«Տրայանոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
հեռացվել է Կատեգորիա:Հռոմի կայսրեր ՀոթՔաթ գործիքով
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Traianus Glyptothek Munich 336.jpg|մինի]]
[[Պատկեր:Italien Rom Trajansaeule sb1.JPG|մինի|Տրայանոսի սյունը Հռոմում]]
 
'''Տրայանոս''' (լրիվ անունը՝ '''Մարկոս Ուլպիոս Ներվա Տրայանոս''', {{lang-la|Marcus Ulpius Nerva Traianus}}; [[53]]թ. [[սեպտեմբերի 15]], Իտալիկա, [[Իսպանիա]] - [[օգոստոսի 8]]/[[օգոստոսի 9]] [[117]]թ., Սելինունտ, [[Կիլիկիա]]), [[Հին Հռոմ|Հռոմի]] կայսր [[Անտոնիններ]]ի հարստությունից։
 
Տող 6 ⟶ 7՝
 
Շնորհիվ նվաճողական պատերազմների ընթացքում ձեռք բերված հարստությունների բարելավել է պետական ֆինանսների վիճակը։ Հասարակական շինարարության լայնածավալ ծրագրի միջոցով վերանորոգվել են կայսրության ներսում գցած ճանապարհները և արդիականացվել նավահանգիստները։ Հռոմ քաղաքում կառուցել է իր անունը կրող նոր ֆորում (հրապարակ), որից այսօր հիշատակ է մնացել Տրայանոսի սյունը, որի վրա ամբողջ երկայնքով փորագրված են դակերի հետ պատերազմի դրվագները։ Տրայանոսը մեծ հեղինակություն է վայելել ինչպես ժողովրդի շրջանում, այնպես էլ սենատում ու բանակում։ Կայսեր նման հաջողությունները չէին կարող Հռոմում ընդդիմություն ձևավորել, նրա քաղաքական հակառակորդները ամեն կերպ ջանում էին նրան նսեմացնել ժողովրդի աչքում: Տրայանոսը մահացել է 117 թ. Կիլիկիայի Սելինունտ քաղաքում՝ Պարթևական պատերազմից Հռոմ վերադարձի ճանապարհին։ Մահից առաջ որդեգրել և իր հաջորդն է դարձրել իր ազգականներից՝ [[Հադրիանոս]]ին։
 
1966-ին ՀՍՍՀ տարածքում, Փոքր վեդի գյուղում, հայտնաբերվել է Տ-ի լատիներեն արձանագրությունը, որը նա թողել է Արտաշատում։
 
==Արևելյան Արշավանքները==
Տրայանոսը իր զորքերով 113 թ. հոկտեմբերի 27-ին մտնում է Ասորիք և պատերազմի է պատրաստվում Հայաստանի դեմ։
 
Իր արևելյան արշավանքը Տրայանոսն սկսում է երկու ուղղությամբ, դրանցից էր Մելիտենե-Խարբերդի դաշտը։ Այդ ուղղությունն ունեցել է խիստ կարևոր նշանակություն հարավից ու Տավրոսի լեռների կողմից իր զորքերի գլխավոր ուժերի աջ թևի և թիկունքի ապահովման համար։ Հենց այդ նպատակով էլ 114 թ. վերջին և 115 թ. սկզբին Տրայանոսը Մելիտենեից Խարբերդ է ուղարկում մի բանակ, որն առանց մարտի գրավում է Արածանիի գետափնյա Արշամաշատ քաղաքը (այժմյան Գյուլուշկերայի մոտ), որն ունեցել է ռազմագիտական և պաշտպանության համար խիստ կարևոր նշանակություն, իսկ կռվի ժամանակ նաև իշխել է Դիարբեքիրից Տիգրանակերտ, Տավրոսի լեռների վրայով Մուշի դաշտ իջնող և այնտեղից Մանազկերտ տանող ռազմական ուղուն։ Հռոմեացիների զորքերի գլխավոր ուժերը պետք է շարժված լինեին Արտաշատի վրա հին և փորձված ռազմագիտական ուղիով` Մելիտինե, Սատաղ, Կարին, Բագավան և այնուհետև Կուջաղի կամ Քարվանսարայի լեռնանցքով` Արտաշատ։ Այդ զորքերի ձախ թևը հյուսիսից եղել է անվտանգ, քանի որ Հռոմի դաշնակիցներն իրենց զորքերով պահպանում էին այդ թևը։
 
Չնայած Հայաստանի համար ստեղծված աննպաստ կացության, ինչպես հաստատում է Մոմզենը, առաջին իսկ ճակատամարտերում, Եփրատ գետի մոտ, հռոմեացիները պարտություն կրեցին, ուստի դա եղավ հիմնական առիթը, որ 115 թ. գարնանը, խիստ ծերացած, բայց մարտերում կոփված, հաղթանակների սովոր Տրայանոս կայսրը ստիպված ինքը գլխավորեց զորքը։
 
