«Այրարատ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 83.
VII դ կեսերին Այրարատը գրավեցին արաբները։ 886–ին Այրարատը մտավ Բագրատունիների թագավորության կազմի մեջ։ Բագրատունիների թագավորության շրջանում Այրարատն ամբողջությամբ մտնում է նրա տարածքի մեջ։ Սակայն այստեղ, Բագրատունիների ընդարձակ իշխանություններից բացի, կային տեղական մի շարք իշխանություններ, որոնք զբաղեցնում էին երկրի այս կամ այն մասը։ Ամենից ուժեղը [[Պահլավունիներ]]ի իշխանությունն էր, որի իշխանները Բագրատունիների թագավորության վերջին շրջանում կատարում էին սպարապետի պաշտոնը։
 
[[Սելջուկներ]]ը իրենց [[Սելջուկ-թուրքերի արշավանքները Հայաստան|արշավանքների]] ընթացքում մեծ հարված հասցրին Այրարատյան աշխարհին։ Սելջուկ-թուրքերի կողմից պարբերաբար կրկնվող արշավանքների հետևանքով Այրարատում ոչնչացան բազմահազար հայեր, ավերվեցին բազմաթիվ գյուղեր ու քաղաքներ։ Սելջուկների տիրապետությունը կարճատև եղավ։ Վրաց հզորացած պետության օգնությամբ, [[Զաքարյաններ]]ի օրոք, հայերն աստիճանաբար հյուսիս-արևելյան Հայաստանից դուրս քշեցին սելջուկ-թուրքերին, որի կազմում էր և Այրարատը։ Սակայն քաղաքական իրադարձությունները շատ շուտով փոխվեց։ 13-րդ դարի 20-ական թվականներից ակսած [[Անդրկովկաս]]ի, այդ թվում և Հայաստանի վրա են արշավում [[մոնղոլ-թաթարներ]]ը, որոնք ավերիչ ու կողոպտիչ մի քանի արշավանքներից հետո իրենց տիրապետությունն են հաստատում Հայաստանում։<ref name="Թ. Հակոբյան" />
 
XV դ Այրարատը նվաճեցին [[Կարա Կոյունլուների տերություն|Կարա–Կոյունլուները]], ապա՝ [[Ակ Կոյունլուների տերություն|Ակ–Կոյունլուները]]։ 1502–ին Այրարատին տիրացավ Սեֆևյան Պարսկաստանը։ XVII դ Թուրք–պարսկական պատերազմների հետևանքով Այրարատը ամայացավ։ 1639–ի հաշտության պայմանագրով Այրարատի մեծ մասն անցավ Պարսկաստանին։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Այրարատ» էջից