«Ականջ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 27.
=== Ներքին ականջ ===
[[Պատկեր:Basel 2012-10-05 Batch 2 (22).JPG|thumb|[[Ներքին ականջ]]]]
Ներքին Ա գտնվում է քունքոսկրի բրգի հաստության մեջ և և իրենից ներկայացնում է հեղուկով լցված խոռոչների և գալարուն խողովակների համակարգ՝ ոսկրային լաբիրինթոս։ Ներքին ականջը բաղկացած է [[անդաստակ]]ից, [[խխունջ (ականջ)|խխունջ]]ից և 2 պարկիկներով 3 կիսաշրջանաձև խողովակներից ([[հավասարակշռության օրգան]]): Խխունջը պարուրաձև ոսկրային խողովակ է, որի պարույրների թիվը մարդու մոտ 2,5 է։ Խխունջում տեղակայված են լսողական ընկալիչներ՝ մազակազմ էպիթելային [[բջիջներ]], որոնց միջոցով [[ականջախեցի]]ն, [[լսողական անցուղի]]ն, [[թմբկաթաղանթ]]ը և [[լսողական ոսկրիկներ]]ը փոխանցում են [[ձայնային ալիք]]ները: Այնուհետև ձայնային գրգիռները, վերափոխվելով նյարդային գրգիռների, լսողական նյարդով (բաղկացած ձայնազգաց բջիջների ելուստներից) հաղորդվում են [[գլխուղեղի կեղև]], որտեղ տեղի է ունենում ձայների բարձրագույն վերլուծություն՝ լսողության զգացողություն:
 
Մարդու ականջն ընկալում է միայն 16-ից մինչև 20000 հց հաճախության տատանումներ՝չնայած որոշ պայմաններում նաև գերձայնային հաճախությունները: Քանի որ ձայնն արագ և բարձր է հասնում այն ականջին, որն ավելի մոտ է [[ձայն]]ի աղբյուրին, ուստի հեշտ է որոշել դրա ուղղությունը:
 
Հավասարակշռության օրգանը ([[անդաստակային ապարատ]]) բաղկացած է տարբեր հարթություններում տեղակայված 3 կիսաշրջանաձև խողովակներից, ինչպես նաև 2 պարկիկից: Խողովակներում և պարկիկներում կան [[նյարդային բջիջներ]], որոնք գրգռվում են տարածության մեջ տեղաշարժվելիս, ինչպես նաև գլխի կտրուկ շարժումների ժամանակ: ԱՆդաստակային ապարատի վիճակը բնականոն պայմաններում տարբեր մարդկանց մոտ տարբեր է: Որոշ մարդկանց մոտ այն հեշտությամբ է գրգռվում, և նման դեպքում մարդը վատ է տանում [[ավտոմեքենա]]յով երկարատև ճանապարհորդությունը կամ [[նավարկություն]]ը: Այլ դեպքերում, ինչպես նաև հատուկ մարզումների ժամանակ, անդաստակային ապարատը թույլ է ընկալում նույնիսկ այնպիսի ուժեղ գրգիռներ, որոնց ազդեցությանը ենթարկվում է [[օդաչու]]ն [[ինքնաթիռ]]ում կամ [[տիեզերանավ]]ում: Անդաստակային ապարատը կապված է [[աչք]]ի շարժումներ, [[սիրտ|սրտի]] կծկումներ, [[քրտնարտադրություն]] և այլ ֆունկցիաներ կատարող [[նյարդեր]]ի հետ, ուստի ուժեղ գրգռման, օրինակ՝ ներքին ականջի բորբոքման, այսպես կոչված, [[լաբիրինթաբորբ]]ի ժամանակ կարող են առաջանալ [[անոթազարկ]]ի փոփոխություն, քրտնոտություն, [[սրտխառնոց]], [[փսխում]], աչքերի յուրօրինակ շարժում:
 
== Ձայնի ընկալումը ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ականջ» էջից