«Մասնակից:Narek Hayriyan/Ավազարկղ Ե»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
 
Այսպիսով՝ ԳՏԱ զարգացումը պետք է նպաստի, առաջին հերթին, աշխատատար մշակաբույսերի մշակության ժամանակ արտադրական գործընթացների համալիր մեքենայացման համար նոր մեքենաների և սարքավորումների մշակմանը, որը լայն ճանապարհներ է բացում աշխատանքային, նյութական և ֆինանսական ռեսուրսների արդյունավետ օգտագործման համար։ Այս միջոցառումները կնպաստեն գյուղատնտեսական արտադրանքի ծավալների ընդլայնմանը և բնակչության աճող պահանջների բավարարմանը։
 
 
== Գյուղատնտեսական առաջընթացի հիմնական ուղղություններ ==
ԳՏԱ հիմնական ուղղություններ երեքն են՝
 
1․ ''արտադրության մեքենայացում'' - ձեռքի աշխատանքի փոխարինում մեքենայացված ախատանքի։ Սա կոչվում է համալիր մեքենայացում, քանի որ անցել է մեքենայացման տարբեր փուլեր՝ հիմնական տեխնոլոգիական գործընթացների մեքենայացումից մինչև բոլոր գործընթացների մեքենայացում։ Այն արտադրությունը դարձնում է ավելի ինտենսիվ և կատարելագործված։ Արտադրության մեքենայացումը տարբեր ձեռնարկություններում ընթանում է տարբեր կերպ։ Մեքենայացման մակարդակը գնահատվում է հետևյալ ցուցանիշներով՝
* արտադրված արտադրանքի քանակը հարաբերած արտադրանքի ընդհանուր ծավալին,
* կատարված աշխատանքի քանակը հարաբերած աշխատանքի ընդհանուր գումարին։
 
2․ ''Արտադրանքի համալիր մեքենայացում ու ավտոմատացում'' - սա իրենից ներկայացնում է իրար հետ փոծկապակցված սարքավորումների, մեքենաների ներդրում, որը բարձրացնում է արտադրանքի արտադրողականությունը, նպաստում արտադրության ինտենսիվացմանը և մարդու՝ ծանր աշխատանքի թեթևացմանը։
 
3․ ''Արտադրության ավտոմատացում'' - դա մարդու աշխատանքի լրիվ կամ մասնակի փոխարինումն է տեխնիկական միջոցների օգնությամբ։ Արտադրանքի ավտոմատացումը կատարվում է մասնակիորեն՝ գործողությունների և գործընթացների ավտոմատացմամբ, և համալիր՝ արտադրության ամբողջական իրականացում առանց մարդու ներգործության։
 
ԳՏԱ-ի ներկայիս խնդիրն է՝ անցնել արտադրության համալիր մեքենայացման և ավտոմատացման։ Դրա համար պետք է կատարվեն այնպիսի տեխնիկա-կազմակերպական միջոցառումներ, որոնք հնարավորություն կստեղծեն բավարարելու հետևյալ պայմաններին․
արտադրության կատարելագործման և նրանում անընդհատ տեխնոլոգիաների կիրառման պահանջը,
բանվորների աշխատանքային պայմանների և բնույթի բարելավման անհրաժեշտությունը,
տեխնոլոգիակահ համակարգերը, որոնց կառավարումն առանց ավտոմատ համակարգի անհնար է դարձնումկատարված գործընթացների արագ ընթացքի կամ բարդությունների պայմաններում,
բարդ արտադրական գործընթացների օպտիմալացումը հնարավոր է միայն ավտոմատացման միջոցներիներդրման պայմաններում։
 
=== Համալիր (կոմպլեքսային) ավտոմատացում ===
Նախատեսում է արտադրության բոլոր հիմնական և օժանդակ աշխատանքների ավտոմատացում։ Այստեղ մեծանում է հաշվիչ տեխնիկայի կիրառման անհրաժեշտությունը, քանի որ դրա շնորհիվ զարգանում է արտադրության համակարգչավորթւմը։
1511

edits