման հիմնական էֆեկտներից մեկը [[Դիրքորոշում|դիրքորոշման]] էֆեկտն է։ Խնդրի լուծման վրա դիրքորոշման ազդեցությունը լավ Է ուսումնասիրված։ Այս ոլորտում դասական Լաչինսի փորձն է։ Վերջինիս համաձայն՝ որոշ քանակի խնդիրների լուծումը մեկ եղանակով դրդում է փորձարկվողին օգտագործել նույն եղանակը հետագա խնդիրների լուծման համար, նույնիսկ եթե այն դառնում է անարդյունավետ։ Ընդ որում, ինչքան շատ ջանք ենք գործադրում խնդրի լուծման որոշակի սկզբունքի բացահայտման համար, այնքան մեծմ հավանականաությամբ այն կօգտագործենք։
* Հուզական և դրդապատճառային վիճակներ։ Խնդրային իրավիճակը խնդիրը լուծողի մոտ կարող է առաջացնել հուզական և դրդապատճառային տարբեր վիճակներ։ Դրանք իրենց հերթին կարող են ազդել լուծման արդյունավետության վրա։ Առկա են համոզիչ ապացոույցներ, որ ինտելեկտուալ [[ունակություն]]ները, որպես կանոն, տուժում են «անհաջողություններից»։ Մյուս կողմից հաջողությունը նույնպես կարող է վատացնել ստեղծագործական խնդիրների լուծումը։ այսպես, հաջողության զգացումը և [[ֆրուստրացիա]]ն կարող են վատացնել ստեղծագործական խնդիրների լուծումը։
 
Լուծվող խնդրի մոտիվացիայի ինտենսիվությունը մեծանում է,աշխատանքի արդյունավետությունը նույնպես մեծանում է, բայց մինչև որոշակի սահման։ Դրանից հետո մոտիվացիայի ցանկացած բարձրացում կհանգեցնի խնդրին լուծման արդյունավետության նվազման։ Իհարակե, [[մոտիվացիա]]յի «օպտիմալ» ինտենսիվությունը խիստ տատանվում է մի մարդուց մյուսին։ Այդ տատանումները կախված եմ մարդու անձնային բնութագրերից։
 
Անձնային գործոններ։ Մարդիկ էապես տարբերվում են խնդրի լուծման ընթացքում ծագած իրավիճակային ազեցությունների նկատմամբ ընկալունակության աստիճանով։ Այդ [[անահատական տարբերություն]]ներն արտացոլում են լուծման գործընթացի իրավիճակային դետերմինանտների փոխազդեցությունը մարդու այնպիսի կայուն բնութագրերի հետ, ինչպիսիք են նրա գիտելիքները, ինտելեկտը, [[անձնային գծեր]]ը։
Օրինակ,հետազոտվող օբյեկտի նկատմամաբ մեր գիտելիքների մեծացմանը զուգընթաց՝ նրա իրավիճակային հատկանիշները մղվում են երկրորդ պլան։ Պարզվում է, որ դիրքորոշման էֆեկտը հեշտությամբ դրսևորվում է ցածր ինտելետով մարդկանց մոտ։
# Գիտելիքներ. Գիտելիքների և ստեղծագործականության կապն արտացոլում է երկու՝ միմյանց հակադիր դրույթներ։ Մի կողմից՝ ինչքան շատ գիտելիքներ է նախկինում ստացել մարդը, այնքան բազմազան կլինեն նրա մոտեցումները։ Մյուս կողմից, գիտելիրքները կարող են սահմանափակել մեզ, ընտելացնեն օբյելտի [[կարծրատիպ]]ային նշանակության օգտագործմանը։ Այս առումով, ինչքան քիչ գիտելիքներ է մարդը ստացել անցյալում, այնքան ավելի հեշտ կգտնի լուծման անսովոր, յուրահատուկ գաղափար։
 
Խնդրի լուծման համար կարևոր նշանակություն ունի գիտելքների պատրաստվածությունըօգտագործման։
 
# Ինետելեկտ. Ինտելեկտը մարդու հարաբերականորեն կայուն ունակությունն է,որը նա օգտագործում է խնդրի լուծման յուրաքանչյուր իրավիճակում՝ անընդհատ [[Ակտիվություն (հոգեբանություն)|ակտիվությա]]մբ։ Բարձ և ցածր IQ ունեցող երեխաների հետազոոտությունները ցույց են տվել, որ բարձր IQ –ով երեխաները ցույց են տալիս իրենց վարկածները ստուգելու լավ ունակություն, արդյունքում բացառելով բոլոր սխալ լուծումները։
# [[Անձ]]. Խնդրի լուծման գործընթացում դրսևորվող անձնային որակներից են ճկունությունը, նախաձեռնողականությունը, համոզվածությունը։ Առկա են ապացույցներ այն մասին, որ սոցիալական ճնշմանը հարմարվելու միտումը կապված է խնդրի լուծման քիչ արդունավետության հետ։
 
== Աղբյուրներ ==