Երբ Տրայանոսը հասավ ժամանակակից էրզրումի մոտ՝ Իլիջա վայրը, նրան ներկայացավ հայոց թագավոր Պարթամասպատը` թագավորելու հավանություն ստանալու համար։ Տրայանոսը մերժեց և Հայաստանը հայտարարեց Հռոմի նահանգներից մեկը։ Ռազմագիտական տեսակետից Հայաստանի կարևոր նշանակություն ունեցող բնակավայրերում Տրայանոսը թողեց հռոմեական կայազորներ։ Տրայանոսը այլևս ավելորդ համարեց արևելյան երկրները նվաճել արշավի հին երթուղիով և շարժվեց դեպի Արտաշատ նոր ուղիով՝ Իլիջա-Կարին-Խնուս-Մանազկերտ-Մուշ-Տիգրանակերտ գծով։ Հռոմեական զորքերը առանց մարտերի նվաճեցին Կորդուքը, Ադիաբենը, Մծբինը, Սինգարան և, շարժվելով դեպի Եդեսիա, գրավեցին Օսրոենան և Տիգրիս ու Եփրատ գետերի միջև եղած երկրները հայտարարեցին «Հռոմեական Միջագետք»։
 
115 թ. աշնանը Տրայանոսը եկավ Անտիոք՝ ձմեռելու։ Շուտով Տրայանոսի թիկունքի հաղորդակցության ուղիներում՝ Հայաստանում, Ադիաբենում, Միջագետքում ապստամբություն սկսվեց, որը գլխավորում էր պարթևական թագավոր Խոսրովի եղբայր, Պարթևստանի գահի թեկնածու Միհրդատ VI-ը: Ապստամբները կոտորեցին այդ վայրերում եղած հռոմեական կայազորների զորքերը1։
 
Միջագետքը հռոմեացիներից ազատելուց հետո Միհրդատ VI-ը շարժվեց ազատագրելու Կոմմագենը, բայց այդ արշավի ժամանակ ձիուց վայր ընկավ և վախճանվեց։ Նրա փոխարեն ապստամբության ղեկավարությունն ստանձնեց որդին՝ Սանատրուկը։ Պարթևստանի թագավոր Խոսրովը Սանատրուկին օգնության ուղարկեց հայոց զորքերը՝ իր որդի Պարթամասպատի հրամանատարությամբ։ Այդ երկու արշակունիները հաջողությամբ կռվում էին հռոմեացիների դեմ։ Բայց նրանց դեմ ուղարկված զորավար Լուկիոս Կվիստը, Պարթամասպատին խոստանալով տալ Պարթևստանի թագավորական գահը, կարողանում է նրան համոզել հռոմեացիների կողմն անցնելու։ Պարթամասպատի դավաճանության պատճառով ապստամբությունը դաժանորեն ճնշվում է, և Սանատրուկր սպանվում1։
 
117 թ., Տրայանոսի մահից հետո, հռոմեական գահ բարձրացած Անդրիանոսը հռոմեական քաղաքականությունը արևելքում աննպատակահարմար է համարում և զորքերը դուրս է բերում Փոքր Ասիայի երկրներից, այդ թվում նաև Հայաստանից։ «Հայաստանը դադարում է լինել Հռոմի նահանգ,— գրում է Մոմզենը,— և դառնում է Պարթևստանի սեփականությունը»2։ Հայոց թագավորական գահն է բարձրանում Արշակունիների տոհմից Վաղարշ I-ը (117—140 թթ.): Հայաստանում տիրում է խաղաղություն, որը շարունակվում է շուրջ 40 տարի։
 
==Չկայացած ճակատամարտ==
Առաջին անգամ եվրոպացիների հանդիպումը չինացիների հետ տեղի ունեցավ 114թ.: Հռոմի կայսր Տրայանոսի լեգեոններն արեւելյան արշավանքի ժամանակ հասել էին Պարսից ծոց եւ այստեղ էլ հռոմեացիներն անակնկալ հանդիպեցին Պան Չաոյի գլխավորած չինական բանակի զորամասերին: Նրանք, Միջին Ասիա հոների դեմ կատարած արշավանքից հետո, շարունակել էին առաջխաղացումը դեպի Միջագետք: Այսքան հեռու չինացիները դեռեւս չէին հասել: Երկու բանակները մոտենալով՝ մի լավ «զննեցին» մեկմեկու, ապա սկսեցին լիաթոք ծիծաղել միմյանց վրա: Չինացիներին հատկապես զվարճացնում էին հռոմեացիների «անբնական» խոշոր աչքերը:
 
{{Հռոմի կայսրեր}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Տրայանոս» էջից