«Տրայանոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 19.
Երբ Տրայանոսը հասավ ժամանակակից էրզրումի մոտ՝ Իլիջա վայրը, նրան ներկայացավ հայոց թագավոր Պարթամասպատը` թագավորելու հավանություն ստանալու համար։ Տրայանոսը մերժեց և Հայաստանը հայտարարեց Հռոմի նահանգներից մեկը։ Ռազմագիտական տեսակետից Հայաստանի կարևոր նշանակություն ունեցող բնակավայրերում Տրայանոսը թողեց հռոմեական կայազորներ։ Տրայանոսը այլևս ավելորդ համարեց արևելյան երկրները նվաճել արշավի հին երթուղիով և շարժվեց դեպի Արտաշատ նոր ուղիով՝ Իլիջա-Կարին-Խնուս-Մանազկերտ-Մուշ-Տիգրանակերտ գծով։ Հռոմեական զորքերը առանց մարտերի նվաճեցին Կորդուքը, Ադիաբենը, Մծբինը, Սինգարան և, շարժվելով դեպի Եդեսիա, գրավեցին Օսրոենան և Տիգրիս ու Եփրատ գետերի միջև եղած երկրները հայտարարեցին «Հռոմեական Միջագետք»։
 
115 թ. աշնանը Տրայանոսը եկավ Անտիոք՝ ձմեռելու։ Շուտով Տրայանոսի թիկունքի հաղորդակցության ուղիներում՝ Հայաստանում, Ադիաբենում, Միջագետքում ապստամբություն սկսվեց, որը գլխավորում էր պարթևական թագավոր Խոսրովի եղբայր, Պարթևստանի գահի թեկնածու Միհրդատ VI-ը: Ապստամբները կոտորեցին այդ վայրերում եղած հռոմեական կայազորների զորքերը1։զորքերը։
 
Միջագետքը հռոմեացիներից ազատելուց հետո Միհրդատ VI-ը շարժվեց ազատագրելու Կոմմագենը, բայց այդ արշավի ժամանակ ձիուց վայր ընկավ և վախճանվեց։ Նրա փոխարեն ապստամբության ղեկավարությունն ստանձնեց որդին՝ Սանատրուկը։ Պարթևստանի թագավոր Խոսրովը Սանատրուկին օգնության ուղարկեց հայոց զորքերը՝ իր որդի Պարթամասպատի հրամանատարությամբ։ Այդ երկու արշակունիները հաջողությամբ կռվում էին հռոմեացիների դեմ։ Բայց նրանց դեմ ուղարկված զորավար Լուկիոս Կվիստը, Պարթամասպատին խոստանալով տալ Պարթևստանի թագավորական գահը, կարողանում է նրան համոզել հռոմեացիների կողմն անցնելու։ Պարթամասպատի դավաճանության պատճառով ապստամբությունը դաժանորեն ճնշվում է, և Սանատրուկր սպանվում1։սպանվում։
 
117 թ., Տրայանոսի մահից հետո, հռոմեական գահ բարձրացած Անդրիանոսը հռոմեական քաղաքականությունը արևելքում աննպատակահարմար է համարում և զորքերը դուրս է բերում Փոքր Ասիայի երկրներից, այդ թվում նաև Հայաստանից։ «Հայաստանը դադարում է լինել Հռոմի նահանգ,— գրում է Մոմզենը,— և դառնում է Պարթևստանի սեփականությունը»։ Հայոց թագավորական գահն է բարձրանում Արշակունիների տոհմից Վաղարշ I-ը (117—140 թթ.): Հայաստանում տիրում է խաղաղություն, որը շարունակվում է շուրջ 40 տարի։
 
==Չկայացած ճակատամարտ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Տրայանոս» էջից