«Մտածողություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Filos segundo logo (flipped).jpg|250px|frameless|աջից]]
'''Մտածողություն''', [[անհատ]]ի ճանաչողական գործունեության գործընթաց՝ ուղղված իրականության ընդհանրացված և միջնորդավորված արտացոլմանը, որի ժամանակ [[սուբյեկտ]]ն իրականացնում է տարբեր տեսակի ընդհանրացումներ <ref>Իմացական գործընթացների պրակտիկում (Հիշողություն, մտածողություն և խոսք, երևակայություն):
Մտածողությունն ապահովում է օբյեկտիվ աշխարհի, նրա օրենքների ճանաչում: Ուսումնամեթոդական ձեռնարկ / Կազմ. և գլխ. խմբ. Դ. Ռ. Հայրապետյան- Եր.: ԵՊՀ հրատ., 2009, - 190 էջ:</ref>։
Մտածողությունն արտացոլում է շրջապատող աշխարհի առարկաների և երևույթների այն կողմերն ու օրինաչափությունները, որոնք մատչելի չեն անմիջական [[զգայական արտացոլում|զգայական արտացոլման]] համար։ Մտածողության արդյունքները [[միտք|մտք]]երն են, որոնք հիմնականում արտահայտվում են [[հասկացություն]]ներում և նրանց կապերում, [[խոսք]]ում։ Մտածողությունը նաև նորի որոնման և բացահայտման գործընթաց է, որը հենվում է զգայական փորձի և մարդու պրակտիկ [[գործունեություն|գործունեության]] վրա, բայց մեծ չափով դուրս է գալիս դրանց սահմաններից։
Տող 69.
* Ինտելեկտը բարդ համալիր հասկացություն է, որը միավորում է [[դատողություն]]ներ և եզրահանգումներ կատարելու անհատի ունակությունը, գլխավորն առանձնացնելու, նոր իրավիճակում հարմարվելու, [[գիտելիք]]ներ կուտակելու և գործնականում դրանք կիրառելու, ստեղծագործելու հնարավորությունները։
 
== Մտածողության տեսություններ==
=== Մտածողությունն ըստ Ուիլյամ Ջեյմսի ===
Մտավոր գործընթացների մեծ մասը, որոնք բաղկացած են մեկը մյուսին հաջորդող պատկերների շղթայից, իրենցից ներկայացնում են երազներում պատկերների կամածին հաջորդականության նման մի բան: Պարզ մտավոր գործընթացների և մտածողության միջև առկա տարբերությունը կայանում է եհտևյալում. մտավոր գործընթացները ռեպրոդուկտիվ են, իսկ ինքը՝ մտածողությունը, պրոդուկտիվ: Մտածողության բնութագրական առանձնահատկությունը փորձի նոր պայմաններում կողմնորոշվելու ընդունակությունն է:
Մտածողությունն իր մեջ ընդգրկում է՝
* Վերլուծություն
* Համադրություն:
[[Պատկեր:Մտածողության սխեման ըստ Ջեյմսի.png|200px|մինի|Մտածողության սխեման ըստ Ջեյմսի]]
Այն ժամանակ, երբ մտածողը չի կարողանում հասնել վերջնական հանգուցալուծման և [[գլխուղեղ]]ում առկա փաստը չի համընկնում նոր փաստի հետ,նա առանձնացնում է տվյալ երևույթը, որում էլ դուրս է բերում որևէ որոշակի ատրիբուտ: Այդ ատրիբուտը մտածողը ընդունում է որպես տվյալ երևույթի էական կողմ, նրանում դիտարկում է հատկություններ և առանձնացնում հետևանքներ, որոնք առաջին հայացքից թվում են չկապված տվյալ երևույթի հետ, բայց քանի որ դիտվում են տվյալ երևույթի սահմաններում, պետք է կապված լինեն այդ երևույթի հետ:
Ջեյմսը մտածողության գործընթացում առանձնացնում է հետևյալ տարրերը՝
* Փորձի կոնկրետ տվյալ, փաստ (S)
* Էական ատրիբուտ (M)
* Ատրիբուտի առանձնահատկություն (P)
[[Ուիլյամ Ջեյմս]]ի կողմից մտածողությունը սահմանվում է որպես ամբողջի փոխարինում նրա մասերով, նրա հետ կապված հատկություններով և հետևանքներով:
Ընդ որում այդ գործընթացում Ջեյմսն առանձնացնում է երկու բնութագրական գիծ՝
* Խորաթափանցություն, որն իրենից ներկայացնում է S-ի մեջ M-ի հայտնաբերման կարողություն,
* Գիտելիքների պաշար կամ M-ը նրա հետ կապված P-երի հետ կապելու ընդունակություն:
Երբ մենք S-ը ուսումնասիրում ենք որպես M, ապա մենք մեր [[ուշադրություն]]ը կենտրոնացնում ենք այդ M ատրիբուտի վրա՝ մի կողմ թողնելով տվյալ երևույթի կամ օբյեկտի մյուս բոլոր ատրիբուտները: Սակայն չկա մի որևէ առանձնահատկություն, որը կարելի է ընդունել միանգամայն, բացարձակ էական որևէ օբյեկտի, երևույթի համար: Հատկությունը մի դեպքում տվյալ առարկայի համար էական է հանդիսանում, մի ուրիշ դեպքում տվյալ առարկայի ահմար դառնում է ոչ էական գիծ: Էական առանձնահատկությունը՝ M-ը իրավիճակային և և սուբյեկտիվ անձնային:
 
== Աղբյուրներ ==