«Կենսաբանական զենք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 30.
 
== Հետևանքների վերացում ==
[[Պատկեր:NBC-Mask M-17.jpg|250px|մինի|[[Միջուկային զենք|միջուկային]], կենսաբանական և [[Քիմիական զենք|քիմիական]] զենքից պաշտպանող M-17 տեսակի հակագազ]]
Բակտերիային վարակման օջախում (կենսաբանական զենքի ազդեցության տարածք) բակտերիաբանական զենքի օգտագործման փաստը հաստատելուց հետո անմիջապես սահմանվում է [[կարանտին]]: Դա համաճարակային և ռեժիմային միջոցառումների համակարգ է, որի նպատակն է վարակված տարածքը (այնտեղ գտնվող մարդկանցով և կենդանիներով հանդերձ) [[շրջապատող միջավայր]]ից մեկուսացնելը և հիվանդությունն օջախում վերացնելը: Մուտքը բակտերիաբանական վարակված օջախ և այնտեղից ելքը խիստ վերահսկվում են: Օջախից ելքի (մուտքի) անհրաժեշտության դեպքում բնակչությունը ենթարկվում է լրիվ սանիտարական մշակման: Օջախում կարանտին սահմանելու պահից անցկացվում է անհետաձգելի կանխարգելում. բնակչությունն ստանում է [[հակաբիոտիկներ]] և այլ դեղանյութեր, որոնք նպաստում Են օրգանիզմ ներթափանցող վարակների հարուցիչների կանխարգելմանը, կատարվում են նաև կանխարգելիչ պատվաստումներ: