«Մասնակից:Narek Hayriyan/Ավազարկղ Ե»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
* նոր ոռոգելի հողերի ստեղծում, եղած մելիորատիվ կառուցվածքների վերակառուցում և արդիականացում,
* գյուղատնտեսական մշակաբույսերի մշակության և բերքահավաքի համար մեքենաների և այլ արտադրության միջոցների փորձնական նմուշների նախագծում և պատրաստում։
 
 
== ԳՏԱ առաջընթացի արդյունավետության որոշում ==
Սրա գնահատման ժամանակ բացահայտվում են՝ ռեսուրսների օգտագործման մակարդակը, ծախսերի տնտեսական աճը, նյութադրամական ծախսերի փոխհատուցման ժամկետի կրճատումը, գյուղատնտեսական արտադրության ինտենսիվացման տեմպերի արագացումը, ճյուղի տնտեսական արդյունավետության բարձրացումը։ Գնահատումը ցույց է տալիս նոր միջոցառման, արտադրության միջոցների, առաջավոր տեխնոլոգիաների դերը հասարակության արտադրողական ուժերի զարգացման, տեխնիկական մշակաբույսերի ստեղծման մեջ։
 
ԳՏԱ ձեռքբերումների տնտեսական արդյունավետության հիմնական չափանիշը հանդիսանում է համախառն արտադրանքի աճը և այն հաշվարկված բնակչության մեկ շնչի հաշվով։
 
ԳՏԱ տնտեսական արդյունավետությունը բնութագրվում է բնեղեն և արժեքային ցուցանիշների համակարգով։ Դա առաջին հերթին գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության, անասունների մթերատվության, արտադրանքի որակական բարձրացումն է արտադրական գործընթացում և արտադրանքի կորուստների կրճատումը, պահպանում և իրացումը։
 
Գյուղատնտեսության մեջ տնտեսական արդյունավետության բնութագրման համար կարելի է օգտագործել հետևյալ բանաձևը՝
 
Ա=Ա<sub>ա1</sub>·Ֆ<sub>տ1</sub>/Ա<sub>ա2</sub>·Ֆ<sub>տ2</sub>, որտեղ՝
Ա<sub>ա1</sub> և Ա<sub>ա2</sub> - կոնկրետ տեսակի արտադրանքի արտադրության ժամանակ աշխատանքի արտադրողականությունն է, նոր տեխնիկայի և տեխնոլոգիայի ներդրումից առաջ և հետո, մարդ-ժամ/ցենտ,
Ֆ<sub>տ1</sub> և Ֆ<sub>տ2</sub> - արտադրանքի ֆոնդատարությունն է ներդրումից առաջ և հետո, դրամ։
 
Երբ Ա>1, նշանակում է ԳՏԱ կիրառումը արդյունավետ է, Ա=1 դեպքում կարող են ԳՏԱ ձեռնարկատերերը ներդնել, կարող են չներդնել, քանի որ արդյունավետությունը մնում է նույն մակարդակի վրա։ Ա<1 դեպքում՝ չունի պահանջվող արդյունավետություն։
1511

edits